00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Նիկոլ Փաշինյան
«Գինի լից» երգի կամավորն ու Անկախության Հռչակագիրը պետության չգոյության մասին են․ Նիկոլ Փաշինյան
17:47
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դադարեցվել է սննդամթերքի ու դեղորայքի մատակարարումը. Արցախի ՄԻՊ–ի կոչը

© Sputnik / Asatur YesayantsԳեղամ Ստեփանյան
Գեղամ Ստեփանյան - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2022
Գեղամ Ստեփանյան
Բաժանորդագրվել
Գեղամ Ստեփանյանի խոսքով` ներկա պահին շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին և ևս 270 երեխա կտրված է իրենց ընտանիքներից։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik․ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կոչ է անում միջազգային դերակատարներին ակտիվ արձագանքել ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ–Գորիս ճանապարհի փակմանը։ Այս մասին նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Նա հայտնել է, որ արդեն 24 ժամ է Արցախի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ՝ կտրված արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հնարավորությունից։

«Ադրբեջանցիները կեղծ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որը միակն է։ Ստեղծված իրավիճակը հանգեցնում է հումանիտար աղետալի հետևանքների՝ դադարեցվել է սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և անհրաժեշտ պարենի մատակարարումները։ Շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին ձմեռային ցուրտ պայմաններում՝ հնարավորություն չունենալով միանալ իրենց ընտանիքներին, այդ թվում 270 երեխա այս պահին կտրված է իրենց ընտանիքներից»,– նշել է Ստեփանյանը։

Նրա խոսքով` սա ադրբեջանական էթնիկ ատելության քաղաքականության հերթական դրսևորումն է, որը նպատակ ունի ահաբեկելու Արցախի ժողովրդին, գոյաբանական սպառնալիքի ներքո տարբեր կենսական հարցերում զիջումներ կորզելու Արցախից և պարտադրելու իր կամքը։
Արցախի ՄԻՊ–ի պնդմամբ` նման գործողությունները մարդու իրավունքների լայնածավալ ու կոպտագույն խախտումներ են, որոնց վերաբերյալ մինչ այս պահը միջազգային պատշաճ արձագանք չկա։
«Ես ակնկալում եմ միջազգային դերակատարների ակտիվ արձագանքը, մարդիկ չպիտի անտեսվեն՝ անկախ աշխարհաքաղաքական իրողություններից ու պետությունների քաղաքական ու տնտեսական շահերից»,– ասել է Ստեփանյանը։
Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհի փակման նպատակը պարզ է՝ հումանիտար ճգնաժամ ստեղծել. ՄԻՊ
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նշենք, որ առաջին անգամ չէ, երբ մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակում են այդ ճանապարհը։ Նախորդ դեպքը եղել էր դեկտեմբերի 3-ին, սակայն ավելի քան 3 ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը բացվել էր։
Լրահոս
0