https://arm.sputniknews.ru/20221212/jrheghegh-antaliajum-ishkhanutjuny-hajtararel-e-vor-50-tari-nman-agheti-chen-bakhvel-52498076.html
Ջրհեղեղ Անթալիայում. իշխանությունը հայտարարել է, որ 50 տարի նման աղետի չեն բախվել
Ջրհեղեղ Անթալիայում. իշխանությունը հայտարարել է, որ 50 տարի նման աղետի չեն բախվել
Sputnik Արմենիա
Քաղաքացիներին հորդորում են առանց խիստ անհրաժեշտության դուրս չգալ տնից։ 12.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-12T09:50+0400
2022-12-12T09:50+0400
2022-12-12T10:39+0400
թուրքիա
անթալիա
ջրհեղեղ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0c/52501343_0:0:1920:1080_1920x0_80_0_0_1f8fbe34b9f7043e987964ce51ee6797.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ուժեղ տեղատարափը հեղեղումներ է առաջացրել Թուրքիայի Անթալիա առողջարանային նահանգում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Star թերթին։Տարերքը տեղի է ունեցել կիրակի լույս երկուշաբթի գիշերը. ջրհեղեղը մեքենաներ է քշել–տարել, ավերված կամուրջներ կան։ Կումլուջայի շրջանի իշխանությունը հայտարարելէ, որ «հիսուն տարի նման իրավիճակի չեն բախվել»։Կումլուջայի և Ֆինիքեի շրջաններում ջրհեղեղի պատճառով տարրական ու միջնակարգ դպրոցներում ուսուցումը մեկ օրով դադարեցվել է։Նշենք, որ Կումլուջա շրջանը գտնվում է Միջերկրական ծովի ափին՝ Անթալիա քաղաքից մոտ 90 կմ դեպի արևմուտք։Երկրաշարժ Հայաստան–Թուրքիա սահմանին. ցնցումները զգացվել են նաև Երևանում
թուրքիա
անթալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Турецкий курорт Анталия переживает крупнейшее наводнение за 50 лет
Sputnik Արմենիա
Турецкий курорт Анталия переживает крупнейшее наводнение за 50 лет
2022-12-12T09:50+0400
true
PT0M17S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0c/52501343_229:0:1669:1080_1920x0_80_0_0_11980c11a9af75f540dbcea14ab7bd97.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, անթալիա, ջրհեղեղ, տեսանյութեր, տեսանյութ, видео
թուրքիա, անթալիա, ջրհեղեղ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Ջրհեղեղ Անթալիայում. իշխանությունը հայտարարել է, որ 50 տարի նման աղետի չեն բախվել
09:50 12.12.2022 (Թարմացված է: 10:39 12.12.2022) Քաղաքացիներին հորդորում են առանց խիստ անհրաժեշտության դուրս չգալ տնից։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ուժեղ տեղատարափը հեղեղումներ է առաջացրել Թուրքիայի Անթալիա առողջարանային նահանգում։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով Star թերթին։
Տարերքը տեղի է ունեցել կիրակի լույս երկուշաբթի գիշերը. ջրհեղեղը մեքենաներ է քշել–տարել, ավերված կամուրջներ կան։ Կումլուջայի շրջանի իշխանությունը հայտարարելէ, որ «հիսուն տարի նման իրավիճակի չեն բախվել»։
«Անթալիայի Կումլուջա շրջանում երեկոյան տեղատարափ անձրևն ու ամպրոպը սաստկացել են կեսգիշերից հետո։ Մի քանի շրջաններում տեղացած հորդառատ անձրևից հետո շրջանի կենտրոնով անցնող Գավուր առվակը հեղեղվել է։ Փողոցներն ու պողոտաները վերածվել են լճի, կայանված մեքենաները ողողվել են սելավաջրերով։ Հարյուրավոր ջերմոցներ հեղեղվել են։ Բջջային հեռախոսներով նախազգուշացումներ են եկել՝ «Դուրս մի՛ եկեք ձեր տներից», «Դուրս մի՛ եկեք փողոց»», - գրում է պարբերականը։
Կումլուջայի և Ֆինիքեի շրջաններում ջրհեղեղի պատճառով տարրական ու միջնակարգ դպրոցներում ուսուցումը մեկ օրով դադարեցվել է։
Նշենք, որ Կումլուջա շրջանը գտնվում է Միջերկրական ծովի ափին՝ Անթալիա քաղաքից մոտ 90 կմ դեպի արևմուտք։