00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետությունից աշխատավարձ և նպաստ ստացողներին կարգելեն խաղադրույքներ անել. նոր նախագիծ

© Unsplash / KayshaՌուլետկա
Ռուլետկա - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2022
Ռուլետկա
Բաժանորդագրվել
«Քաղաքացական պայմանագիրը» նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա, որով նախատեսվում է խաղադրույք կատարելու դեպքում նպաստառուներին զրկել նպաստից։ Պատասխանատվությունից չեն խուսափի նաև պետական աշխատողները։
Շահումով խաղերի գործունեության վերահսկման շրջանակում Հայաստանում առաջիկայում իրավական նոր խստացումներ են նախատեսվում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, որը խստացումների նախորդ օրենսդրական փաթեթի համահեղինակներից է։
Պատգամավորը հայտնեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ արդեն քննարկել է նպաստառու քաղաքացիների` շահումով խաղերին մասնակցելու իրավունքը սահմանափակելու հարցը։
«Այդ նպաստը մենք չենք վճարում նրա համար, որ խաղա, այլ նրա համար, որ իր ընտանիքի նվազագույն կենսամակարդակը փորձի ապահովել»,– ասաց Պապոյանը։

Եթե նպաստառուն խաղում է, ուրեմն նպաստառու չէ

Օրենսդրական նոր կարգավորմամբ նպաստառուն նպաստի իրավունք ստանալու համար, բացի այսօր պահանջվող փաստաթղթերից, պետությանը նաև իր բանկային հաշվի շարժին հետևելու գրավոր համաձայնություն է տալու։ Գումարների շարժը վերահսկելու է ԿԲ-ն։
«Դրա արդյունքում մենք տեսնելու ենք, օրինակ, մարդը բուքմեյքերական հաշիվ լիցքավորեց, թե ոչ։ Քաղաքացին ազատ է տնօրինելու իր գումարները, բացառությամբ օրենքով արգելված դեպքերի ու նաև բուքմեյքերական հաշիվները լիցքավորելու։ Մենք ասում ենք` սիրելի քաղաքացի, եթե դու եկամուտներ չունես, ոչ մի տեղ չես աշխատում, և քո միակ օրինական եկամուտը նպաստն է, մենք պիտի հետևենք, թե այդ նպաստն ինչի վրա է ծախսվում։ Մենք որևէ խնդիր չունենք, եթե այդ նպաստը երեխայի կրթության, հագուստի, սննդի վրա է ծախսվում, ընտանիքի կարիքների վրա, այն ամենի, ինչ անհրաժեշտ է նրանց, բայց ոչ կազինոներում խաղալու»,– ասաց պատգամավորը։
Նպաստի գումարները կազինոներում ծախսող մարդն օրենքի ընդունումից հետո պարզապես կզրկվի նպաստից։
«Տրամաբանությունը հուշում է, որ նպաստառուն չի կարող խաղալ։ Եվ եթե նպաստառուն խաղում է, ուրեմն նպաստառու չէ, չի կարող նպաստ ստանալ»,– ասաց նա։
Իշխող քաղաքական խմբակցության ներկայացուցիչն առաջարկվող իրավակարգավորումը միանգամայն արդար է համարում` նշելով, որ պետական բյուջեի գումարները չպիտի ծախսվեն կազինոներում ու շահումով խաղերում։

Հայաստանում խաղադրույքներն ամեն տարի աճում են 2-4 անգամ

Այս նույն հիմնավորմամբ Գևորգ Պապոյանը չի բացառում, որ ավելի ուշ իրավական կարգավորումներ կմշակվեն նաև պետական բյուջեից աշխատավարձ ստացող պետական աշխատողների առանձին խմբերի համար։
Իրավական նոր կարգավորումները հնարավոր է արվեն ոչ թե օրենքների փոփոխություններով, այլ կառավարության որոշումներով։ Այս հարցի շուրջ քննարկումներն իրավաբանների հետ դեռ ընթացքի մեջ են։
«Նպաստառուների մասով ես փորձում էի օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել։ Իրավաբանների հետ խորհրդակցելու արդյունքում հասկացանք, որ հնարավոր է նաև կառավարության որոշմամբ անել։ Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այնտեղ, որտեղ պետք լինի օրենքում փոփոխություն, ես կառաջարկեմ օրենքի փոփոխությունները»,– ասաց Պապոյանը։ Նա հույս հայտնեց, որ 2023թ–ին հնարավոր կլինի կյանքի կոչել նաև այս նոր սահմանափակումները։
«Մեր խնդիրն է, որ թափանցիկությունը բարձրանա, լինի իդենտիֆիկացիա, և այն մարդիկ, որոնք չունեն խաղալու իրական, փաստացի հնարավորություն, չխաղան։ Խոսքը, օրինակ, այն մարդկանց մասին է, որոնք հարկադիր գանձման ենթակա գումարներ ունեն, բայց օրինական գրանցված աշխատող չեն։ Նրանք աշխատանքի վարձատրություն օրինական չեն ստանում, բայց օրենքից դուրս ինչ-որ ծառայություններ են մատուցում ու ունեն եկամուտներ։ Ասենք` շինարարության մեջ են զբաղված, տաքսի են քշում։ Այսինքն` գրանցված չեն, բայց եկամուտներ ունեն։ Այդ մարդիկ, այլևս հնարավորություն չեն ունենալու խաղալու կամ նրանց խաղալու հնարավորությունն էականորեն կրճատվելու է»,– ասաց օրենսդրական նախաձեռնության հեղինակը։
Թե ՀՀ անապահով քաղաքացիների քանի տոկոսն է պետությունից ստացած գումարները վատնում շահումով խաղերի վրա, ներկա պահին ստույգ հայտնի չէ։ Հստակ տվյալները կլինեն արդեն օրենքի ընդունումից ու գործարկումից հետո։ Իսկ մինչ այդ պետությունը փորձում է բացահայտել մոլախաղերով տարված իր քաղաքացիներին։
Այս ուղղությամբ առաջին քայլը 2022թ–ի դեկտեմբերի 8-ից արդեն ուժի մեջ մտած կարգավորումն է, որի համաձայն շահումով խաղերի բոլոր խաղադրույքները պետք է իրականացվեն միայն խաղացողի նույնականացման դեպքում` նրան պատկանող բանկային հաշվից կամ քարտից խաղի կազմակերպչի հաշվին կատարված փոխանցման միջոցով։
Հակառակ վերջին տարիներին կատարված խստացումներին` Հայաստանում խաղադրույքների գումարները տարեցտարի աճում են 2-4 անգամ։
ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ 2017թ.–ին Հայաստանում պաշտոնապես գրանցված խաղադրույքները կազմել են 138,5 միլիարդ դրամ, 2019-ին այդ թիվը գերազանցել է 1 տրիլիոնը, 2021թ–ին` հասել է 3,9 տրիլիոնի, իսկ 2022-ի 9 ամիսների ընթացքում հատել է 4.2 տրիլիոնի սահմանը։
Այս ցուցանիշները վկայում են նաև շահումով խաղերի` ՀՀ տնտեսության վրա ունեցած դրական ազդեցության մասին։ Գևորգ Պապոյանը չի հերքում` խաղային ոլորտի կազմակերպությունները մեծ հարկեր են վճարում, որոշակի ներդրումներ են բերում Հայաստան, ունեն միջինից բարձր աշխատավարձ ստացող մեծ թվով աշխատակիցներ։ Այս է պատճառը, որ խաղային բիզնեսին դեմ լինելով` իշխանությունը չի գնում շահումով խաղերն ընդհանրապես արգելելու ճանապարհով։
«Փակելու դեպքում մենք ուղղակի ունենալու ենք բիզնեսների արտահոսք, ներդրումների նվազում, հարկերի ու աշխատատեղերի կրճատում։ Բնականաբար, մենք սոցիալական ու տնտեսական էֆեկտը հաշվի ենք առնում»,– ասաց Պապոյանը։
«ՔՊ»–ի ներկայացուցիչը վստահեցնում է` եթե խաղային բիզնեսի ներկայացուցիչները կառաջարկեն օրենսդրական այնպիսի նախագիծ, որը թույլ կտա իրենց բիզնեսը զարգացնել Հայաստանից դուրս` արտաքին շուկաներում, իշխող քաղաքական ուժը պատրաստ է աջակցել այդ նախագծին։
Վիճակախաղերի կազմակերպիչներն ու խաղացողները կարող են լրացուցիչ հարկվել
Լրահոս
0