https://arm.sputniknews.ru/20221212/petq-e-azatagrenq-mardkutjany-ceghaspanutjan-arhavirqic-guteresh-52506788.html
Պետք է ազատագրենք մարդկությանը ցեղասպանության արհավիրքից․ Գուտերեշ
Պետք է ազատագրենք մարդկությանը ցեղասպանության արհավիրքից․ Գուտերեշ
Sputnik Արմենիա
ԱՆտոնիո Գուտերեշի պնդմամբ՝ ՄԱԿ-ի անդամ երկրները ցեղասպանությունները կանխելու առաջնային պարտավորություն ունեն։ 12.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-12T11:20+0400
2022-12-12T11:20+0400
2022-12-12T11:21+0400
անտոնիո գուտերեշ
հայաստան
ցեղասպանություն
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/17/24197998_0:0:1600:901_1920x0_80_0_0_9f0891b348912cf041b7eaa9bac5164f.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը յուրաքանչյուր անդամ երկրի կոչ է անում կոնկրետ քայլեր ձեռնարկել ցեղասպանության վտանգի տակ գտնվող համայնքներին պաշտպանելու ուղղությամբ։ Գուտերեշի ուղերձը ներկայացրին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ։«Այսօր` ողջ աշխարհում ցեղասպանության զոհերին և վերապրածներին ոգեկոչելու և հարգանքի տուրք մատուցելու, մեր հավաքական քայլերը վերանայելու, ներկայի և ապագայի համար կանխարգելիչ ջանքերը կրկնապատկելու օրը, ցեղասպանության հանցագործության կանխման և դրա պատժի մասին կոնվենցիայի ընդունումից ավելի քան 70 տարի անց ցեղասպանության սպառնալիքը դեռևս առկա է աշխարհի շատ վայրերում։ Առկա է խտրականություն և ատելության խոսք, ցեղասպանության վաղ նախազգուշացման նշաններն էլ տարածվում են ամենուր։ Պետք է ավելին անենք, որպեսզի այս վտանգավոր միտումների դեմ վճռական քայլեր ձեռնարկվեն և կյանքի կոչվի մեր հանձնառությունն ու ազատագրենք մարդկությանը ցեղասպանության արհավիրքից»,- նշել է Գուտերեշը։Գուտերեշը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է արել օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ այս հանցագործությունը կանխելու և վերջ տալու համար։Նա շեշտել է՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակն աշխարհի առաջնորդն է եղել ցեղասպանության կանխարգելման գործիքներն ինստիտուցիոնալ դարձնելու առումով։Ցեղասպանություն 3 սցենարով. Փաշինյանը խոսեց Լաչինի միջանցքի կարևորության մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/17/24197998_0:0:1600:1201_1920x0_80_0_0_4f31d0403f8e9e4dd9935f702286978d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անտոնիո գուտերեշ, հայաստան, ցեղասպանություն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
անտոնիո գուտերեշ, հայաստան, ցեղասպանություն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
Պետք է ազատագրենք մարդկությանը ցեղասպանության արհավիրքից․ Գուտերեշ
11:20 12.12.2022 (Թարմացված է: 11:21 12.12.2022) ԱՆտոնիո Գուտերեշի պնդմամբ՝ ՄԱԿ-ի անդամ երկրները ցեղասպանությունները կանխելու առաջնային պարտավորություն ունեն։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը յուրաքանչյուր անդամ երկրի կոչ է անում կոնկրետ քայլեր ձեռնարկել ցեղասպանության վտանգի տակ գտնվող համայնքներին պաշտպանելու ուղղությամբ։ Գուտերեշի ուղերձը ներկայացրին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ։
«Այսօր` ողջ աշխարհում ցեղասպանության զոհերին և վերապրածներին ոգեկոչելու և հարգանքի տուրք մատուցելու, մեր հավաքական քայլերը վերանայելու, ներկայի և ապագայի համար կանխարգելիչ ջանքերը կրկնապատկելու օրը, ցեղասպանության հանցագործության կանխման և դրա պատժի մասին կոնվենցիայի ընդունումից ավելի քան 70 տարի անց ցեղասպանության սպառնալիքը դեռևս առկա է աշխարհի շատ վայրերում։ Առկա է խտրականություն և ատելության խոսք, ցեղասպանության վաղ նախազգուշացման նշաններն էլ տարածվում են ամենուր։ Պետք է ավելին անենք, որպեսզի այս վտանգավոր միտումների դեմ վճռական քայլեր ձեռնարկվեն և կյանքի կոչվի մեր հանձնառությունն ու ազատագրենք մարդկությանը ցեղասպանության արհավիրքից»,- նշել է Գուտերեշը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի անդամ երկրները ցեղասպանությունները կանխելու առաջային պարտավորություն ունեն։ Գուտերեշն ընդգծել է նաև, որ կրոնական և համայնքային առաջնորդները, քաղաքացիական հասարակությունը, մասնավոր հատվածն ու լրատվամիջոցները ևս էական դերակատարում ունեն։
Գուտերեշը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է արել օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ այս հանցագործությունը կանխելու և վերջ տալու համար։
Նա շեշտել է՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակն աշխարհի առաջնորդն է եղել ցեղասպանության կանխարգելման գործիքներն ինստիտուցիոնալ դարձնելու առումով։