https://arm.sputniknews.ru/20221212/khvostanum-en-aveli-matcheli-tshampvordutjunner-hajastanum-nvor-turoperatvor-ka-52514585.html
Հայաստանում արդեն նոր տուրօպերատոր կա
Հայաստանում արդեն նոր տուրօպերատոր կա
Sputnik Արմենիա
«Travel Van» ընկերությունը խոստանում է հարմարավետ և մատչելի ճամփորդություններ կազմակերպել։ 12.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-12T13:43+0400
2022-12-12T13:43+0400
2022-12-12T17:32+0400
չվերթ
ավիափոխադրող
հայաստան
քաղավիացիա
ինքնաթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/1920/67/19206736_0:222:3111:1972_1920x0_80_0_0_450160c3f61810194a8deda851af0b06.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ավիացիոն ոլորտում իր գործունեությունն է սկսել նոր տուրօպերատոր` «Travel one» ընկերությունը։ Այն կառաջարկի ճամփորդական փաթեթներ դեպի Շարմ էլ Շեյխ, Դուբայ, Միլան և այլ քաղաքներ։Նա նաև ներկայացրեց, որ առաջիկայում կլինեն չվերթեր դեպի Երուսաղեմ, Հուրգադա։Եվրոպան ավելի հասանելի է դառնում. հայաստանցիներն ուղիղ չվերթով Ռիգա կմեկնեն«FlyOne Armenia» ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանն իր հերթին նշեց, որ դեկտեմբերի 14–ից վերսկվում են Երևան–Բեյրութ–Երևան չվերթերը, որոնց մեկնարկը տրվել էր ամռանը։Հիշեցնենք, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն ամռանը «FlyOne Armenia» ընկերությանը Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանանի Հանրապետություն չվերթերի իրականացման (overflight) թույլտվություն չէին տրամադրել։ Ստեղծված իրավիճակի արդյունքում ընկերությունը ստիպված էր չեղարկել Երևան - Բեյրութ - Երևան երթուղով չվերթերը: ՀՀ–ն ու Իսրայելը քննարկում են ուղիղ չվերթերի խոչընդոտների վերացմանը հարցը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1920/67/19206736_145:0:2874:2047_1920x0_80_0_0_17de88aa006dd2e548d13597b1dea7dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չվերթ, ավիափոխադրող, հայաստան, քաղավիացիա, ինքնաթիռ
չվերթ, ավիափոխադրող, հայաստան, քաղավիացիա, ինքնաթիռ
Հայաստանում արդեն նոր տուրօպերատոր կա
13:43 12.12.2022 (Թարմացված է: 17:32 12.12.2022) «Travel Van» ընկերությունը խոստանում է հարմարավետ և մատչելի ճամփորդություններ կազմակերպել։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ավիացիոն ոլորտում իր գործունեությունն է սկսել նոր տուրօպերատոր` «Travel one» ընկերությունը։ Այն կառաջարկի ճամփորդական փաթեթներ դեպի Շարմ էլ Շեյխ, Դուբայ, Միլան և այլ քաղաքներ։
«Դեկտեմբերի 15–ին կտրվի դեպի Դուբայ, դեկտեմբերի 16–ին` դեպի Միլան և 19–ին` դեպի Թել Ավիվ ուղղությունների մեկնարկը»,–այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Travel one» ընկերության համահիմնադիր, գլխավոր տնօրեն Վահան Հակոբյանը։
Նա նաև ներկայացրեց, որ առաջիկայում կլինեն չվերթեր դեպի Երուսաղեմ, Հուրգադա։
«FlyOne Armenia» ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանն իր հերթին նշեց, որ դեկտեմբերի 14–ից վերսկվում են Երևան–Բեյրութ–Երևան չվերթերը, որոնց մեկնարկը տրվել էր ամռանը։
«Թյուրըմբռնումներ եղան Թուրքիայի տարածքով տարանցման հետ կապված։ Առժամանակ կասեցվեցին չվերթերը, սակայն բոլոր խնդիրները հաղթահարված են, և Թուրքիայի տարածքով հնարավոր կլինի չվերթեր իրականացնել»,–ասաց Անանյանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն ամռանը «FlyOne Armenia» ընկերությանը Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանանի Հանրապետություն չվերթերի իրականացման (overflight) թույլտվություն չէին տրամադրել։ Ստեղծված իրավիճակի արդյունքում ընկերությունը ստիպված էր չեղարկել Երևան - Բեյրութ - Երևան երթուղով չվերթերը: