https://arm.sputniknews.ru/20221214/adrbejanakan-aktivistneri-tarm-uzher-en-teghapvokhvum-lachini-mijancq-hajtararutjun-52602063.html
Ադրբեջանական «ակտիվիստների» թարմ ուժեր են տեղափոխվում Լաչինի միջանցք. հայտարարություն
Ադրբեջանական «ակտիվիստների» թարմ ուժեր են տեղափոխվում Լաչինի միջանցք. հայտարարություն
Sputnik Արմենիա
Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ 14.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-14T13:45+0400
2022-12-14T13:45+0400
2023-02-17T14:36+0400
հայաստան
արցախ
քրիստինե գրիգորյան
գեղամ ստեփանյան
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0c/52503558_0:153:2048:1305_1920x0_80_0_0_b8114ef9e1f793ae7af6193c4f398b71.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհը փակած ադրբեջանցի «բնապահպանների» հավաքների ազատությունը «երաշխավորելու» համար ադրբեջանական կողմից ավտոբուսներով քաղաքացիական հագուստով «ակտիվիստների» թարմ ուժեր են տեղափոխվում հավաքի վայր։ Այս մասին ասված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը համատեղ հայտարարությունում, որը հրապարակվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։Նշենք, որ արդեն երկու օր է ինչ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է։ Դադարեցվել է մարդկանց ու ապրանքների տեղաշարժը, 120.000 երեխաներ, տարեցներ, կանայք ու տղամարդիկ Արցախում հայտնվել են շրջափակման մեջ։Ընդգծվում է, որ հայատյացության քարոզչությանը զուգահեռ ադրբեջանական մամուլով ու սոցիալական հարթակներով օրեցօր պետական քարոզչամեքենան սաստկացնում է ռուսական խաղաղապահ միավորման դեմ ադրբեջանական հանրության զայրույթի ու ատելության հրահրման խոսույթը։Պաշտպանների խոսքով` քաղաքացիական բնակչության թիրախավորման ու ահաբեկման դեպքերից հետո, դեկտեմբերի սկզբից մեկնարկած բոլոր այս փաստերի համադրված վերլուծությունն անկախ դիտորդի մոտ ամբողջացնում է ադրբեջանական պետական քաղաքականության նպատակները, այն է՝ հումանիտար ճգնաժամի միջոցով հայաթափել Արցախն ու բնաջնջել հայ բնակչությանը։Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Տեղաշարժի արգելափակման պատճառով 1100 անձ, այդ թվում` ավելի քան 270 երեխա, չեն կարողանում տուն վերադառնալ։ Անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին հնարավոր չէ Հայաստան տեղափոխել մասնագիտական օգնության համար։ Դադարել է պարենի ու բժշկական պարագաների մատակարարումը։Վտանգված է 120 հազար մարդու կյանքի, առողջության պահպանման, կենսապահովման, ազատ տեղաշարժի, կրթության և այլ կենսական ու անքակտելի իրավունքները։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0c/52503558_308:0:2048:1305_1920x0_80_0_0_335e3ccb08036982907fcbd19a9503c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, քրիստինե գրիգորյան, գեղամ ստեփանյան, լաչինի միջանցք
հայաստան, արցախ, քրիստինե գրիգորյան, գեղամ ստեփանյան, լաչինի միջանցք
Ադրբեջանական «ակտիվիստների» թարմ ուժեր են տեղափոխվում Լաչինի միջանցք. հայտարարություն
13:45 14.12.2022 (Թարմացված է: 14:36 17.02.2023) Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհը փակած ադրբեջանցի «բնապահպանների» հավաքների ազատությունը «երաշխավորելու» համար ադրբեջանական կողմից ավտոբուսներով քաղաքացիական հագուստով «ակտիվիստների» թարմ ուժեր են տեղափոխվում հավաքի վայր։ Այս մասին ասված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը համատեղ հայտարարությունում, որը հրապարակվել է
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
Նշենք, որ արդեն երկու օր է ինչ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է։ Դադարեցվել է մարդկանց ու ապրանքների տեղաշարժը, 120.000 երեխաներ, տարեցներ, կանայք ու տղամարդիկ Արցախում հայտնվել են շրջափակման մեջ։
«Անհերքելի ապացույցներ կան, որ ճանապարհը փակած անձանց մեջ նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ կան։ Հավաքի մասնակիցների մեծ մասը բացառապես պետական ֆինանսավորմամբ գործող «ոչ կառավարական կազմակերպությունների» ներկայացուցիչներ են»,–նշված է հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ հայատյացության քարոզչությանը զուգահեռ ադրբեջանական մամուլով ու սոցիալական հարթակներով օրեցօր պետական քարոզչամեքենան սաստկացնում է ռուսական խաղաղապահ միավորման դեմ ադրբեջանական հանրության զայրույթի ու ատելության հրահրման խոսույթը։
Պաշտպանների խոսքով` քաղաքացիական բնակչության թիրախավորման ու ահաբեկման դեպքերից հետո, դեկտեմբերի սկզբից մեկնարկած բոլոր այս փաստերի համադրված վերլուծությունն անկախ դիտորդի մոտ ամբողջացնում է ադրբեջանական պետական քաղաքականության նպատակները, այն է՝ հումանիտար ճգնաժամի միջոցով հայաթափել Արցախն ու բնաջնջել հայ բնակչությանը։
«Նման պայմաններում նոր ցեղասպանությունը կանխարգելելու նպատակով հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված կառավարություններին ու միջազգային դերակատարներին կոչ ենք անում գործադրել հնարավոր դիվանագիտական բոլոր միջոցները՝ դադարեցնելու Արցախի շրջափակումն ու վերականգնելու գազամատակարարումը, դադարեցնելու վերահաս հումանիտար աղետը և երաշխավորելու Արցախում ապրող մարդկանց իրավունքները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Տեղաշարժի արգելափակման պատճառով 1100 անձ, այդ թվում` ավելի քան 270 երեխա, չեն կարողանում տուն վերադառնալ։ Անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին հնարավոր չէ Հայաստան տեղափոխել մասնագիտական օգնության համար։ Դադարել է պարենի ու բժշկական պարագաների մատակարարումը։
Վտանգված է 120 հազար մարդու կյանքի, առողջության պահպանման, կենսապահովման, ազատ տեղաշարժի, կրթության և այլ կենսական ու անքակտելի իրավունքները։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։