https://arm.sputniknews.ru/20221213/rusneri-dem-tsatsuk-planner-en-mshakvum-inchu-e-armen-grigvorjany-meknel-mets-britania-52577577.html
Ռուսների դեմ ծածուկ պլաններ են մշակվո՞ւմ. ինչու է Արմեն Գրիգորյանը մեկնել Մեծ Բրիտանիա
Ռուսների դեմ ծածուկ պլաններ են մշակվո՞ւմ. ինչու է Արմեն Գրիգորյանը մեկնել Մեծ Բրիտանիա
Sputnik Արմենիա
Քաղաքագետ Գառնիկ Դավթյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի` Միացյալ Թագավորություն կատարած... 13.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-13T21:52+0400
2022-12-13T21:52+0400
2022-12-13T21:52+0400
ռադիո
հայաստան
մեծ բրիտանիա
ռուսաստան
արմեն գրիգորյան
գառնիկ դավթյան
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52577418_0:0:1600:901_1920x0_80_0_0_912d3c55c6ee928070e071badc134aed.jpg
Ռուսների դեմ ծածուկ պլաններ են մշակվո՞ւմ. ինչու է Արմեն Գրիգորյանը մեկնել Մեծ Բրիտանիա
Sputnik Արմենիա
Ռուսների դեմ ծածուկ պլաններ են մշակվո՞ւմ. ինչու է Արմեն Գրիգորյանը մեկնել Մեծ Բրիտանիա
Գործող կառավարության` 2020 թվականից ի վեր վարած արտաքին քաղաքականությունը ցույց է տալիս, որ այն միտված է Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու գործընթացին սատարելուն, ինչի համատեքստում տեղի են ունենում կոնկրետ պայմանավորվածություններ ու գործողություններ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Գառնիկ Դավթյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Ֆինլանդիայի Հանրապետություն և Շվեդիայի Հանրապետություն: Այսօր հայտնի դարձավ, որ նա հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոհերթիի և Գաղտնի հետախուզական ծառայության պետ Ռիչարդ Մուրի հետ: Զրուցակիցները քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները։Նրա դիտարկմամբ` մի կողմից ամբողջ արևմտյան վեկտորն ուղղակիորեն աշխատում է բրիտանական թևի հետ, իսկ մյուս կողմից Բաքի բրիտանական ուղղվածությունը կապ ունի նաև թուրքական գործոնի հետ, որովհետև Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի հարաբերություններն անվտանգության ոլորտում առավել քան ցցուն են, և փոխգործակցությունը բարձր մակարդակի վրա է հասցվել հատկապես գաղտնի ծառայությունների միջև։«Մեծ Բրիտանիան ավելի շատ սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը։ Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները` առաջին հայացքից բավականին դժվար է հասկանալ, թե այս փուլում ինչպես կարող է Մեծ Բրիտանիան ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Ենթադրաբար խոսքը վերաբերում է ռուսների դեմ ծածուկ, գոնե այս փուլում չերևացող գործընթացներում ներգրավվելու կամ նոր պլաններ մշակելուն»,– նշեց Դավթյանը։Քաղաքագետը շեշտեց, որ գործող իշխանությունը Հայաստանի անվտանգության ամրապնդմանն ուղղված և տարածքային ամբողջականությունը պաշտպանող կոնկրետ քայլեր չի արել, ոչ էլ դաշնակիցների հետ ճիշտ աշխատանք է իրականացրել։ Ըստ այդմ` արձանագրվել են տոտալ ձախողումներ բոլոր ուղղություններում։Դավթյանի համար անհասկանալի է, թե ինչպես Մեծ Բրիտանիան կարող է Հայաստանին օգնել անվտանգային առումով։Հետևաբար Արմեն Գրիգորյանի այցը, ըստ նրա, ունի ոչ այնքան անվտանգային ընկալում, որքան քաղաքական պայմանավորվածություն։
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52577418_177:0:1600:1067_1920x0_80_0_0_31d8d0aa7c36adcad7a1b7e45ed12865.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մեծ բրիտանիա, ռուսաստան, արմեն գրիգորյան, գառնիկ դավթյան, պոդկաստ, аудио
հայաստան, մեծ բրիտանիա, ռուսաստան, արմեն գրիգորյան, գառնիկ դավթյան, պոդկաստ, аудио
Ռուսների դեմ ծածուկ պլաններ են մշակվո՞ւմ. ինչու է Արմեն Գրիգորյանը մեկնել Մեծ Բրիտանիա
Քաղաքագետ Գառնիկ Դավթյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի` Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցին։
Գործող կառավարության` 2020 թվականից ի վեր վարած արտաքին քաղաքականությունը ցույց է տալիս, որ այն միտված է Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու գործընթացին սատարելուն, ինչի համատեքստում տեղի են ունենում կոնկրետ պայմանավորվածություններ ու գործողություններ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Գառնիկ Դավթյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Ֆինլանդիայի Հանրապետություն և Շվեդիայի Հանրապետություն: Այսօր հայտնի դարձավ, որ նա
հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոհերթիի և Գաղտնի հետախուզական ծառայության պետ Ռիչարդ Մուրի հետ: Զրուցակիցները քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները։
«Ռուսական ազդեցության ու դերի նկատմամբ որոշակի ճնշումների կամ գոնե անվտանգության կազմի փոփոխության մասով խորհրդակցություններ են տեղի ունենում։ Հատկապես ակնառու է ռուս խաղաղապահներին առհասարակ Հարավային Կովկասից դուրս մղելու ենթատեքստը։ Մեծ Բրիտանիան լուրջ մակարդակի է հասցրել իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, և նրա դեսպանն ավելի շատ կատարում է ադրբեջանական քարոզչի դեր` այցելելով Արցախի օկուպացված տարածքներ, դրանք կոչելով Ադրբեջանի մաս»,– ասաց քաղաքագետը։
Նրա դիտարկմամբ` մի կողմից ամբողջ արևմտյան վեկտորն ուղղակիորեն աշխատում է բրիտանական թևի հետ, իսկ մյուս կողմից Բաքի բրիտանական ուղղվածությունը կապ ունի նաև թուրքական գործոնի հետ, որովհետև Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի հարաբերություններն անվտանգության ոլորտում առավել քան ցցուն են, և փոխգործակցությունը բարձր մակարդակի վրա է հասցվել հատկապես գաղտնի ծառայությունների միջև։
«Մեծ Բրիտանիան ավելի շատ սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը։ Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները` առաջին հայացքից բավականին դժվար է հասկանալ, թե այս փուլում ինչպես կարող է Մեծ Բրիտանիան ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Ենթադրաբար խոսքը վերաբերում է ռուսների դեմ ծածուկ, գոնե այս փուլում չերևացող գործընթացներում ներգրավվելու կամ նոր պլաններ մշակելուն»,– նշեց Դավթյանը։
Քաղաքագետը շեշտեց, որ գործող իշխանությունը Հայաստանի անվտանգության ամրապնդմանն ուղղված և տարածքային ամբողջականությունը պաշտպանող կոնկրետ քայլեր չի արել, ոչ էլ դաշնակիցների հետ ճիշտ աշխատանք է իրականացրել։ Ըստ այդմ` արձանագրվել են տոտալ ձախողումներ բոլոր ուղղություններում։
Դավթյանի համար անհասկանալի է, թե ինչպես Մեծ Բրիտանիան կարող է Հայաստանին օգնել անվտանգային առումով։
«Պարզ օրինակ` ԵՄ դիտորդները եկան Հայաստան, բայց նրանց գործունեության արդյունքների, ինչպես նաև ադրբեջանական կողմի խախտումների վերաբերյալ որևէ արձանագրություն չներկայացվեց հանրությանը։ Ի՞նչ է ստացվում։ Մեծ Բրիտանիա՞ն պետք է ինչ–որ բանի, եթե Եվրամիությունը չի արել»,– նշեց քաղաքագետը։
Հետևաբար Արմեն Գրիգորյանի այցը, ըստ նրա, ունի ոչ այնքան անվտանգային ընկալում, որքան քաղաքական պայմանավորվածություն։