https://arm.sputniknews.ru/20221213/hajastani-ev-vrastani-erkatughajinnery-2023-tvakanin-khamagvortsakcen-52572034.html
Հայաստանի և Վրաստանի երկաթուղայինները կհամագործակցեն
Հայաստանի և Վրաստանի երկաթուղայինները կհամագործակցեն
Sputnik Արմենիա
Երկու երկրի երկաթուղայինների գլխավոր տնօրենները համաձայնության են եկել ամառային ժամանակահատվածում վերականգնել Երևան-Բաթումի-Երևան միջազգային ուղևորատար գնացքի... 13.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-13T17:27+0400
2022-12-13T17:27+0400
2022-12-13T17:30+0400
երկաթուղի
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
ալեքսեյ մելնիկով
հայաստան
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52570000_0:92:1000:655_1920x0_80_0_0_b58277cededdc484cf2742b9990ac852.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Վրաստանի երկաթուղային ընկերությունները 2023 թվականին կհամագործակցեն միմյանց հետ։ Տեղեկությունը հայտնում է «Հարավային երկաթուղի» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը։Նման որոշում է կայացվել «Վրացական երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Փերաձեի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի հանդիպման ընթացքում։Քննարկվել է 2023 թվականի ամառային ժամանակահատվածում Երևան-Բաթումի-Երևան գնացքի երթևեկության կարգը, կողմերը համաձայնության են եկել վերականգնել Երևան-Բաթումի-Երևան միջազգային ուղևորատար գնացքի ամենօրյա երթևեկությունը նախատեսող երթուղու ժամանակացույցը։ 2023 թվականի 1-ին եռամսյակում ՀԿԵ և «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչների միջև Վրաստանի և Հայաստանի մաքսային և սահմանապահ մարմինների մասնակցությամբ խորհրդակցություն կանցկացվի՝ ճանապարհին մաքսային և սահմանային հսկողության ընթացակարգերի կազմակերպման վերաբերյալ:Նշվում է, որ 2023 թվականին նախատեսվում է նաև անցում կատարել «Օրիոն-2» ճամփորդական փաստաթղթերի վաճառքի նոր ծրագրային ապահովմանը՝ հաշվի առնելով ՀԿԵ-ի առաջարկները և ֆունկցիոնալ հնարավորությունների ավելացումը։ Ուղևորների համար այս ծառայությունը կտրամադրի բազմաթիվ նոր հնարավորություններ, որոնք հասանելի չէին համակարգի գործող տարբերակում: Հայաստանն ու Վրաստանը նոր երկաթուղի ու նոր էլեկտրահաղորդման գիծ կկառուցեն
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52570000_112:95:873:666_1920x0_80_0_0_b6515df2cc16626820a9f97a357e0880.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), ալեքսեյ մելնիկով, հայաստան, վրաստանի հանրապետություն
երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), ալեքսեյ մելնիկով, հայաստան, վրաստանի հանրապետություն
Հայաստանի և Վրաստանի երկաթուղայինները կհամագործակցեն
17:27 13.12.2022 (Թարմացված է: 17:30 13.12.2022) Երկու երկրի երկաթուղայինների գլխավոր տնօրենները համաձայնության են եկել ամառային ժամանակահատվածում վերականգնել Երևան-Բաթումի-Երևան միջազգային ուղևորատար գնացքի ամենօրյա երթևեկությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Վրաստանի երկաթուղային ընկերությունները 2023 թվականին կհամագործակցեն միմյանց հետ։ Տեղեկությունը հայտնում է
«Հարավային երկաթուղի» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը։ Նման որոշում է կայացվել «Վրացական երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Փերաձեի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի հանդիպման ընթացքում։
«Հիմնական հարցերից մեկը «Վրացական երկաթուղի» ընկերության հետ սակագնային քաղաքականության համաձայնեցումն է եղել։ Սահմանվել են սակագնային դրույքաչափեր հացահատիկային բեռների, եղեգնաշաքարի, ցեմենտի և ցեմենտի կլինկերի փոխադրման համար։ Փոխվել են նաև կոնտեյներներով բեռների փոխադրման դրույքաչափերը։ Հանդիպման շրջանակներում քննարկվել են նաև միջազգային ուղևորափոխադրումների զարգացմանն առնչվող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:
Քննարկվել է 2023 թվականի ամառային ժամանակահատվածում Երևան-Բաթումի-Երևան գնացքի երթևեկության կարգը, կողմերը համաձայնության են եկել վերականգնել Երևան-Բաթումի-Երևան միջազգային ուղևորատար գնացքի ամենօրյա երթևեկությունը նախատեսող երթուղու ժամանակացույցը։ 2023 թվականի 1-ին եռամսյակում ՀԿԵ և «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչների միջև Վրաստանի և Հայաստանի մաքսային և սահմանապահ մարմինների մասնակցությամբ խորհրդակցություն կանցկացվի՝ ճանապարհին մաքսային և սահմանային հսկողության ընթացակարգերի կազմակերպման վերաբերյալ:
Նշվում է, որ 2023 թվականին նախատեսվում է նաև անցում կատարել «Օրիոն-2» ճամփորդական փաստաթղթերի վաճառքի նոր ծրագրային ապահովմանը՝ հաշվի առնելով ՀԿԵ-ի առաջարկները և ֆունկցիոնալ հնարավորությունների ավելացումը։ Ուղևորների համար այս ծառայությունը կտրամադրի բազմաթիվ նոր հնարավորություններ, որոնք հասանելի չէին համակարգի գործող տարբերակում: