00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի մեկուսացում. Բաքուն փորձում է ցույց տալ, որ դա հնարավոր է նույնիսկ առանց զենքի

© Photo : Սամվել ԹավադյանԼաչինի միջանցքը փակել են ադրբեջանցի «բնապահպանները»
Լաչինի միջանցքը փակել են ադրբեջանցի «բնապահպանները» - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2022
Լաչինի միջանցքը փակել են ադրբեջանցի «բնապահպանները»
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Մինչ Ստեփանակերտում քննարկվում էր, թե ինչպես կարելի է հնարավորինս երկարաձգել խաղաղապահների առաքելությունը, և նույնիսկ առաջարկվում էր դիմել ՄԱԿ-ին՝ այդ առաքելությանը միջազգային կարգավիճակ շնորհելու խնդրանքով, ադրբեջանցիներն Արցախի մեկուսացումն իրականացրին առանց որևէ զենքի ու կրակոցի։

Բնապահպանների անվան տակ մի խումբ քաղաքացիական հագուստով անձինք արգելափակեցին Արցախը Հայաստանին միացնող Լաչինի նոր ճանապարհը՝ պահանջելով մոնիթորինգ անցկացնել Արցախի տարածքում գտնվող հանքավայրերում։ Ի դեպ, ոմանք սա համարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման անմիջական հետևանք։ Ամիսներ շարունակ Հայաստանի իշխանությունները պնդում էին, թե այսպես կոչված «նախկինները» Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել են ավելի քան երեսուն տարի առաջ՝ 1991 թվականին։ Բայց հենց որ այդ միտքը հայկական կողմի նախաձեռնությամբ ամրագրվեց Բրյուսելում, Ադրբեջանն այն սեփական շահերի համար օգտագործելու հնարք գտավ՝ «եթե մեր տարածքային ամբողջականությունը կասկած չի հարուցում, ուրեմն մենք ուզում ենք իմանալ, թե ինչպես են գործում մեր տարածքում գտնվող հանքավայրերը»։ Եվ այսպես կոչված բնապահպանները փակեցին ճանապարհը։
Մենք կանխատեսո՞ւմ էինք, որ առանց ռազմական գործողությունների ղարաբաղցիներից ազատվելու ամենահեշտ ու ամենաարդյունավետ ձևը Լաչինի միջանցքը փակելն է։ Իհարկե։ Դեռ ավելի քան մեկ ամիս առաջ կառավարության նիստում Հայաստանի վարչապետն ասել էր. «Ադրբեջանի նախագահը փորձում է հիմքեր ստեղծել, մտացածին հիմքեր Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու պատրվակով Լաչինի միջանցքը փակելու, Լեռնային Ղարաբաղի հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու համար»: Սակայն բոլորն էլ շատ լավ հասկանում են՝ վտանգավոր զարգացումները կանխատեսելը և դրանք կանխելը միանգամայն տարբեր բաներ են։
Վերցրեք թեկուզ Կոսովոյի օրինակը, որտեղ նույնպես փորձ է արվում դուրս մղել այդ կիսաճանաչված պետությունից այնտեղ մնացած վերջին սերբերին։ Էլի նույն ռազմավարությունը։ Կոսովոյի իշխանություններն առանց զենք կիրառելու փորձեցին թելադրել սերբերին իրենց կամքը՝ ստիպելով նրանց փոխել ավտոմեքենաների սերբական համարանիշները։ Համաձայնե՛ք, շատ ծանոթ փաստարկ՝ այլ պետության համարանիշներով մեքենաները խախտում են մեր տարածքային ամբողջականությունը։
Ճիշտ է, այս պահանջի պատճառով ստեղծված լարվածությունը հաջողվեց ժամանակավորապես մեղմել, բայց անցած շաբաթավերջին իրավիճակը Կոսովոյում կրկին սրվեց։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը բացեիբաց փաստեց, որ Կոսովոյի իշխանությունները ցանկանում են վերջնականապես ազատվել «սերբական պրոբլեմից», նույնիսկ հայտարարեց, թե պատրաստվում է դիմել ՆԱՏՕ-ին, որը խաղաղապահ առաքելություն է իրականացնում Կոսովոյում, և խնդրել թույլ տալ Սերբիայի զինծառայողներին և ոստիկաններին ուղարկել Կոսովոյի սերբերի անվտանգությունն ապահովելու համար, ինչի հնարավորությունն, ի դեպ, նախատեսված է ՄԱԿ-ի բանաձևերից մեկում, որն ընդունվել է 1998-99 թվականների պատերազմի ավարտից անմիջապես հետո։
Հանուն ճշմարտության ասենք, որ Բելգրադում էլ հրաշալի հասկանում են՝ ՆԱՏՕ-ն երբեք թույլ չի տա Սերբիայի ուժայիններին մտնել Կոսովո։ Բայց ախր, Հայաստանը նույնիսկ տեսականորեն նման հնարավորությունը չունի, որովհետև պատերազմի ավարտից անմիջապես հետո ընդունված եռակողմ հայտարարությամբ էդպիսի բան ընդհանրապես արձանագրված չի։
Այսինքն` մենք հրաշալի վերլուծում էինք, թե օրինակ, ինչ անցանկալի հետևանքների կհանգեցնեին 15 տարի առաջ բանակցությունների սեղանին հայտնված Մադրիդյան սկզբունքները կամ այսպես կոչված Լավրովի պլանը, բայց բոլորովին չէինք կանխատեսում, թե ինչ աղետալի վտանգներ է պարունակում ընդամենը երկու տարի առաջ մեր իսկ ստորագրած հայտարարությունը։ Չէ՞ որ հիմա որևէ փաստաթղթում ակնարկ անգամ չկա, թե ինչպես է Հայաստանը գոնե նվազագույն չափով նպաստելու արցախցիների անվտանգության և իրավունքների ապահովմանը։
Ու բավական տարօրինակ պատկեր է ստացվում։ Մենք մեր 120 հազար հայրենակիցների անվտանգությունն Արցախում չենք կարողանում ապահովել, այդ թվում՝ այն պատճառով, որ դրա համար այսպես ասած «փաստաթղթային» հիմք չունենք, այնինչ, ապահովում ենք Կոսովոյի բնակիչների անվտանգությունը, քանզի արդեն գրեթե 20 տարի է, ինչ խաղաղապահ առաքելություն ենք իրականացնում Եվրոպայում։ Համաձայնե՛ք, առավել քան տխուր է։
Գեղամ Ստեփանյան - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2022
Եթե ցամաքային կապը հնարավոր չլինի վերականգնել, պետք է կիրառվի օդային ճանապարհը. Արցախի ՄԻՊ
Լրահոս
0