https://arm.sputniknews.ru/20221213/bernery-hjusis-haravvov-iranic-vrastan-khasnen-2-3-orum-iranum-hh-despan-52583963.html
Բեռները «Հյուսիս-Հարավ» ճանապարհով Իրանից Վրաստան կհասնեն 2-3 օրում. Իրանում ՀՀ դեսպան
Բեռները «Հյուսիս-Հարավ» ճանապարհով Իրանից Վրաստան կհասնեն 2-3 օրում. Իրանում ՀՀ դեսպան
Sputnik Արմենիա
Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը խոսել է «Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղու և «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի կարևորության մասին։ 13.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-13T19:37+0400
2022-12-13T19:37+0400
2022-12-13T19:50+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
իրանի իսլամական հանրապետություն
արսեն ավագյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1331/92/13319254_0:79:1498:922_1920x0_80_0_0_400c4ce0218b438db062e4f52d6fcd5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. «Հյուսիս-Հարավ» մայրուղին զգալիորեն կկրճատի Իրանի և Վրաստանի միջև հեռավորությունը, իրանական նավահանգիստներից դեպի վրացական նավահանգիստներ բեռները կհասնեն 2-3 օրում։ Այս մասին ասել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը «Թասնիմ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։Միաժամանակ Ավագյանը տեղեկացրել է, որ Հայաստանն իր հերթին շարունակում է աշխատանքներ տանել վրացի գործընկերների հետ, որպեսզի Վրաստանը մեծացնի ակտիվությունը «Պարսից ծոց-Սև ծով» ծրագրում։«Անշուշտ, աշխարհագրական տեսանկյունից Վրաստանը «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի իրագործման հարցում կարևորագույն տեղ է զբաղեցնում։ Մենք այն կարծիքին ենք, որ միջանցքի գործարկմանն ուղղված հետևողական աշխատանքը, հնարավոր տնտեսական օգուտների ուսումնասիրությունը, եվրոպական և ասիական երկրների կողմից հետաքրքրության մեծացումը այս հեռանկարային նախագծի նկատմամբ այն ավելի գրավիչ և շահավետ կդարձնի մեր վրացի գործընկերների համար՝ հաշվի առնելով, որ դրա գործարկմամբ էապես կավելանան վրացական նավահանգիստների միջոցով Ասիայից Եվրոպա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալները»,– ասել է նա։Նշենք, որ «Պարսից ծոց-Սև ծով» նախագիծը ենթադրում է չընդհատվող երթուղի, որը Դելին և Թեհրանը կկապի Եվրոպայի հետ Երևանի և Թբիլիսիի միջոցով (մուլտիմոդալ փոխադրումներով)։ Գաղափարը Իրանն առաջին անգամ հնչեցրել էր 2016 թվականին, նախագծին միացել էին Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը։Երբ կավարտվի «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությունը. նախարարությունը պարզաբանում է
վրաստանի հանրապետություն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1331/92/13319254_83:0:1416:1000_1920x0_80_0_0_61a10f1cfd1211fa29d80aa491da22ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վրաստանի հանրապետություն, իրանի իսլամական հանրապետություն, արսեն ավագյան
հայաստան, վրաստանի հանրապետություն, իրանի իսլամական հանրապետություն, արսեն ավագյան
Բեռները «Հյուսիս-Հարավ» ճանապարհով Իրանից Վրաստան կհասնեն 2-3 օրում. Իրանում ՀՀ դեսպան
19:37 13.12.2022 (Թարմացված է: 19:50 13.12.2022) Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը խոսել է «Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղու և «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի կարևորության մասին։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. «Հյուսիս-Հարավ» մայրուղին զգալիորեն կկրճատի Իրանի և Վրաստանի միջև հեռավորությունը, իրանական նավահանգիստներից դեպի վրացական նավահանգիստներ բեռները կհասնեն 2-3 օրում։ Այս մասին ասել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը
«Թասնիմ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
«ՀՀ կառավարությունն այժմ իրականացնում է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը, որի ավարտից հետո, ըստ փորձագետների գնահատման, 2-3 օրվա ընթացքում հնարավոր կլինի Չաբահար, Բանդար Աբբաս և իրանական այլ հարավային նավահանգիստներից բեռները հասցնել Սև ծովի վրացական նավահանգիստներ՝ հետագայում շարունակելով երթուղին դեպի Եվրոպա»,– ասել է դիվանագետը։
Միաժամանակ Ավագյանը տեղեկացրել է, որ Հայաստանն իր հերթին շարունակում է աշխատանքներ տանել վրացի գործընկերների հետ, որպեսզի Վրաստանը մեծացնի ակտիվությունը «Պարսից ծոց-Սև ծով» ծրագրում։
«Անշուշտ, աշխարհագրական տեսանկյունից Վրաստանը «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի իրագործման հարցում կարևորագույն տեղ է զբաղեցնում։ Մենք այն կարծիքին ենք, որ միջանցքի գործարկմանն ուղղված հետևողական աշխատանքը, հնարավոր տնտեսական օգուտների ուսումնասիրությունը, եվրոպական և ասիական երկրների կողմից հետաքրքրության մեծացումը այս հեռանկարային նախագծի նկատմամբ այն ավելի գրավիչ և շահավետ կդարձնի մեր վրացի գործընկերների համար՝ հաշվի առնելով, որ դրա գործարկմամբ էապես կավելանան վրացական նավահանգիստների միջոցով Ասիայից Եվրոպա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալները»,– ասել է նա։
Նշենք, որ «Պարսից ծոց-Սև ծով» նախագիծը ենթադրում է չընդհատվող երթուղի, որը Դելին և Թեհրանը կկապի Եվրոպայի հետ Երևանի և Թբիլիսիի միջոցով (մուլտիմոդալ փոխադրումներով)։ Գաղափարը Իրանն առաջին անգամ հնչեցրել էր 2016 թվականին, նախագծին միացել էին Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը։