https://arm.sputniknews.ru/20221213/em-n-lrjvoren-mtahvogvats-e-lachini-mijancqi-shurj-teghi-unecvogh-iradardzutjunnervov-stanvo-52586884.html
ԵՄ-ն լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով. Ստանո
ԵՄ-ն լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով. Ստանո
Sputnik Արմենիա
Թվիթեր Ստանոն իր թվիթերյան էջում գրել է, որ ԵՄ–ն մտահոգված է նաև Արցախում գազամատակարարումների դադարեցման մասին հաղորդագրություններով։ 13.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-13T21:02+0400
2022-12-13T21:02+0400
2022-12-13T21:45+0400
արցախ
գազ
եվրամիություն
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52587542_0:139:800:589_1920x0_80_0_0_19da94d079d55c3322de2b3680441988.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ԵՄ-ն հետևում է և լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով։ Թվիթերյան իր էջում նման գրառում է արել Պիտեր Ստանոն` ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակի մամուլի քարտուղարը։Նրա խոսքով` խնդիրները կարող են և պետք է լուծվեն երկխոսության և շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների միջոցով:ԵՄ-ն զսպվածության կոչ է անում և պատրաստ է իր ներդրումն ունենալ վերոնշյալ ջանքերում։Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Ադրբեջանն այսօր անջատել է նաև Արցախի ամբողջ տարածքի գազամատակարարումը։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52587542_0:0:801:601_1920x0_80_0_0_f5781e55ec253d8ec131a13c2907a341.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, գազ, եվրամիություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, լաչինի միջանցք
արցախ, գազ, եվրամիություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, լաչինի միջանցք
ԵՄ-ն լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով. Ստանո
21:02 13.12.2022 (Թարմացված է: 21:45 13.12.2022) Թվիթեր Ստանոն իր թվիթերյան էջում գրել է, որ ԵՄ–ն մտահոգված է նաև Արցախում գազամատակարարումների դադարեցման մասին հաղորդագրություններով։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ԵՄ-ն հետևում է և լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով։
Թվիթերյան իր էջում նման գրառում է արել Պիտեր Ստանոն` ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակի մամուլի քարտուղարը։
«ԵՄ–ն կոչ է անում ԼՂ–ում ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության։ Նման սահմանափակումները զգալի մարդասիրական խնդիրներ են ստեղծում տեղի բնակչության համար։ ԵՄ–ն մտահոգված է նաև Ադրբեջանի կողմից դեպի Ղարաբաղ գազամատակարարման դադարեցման մասին հաղորդագրություններով»,–գրել է Ստանոն։
Նրա խոսքով` խնդիրները կարող են և պետք է լուծվեն երկխոսության և շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների միջոցով:
ԵՄ-ն զսպվածության կոչ է անում և պատրաստ է իր ներդրումն ունենալ վերոնշյալ ջանքերում։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։