https://arm.sputniknews.ru/20221212/em-n-irani-dem-patzhamijvocneri-cankn-yndlajnel-e-rd-in-ognelu-pattsharvov-52539896.html
ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնել է ՌԴ-ին «օգնելու» պատճառով
ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնել է ՌԴ-ին «օգնելու» պատճառով
Sputnik Արմենիա
Ցուցակում են հայտնվել լրատվամիջոցների ներկայացուցիչներ և ուժայիններ։ 12.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-12T22:24+0400
2022-12-12T22:24+0400
2022-12-12T22:27+0400
եվրամիություն
իրանի իսլամական հանրապետություն
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25597529_0:86:1601:986_1920x0_80_0_0_3881ad6388831087281bcc325f3f0ae9.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Եվրամիության խորհուրդն Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնել է այդ երկրում տիրող ներքին իրավիճակի, ինչպես նաև Ռուսաստանին «օգնություն ցուցաբերելու» համար։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։Պատժամիջոցները նախատեսում են Եվրամիության երկրներ մեկնելու արգելք և եվրոպական տարածքում բոլոր ակտիվների սառեցում:Ցուցակում են հայտնվել ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և ուժայիններ։Բացի այդ, խորհուրդն այսօր պատժամիջոցների ցուցակներում ավելացրել է Իրանի ևս չորս ֆիզիկական անձանց և չորս կազմակերպությունների՝ «Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության խախտման կապակցությամբ»: ԵՄ-ում պնդում են, որ նշված անձինք և ընկերությունները իբր զբաղվել են իրանական անօդաչու թռչող սարքերի մատակարարմամբ, որոնք այնուհետև կիրառվել են Ուկրաինայի դեմ։Իրանում անկարգությունների ընթացքում անվտանգության մարմինների շուրջ 7000 աշխատակից է տուժելԱրևմուտքի երկրները պնդում են, որ Իրանը Ռուսաստանին անօդաչու սարքեր է մատակարարում Ուկրաինայում ռազմական գործողությունների համար։ Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են այդ մեղադրանքները։ Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը ՌԴ-ին անօդաչու թռչող սարքեր է մատակարարել, սակայն Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ:Կրեմլում նաև նշել են, որ իրանական սպառազինության մասին տվյալներ չունեն։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ օգտագործվում է ռուսական տեխնիկա` ռուսական անվանումներով:ԵՄ-ն ավելի վաղ արդեն պատժամիջոցներ էր սահմանել Թեհրանի դեմ այդ երկրում տիրող իրավիճակի պատճառով, որտեղ զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում: Ի պատասխան այս քայլի` Իրանն ընդլայնել է Եվրամիության դեմ իր պատժամիջոցները։Իրանն ու ՌԴ-ն համատեղ նախագծեր կիրականացնեն ավիաշինության և նավաշինության ոլորտում
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25597529_86:0:1513:1070_1920x0_80_0_0_b73f7aeb886d15393e7de9dfdd84b088.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, իրանի իսլամական հանրապետություն, պատժամիջոցներ
եվրամիություն, իրանի իսլամական հանրապետություն, պատժամիջոցներ
ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնել է ՌԴ-ին «օգնելու» պատճառով
22:24 12.12.2022 (Թարմացված է: 22:27 12.12.2022) Ցուցակում են հայտնվել լրատվամիջոցների ներկայացուցիչներ և ուժայիններ։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Եվրամիության խորհուրդն Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնել է այդ երկրում տիրող ներքին իրավիճակի, ինչպես նաև Ռուսաստանին «օգնություն ցուցաբերելու» համար։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։
Պատժամիջոցները նախատեսում են Եվրամիության երկրներ մեկնելու արգելք և եվրոպական տարածքում բոլոր ակտիվների սառեցում:
«ԵՄ խորհուրդը 20 ֆիզիկական անձ և մեկ կազմակերպություն է ավելացրել մարդու իրավունքների գործող պատժամիջոցների ցանկում։ Դա կապված է Մահսա Ամինիի մահից հետո Իրանում կազմակերպված ցույցերին ի պատասխան կիրառված բռնության հետ», - նշվում է փաստաթղթում։
Ցուցակում են հայտնվել ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և ուժայիններ։
Բացի այդ, խորհուրդն այսօր պատժամիջոցների ցուցակներում ավելացրել է Իրանի ևս չորս ֆիզիկական անձանց և չորս կազմակերպությունների՝ «Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության խախտման կապակցությամբ»: ԵՄ-ում պնդում են, որ նշված անձինք և ընկերությունները իբր զբաղվել են իրանական անօդաչու թռչող սարքերի մատակարարմամբ, որոնք այնուհետև կիրառվել են Ուկրաինայի դեմ։
Արևմուտքի երկրները պնդում են, որ Իրանը Ռուսաստանին անօդաչու սարքեր է մատակարարում Ուկրաինայում ռազմական գործողությունների համար։ Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են այդ մեղադրանքները։ Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը ՌԴ-ին անօդաչու թռչող սարքեր է մատակարարել, սակայն Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ:
Կրեմլում նաև նշել են, որ իրանական սպառազինության մասին տվյալներ չունեն։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ օգտագործվում է ռուսական տեխնիկա` ռուսական անվանումներով:
ԵՄ-ն ավելի վաղ արդեն պատժամիջոցներ էր սահմանել Թեհրանի դեմ այդ երկրում տիրող իրավիճակի պատճառով, որտեղ զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում: Ի պատասխան այս քայլի` Իրանն ընդլայնել է Եվրամիության դեմ իր պատժամիջոցները։