https://arm.sputniknews.ru/20221212/kvorvonavirusi-brnkumner-chen-spasvum-pashinjanin-nerkajacvel-e-an-ajs-tarva-katarvoghakany-52533496.html
Կորոնավիրուսի բռնկումներ չեն սպասվում. Փաշինյանին ներկայացվել է ԱՆ այս տարվա կատարողականը
Կորոնավիրուսի բռնկումներ չեն սպասվում. Փաշինյանին ներկայացվել է ԱՆ այս տարվա կատարողականը
Sputnik Արմենիա
Անպտղության հաղթահարման պետական ծրագրի շահառուների ցանկում հաջորդ տարվանից կավելացվեն 30-35 տարեկան գյուղաբնակ քաղաքացիները: 12.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-12T19:01+0400
2022-12-12T19:01+0400
2022-12-12T19:04+0400
հհ առողջապահության նախարարություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0c/52532210_0:84:1601:984_1920x0_80_0_0_450075addc0663cfd96fd33736b4bb4b.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Առողջապահական հաստատությունների արդիականացման և օպտիմալացման գործընթացի շրջանակում նախատեսված է առնվազն 50 բժշկական կազմակերպության կառուցում և վերակառուցում, այդ թվում` մոտ 20 գյուղական ամբուլատորիա։ Այս մասին զեկուցվել է այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առողջապահության նախարարություն այցելության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Վարչապետին ներկայացվել է գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը։Մեկնարկել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթացը, որը կշարունակվի հաջորդ տարի:Պլանավորվել է բուժաշխատողների, բժիշկների լիցենզավորման համակարգի ներդրում, իսկ որոշ բուհերում մեկնարկել է «բուժքույրերի բակալավրիատ» ծրագիրը:Ընդլայնվել է անպտղության հաղթահարման պետական ծրագրի շրջանակը, շահառուներ են դարձել նաև զոհված զինծառայողների ծնողները. 2022թ. ծնվել է 105 երեխա, որից 28-ը՝ զոհված զինծառայողների ընտանիքներում: 2023թ. շահառուների ցանկը կընդլայնվի, և կավելացվեն 30-35 տարեկան գյուղաբնակ քաղաքացիները:Ընդլայնվել է վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման ծրագրերի շրջանակը:Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագրերն ավելացվել են 2-ով՝ մամոգրաֆիկ և կոլոռեկտալ քաղցկեղի:«2022թ. ուշադրության կենտրոնում են եղել առավել բարձր մահացածություն ունեցող հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը. մասնավորապես, չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի շրջանակում վերջին 4 տարում մատուցվող ծառայություններն ավելացել են շուրջ 3.5 անգամ, սիրտ-անոթային հիվանդություններինը՝ 2 անգամ: Նշվել է, որ ուղեղի անոթների կաթվածի բուժումը` Stroke ծրագիրը, որը հասանելի է Երևանում, 2022թ. ներդրվել է նաև Գյումրիում, 2023թ. նախատեսվում է այն ներդնել Գորիսում և Վանաձորում»,– նշված է նախարարության զեկույցում։ Պարտադիր ապահովագրության հայեցակարգը կընդունվի մինչ 2023թ-ը. ԱվանեսյանՄեկնարկել է Շտապ բժշկական օգնության միասնական համակարգի ներդրումը:Օպտիմալացում է իրականացվում մի շարք բուժհաստատություններում։ Դրա շրջանակում նախատեսվում է «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների միավորում:Առողջապահության նախարարը զեկուցել է, որ կորոնավիրուսն արդեն դիտարկվում է որպես վարակիչ հիվանդությունների շարքի հիվանդություն։ Այն ներառվել է «2021-2025 թթ. իմունականխարգելման ազգային ծրագրով» նախատեսված պատվաստումների ցանկում: Նախարարի գնահատմամբ՝ կորոնավիրուսի առումով Հայաստանում հանրային իմունիտետը բավական բարձր է, և բռնկումներ չեն սպասվում:Վարչապետը նշել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի կարևորությունը։ Նա հանձնարարել է ներկայացնել ֆինանսավորման նպատակահարմար մեխանիզմների տարբերակներ: Անդրադառնալով անպտղության հաղթահարման պետական ծրագրին` Փաշինյանը հանձնարարել է մշակել այն 100 տոկոսով ընդլայնելու առաջարկներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0c/52532210_88:0:1511:1067_1920x0_80_0_0_466ffd2ee9dfaf77e4a407994fc902fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ առողջապահության նախարարություն, նիկոլ փաշինյան
հհ առողջապահության նախարարություն, նիկոլ փաշինյան
Կորոնավիրուսի բռնկումներ չեն սպասվում. Փաշինյանին ներկայացվել է ԱՆ այս տարվա կատարողականը
19:01 12.12.2022 (Թարմացված է: 19:04 12.12.2022) Անպտղության հաղթահարման պետական ծրագրի շահառուների ցանկում հաջորդ տարվանից կավելացվեն 30-35 տարեկան գյուղաբնակ քաղաքացիները:
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Առողջապահական հաստատությունների արդիականացման և օպտիմալացման գործընթացի շրջանակում նախատեսված է առնվազն 50 բժշկական կազմակերպության կառուցում և վերակառուցում, այդ թվում` մոտ 20 գյուղական ամբուլատորիա։ Այս մասին զեկուցվել է այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առողջապահության նախարարություն այցելության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է
վարչապետի մամուլի ծառայությունը։ Վարչապետին ներկայացվել է գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը։
Մեկնարկել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթացը, որը կշարունակվի հաջորդ տարի:
«Մշակվել է «Հանրային առողջապահության մասին օրենքի նախագիծը», տարեսկզբին հաստատվել է «Առողջապահական ծառայությունների որակի բարելավման միջոցառումների ծրագիրը», որի շրջանակում սկսվել է բժշկական հաստատությունների լիցենզավորման պայմանների վերանայման գործընթացը, նախանշվել է բուժհիմնարկներում որակի բարելավման համակարգերի ներդրում և այլն»,– նշված է հաղորդագրության մեջ։
Պլանավորվել է բուժաշխատողների, բժիշկների լիցենզավորման համակարգի ներդրում, իսկ որոշ բուհերում մեկնարկել է «բուժքույրերի բակալավրիատ» ծրագիրը:
Ընդլայնվել է անպտղության հաղթահարման պետական ծրագրի շրջանակը, շահառուներ են դարձել նաև զոհված զինծառայողների ծնողները. 2022թ. ծնվել է 105 երեխա, որից 28-ը՝ զոհված զինծառայողների ընտանիքներում: 2023թ. շահառուների ցանկը կընդլայնվի, և կավելացվեն 30-35 տարեկան գյուղաբնակ քաղաքացիները:
Ընդլայնվել է վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման ծրագրերի շրջանակը:
Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագրերն ավելացվել են 2-ով՝ մամոգրաֆիկ և կոլոռեկտալ քաղցկեղի:
«2022թ. ուշադրության կենտրոնում են եղել առավել բարձր մահացածություն ունեցող հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը. մասնավորապես, չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի շրջանակում վերջին 4 տարում մատուցվող ծառայություններն ավելացել են շուրջ 3.5 անգամ, սիրտ-անոթային հիվանդություններինը՝ 2 անգամ: Նշվել է, որ ուղեղի անոթների կաթվածի բուժումը` Stroke ծրագիրը, որը հասանելի է Երևանում, 2022թ. ներդրվել է նաև Գյումրիում, 2023թ. նախատեսվում է այն ներդնել Գորիսում և Վանաձորում»,– նշված է նախարարության զեկույցում։
Մեկնարկել է Շտապ բժշկական օգնության միասնական համակարգի ներդրումը:
Օպտիմալացում է իրականացվում մի շարք բուժհաստատություններում։ Դրա շրջանակում նախատեսվում է «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների միավորում:
Առողջապահության նախարարը զեկուցել է, որ կորոնավիրուսն արդեն դիտարկվում է որպես վարակիչ հիվանդությունների շարքի հիվանդություն։ Այն ներառվել է «2021-2025 թթ. իմունականխարգելման ազգային ծրագրով» նախատեսված պատվաստումների ցանկում: Նախարարի գնահատմամբ՝ կորոնավիրուսի առումով Հայաստանում հանրային իմունիտետը բավական բարձր է, և բռնկումներ չեն սպասվում:
Վարչապետը նշել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի կարևորությունը։ Նա հանձնարարել է ներկայացնել ֆինանսավորման նպատակահարմար մեխանիզմների տարբերակներ: Անդրադառնալով անպտղության հաղթահարման պետական ծրագրին` Փաշինյանը հանձնարարել է մշակել այն 100 տոկոսով ընդլայնելու առաջարկներ: