00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ատոմ Մարգարյան
Մեր տնտեսական համակարգը նախադեֆոլտային ռիսկային գոտում է. Ատոմ Մարգարյան
10:17
8 ր
Վաչիկ Խաչատրյան
Երիրը ժամանակավորապես երկրորդ արբանյակ է ձեռք բերել. Վաչիկ Խաչատրյան
10:26
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցեղասպանությունների ճանաչումը կարող է օգնել պայքարելու անպատժելիության դեմ. Ջոյդեն–Ֆորգի

© Sputnik / Asatur Yesayants Էլիզա ֆոն Ջոյդեն–Ֆորգի
 Էլիզա ֆոն Ջոյդեն–Ֆորգի - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2022
Բաժանորդագրվել
Լեմկինի ինստիտուտի համահիմնադիրը նշեց, որ «հայոց ցեղասպանություն» եզրույթըտարբեր երկրներին ասել ստիպելու համար դիվանագիտական ճնշում է պետք գործադրել։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik․ Ցեղասպանության բոլոր դեպքերը պետք է ճանաչվեն միջազգային մակարդակով, որպեսզի հնարավոր լինի հաջողության հասնել այդ հանցանքի կանխարգելման գործում։ Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց Քինի նահանգային քոլեջի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության ամբիոնի պատվավոր վարիչ, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր Էլիզա ֆոն Ջոյդեն–Ֆորգին։
«Եթե ցեղասպանությունները ճանաչվեն, ապա հետագայում կկարողանանք գնահատականներ տալ մյուս նմանատիպ հանցագործություններին։ Ցեղասպանության ճանաչումը պատասխանատվության և արդարադատության մեխանիզմների առաջին քայլն է, որը կօգնի մեզ պայքարել անպատժելիության դեմ»,– ասաց Ջոյդեն–Ֆորգին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում էլ նա նշեց, որ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ գլոբալ ֆորումն իրականացվում է Հայաստանում` մի երկրում, որը հարևան երկրների հետ հակամարտության մեջ է ու ենթարկվում է նոր ցեղասպանության։
«Հայոց ցեղասպանության առումով միջազգային հանրության մեջ կոնսենսուս կա` այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ, ցեղասպանություն էր»,– վստահեցրեց Լեմկինի ինստիտուտի համահիմնադիրը։
Պետք է ազատագրենք մարդկությանը ցեղասպանության արհավիրքից․ Գուտերեշ
Հարցին` արդյոք կա որևէ բան, ինչը կստիպի տարբեր երկրների, որոնք չեն օգտագործում «հայոց ցեղասպանություն» եզրույթը, ասել այն, Ջոյդեն–Ֆորգին ընդգծեց, որ ամենաուժեղ գործիքը, որ կա` դիվանագիտական ճնշումն է։ Նրա խոսքով` այս և Հայոց ցեղասպանության ճանաչման առումով Թուրքիայի նկատմամբ այդ ճնշումը պակասում է։

«Այս ամենը կապված է Թուրքիայի շատ կարևոր աշխարհաքաղաքական դիրքի և ՆԱՏՕ-ում իր ունեցած ազդեցության հետ։ Կարծում եմ` աշխարհը գիտակցում է այն, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ զանգվածային ցեղասպանությունը չճանաչելը։ Սա վերաբերում է ոչ միայն հայերի նկատմամբ ցեղասպանությանը, այլև բոլոր կրոնական փոքրամասնությունների և հատկապես քրիստոնյաների նկատմամբ կատարված հանցագործություններին», – ասաց Ջոյդեն–Ֆորգին՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Նրա պնդմամբ՝ հետևանքներից մեկն այն է, որ ցեղասպանության քաղաքականությունը սնող գաղափարախոսությունը մինչ օրս արմատախիլ արված չէ, ավելին՝ տվյալ հասարակություններում և քաղաքական օղակներում այն դեռ օրինաչափ և հարգված է։
Ջոյդեն–Ֆորգին ասաց, որ մասնավորապես նույն այդ գաղափարախոսությունը, որը Հայոց ցեղասպանության համար հենք է եղել, այժմ մնում է որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության մաս, հատկապես Ադրբեջանի հետ համագործակցության հարաբերություններում։
Նրա խոսքով՝ այսպիսի օրակարգը չի ծառայում ո՛չ թուրք, ո՛չ ադրբեջանցի և ո՛չ էլ, իհարկե, հայ ժողովրդի շահերին, այդ պատճառով տվյալ գաղափարախոսությանը դիմակայելը կբխի և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և՛ Արցախի հանրապետությունների շահերից։ Միայն այդկերպ կարելի է տարածաշրջանում հասնել խաղաղության։
Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը Բաքվի և ԼՂ-ի երկխոսությունն է. Փաշինյան
Ըստ բանախոսի՝ անհրաժեշտ է, որ ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցները (այդ թվում ԱՄՆ-ն) ուժեղ ճնշում գործադրեն Էրդողանի վրա, որ նա փոխի իր արտաքին քաղաքականության ուղղվածությունը և ավելի շատ իրական ու անկեղծ քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ խաղաղ գործընթացի ուղղությամբ։
«Չեմ կարծում, որ «ցեղասպանություն» եզրույթը կարող է օգտագործվել որպես քաղաքական գործիք, ավելի շուտ հակառակը՝ քաղաքական գործիչների ձեռքում գործիք է դառնում դրա ժխտումը։ «Ցեղասպանություն» բառի քաղաքական շահարկումը կարող է վնասել այն կիրառող երկրի վարկանիշին և թուլացնել դրա քաղաքական պահանջատիրության ուժը»,- Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց Էլիզա ֆոն Ջոյդեն–Ֆորգին։
Նրա պնդմամբ՝ հանցանքի ֆորմալ ճանաչումը քիչ բան է տալիս։ Այն պետք է դառնա առաջին քայլ և հիմք դնի մասշտաբային քննարկումներին, որոնք կվերաբերեն փոխահատուցումներին, որոնք պետք է վճարի իրավահաջորդ երկիրը։
Բանախոսը նկատեց՝ Գերմանիան արել է դա (ճանաչել է հրեաների ցեղասպանությունը,- խմբ․), բայց պետք չէ մոռանալ, որ արել է միջազգային մեծ ճնշման ներքո։ Միևնույն ժամանակ նա շեշտեց՝ Գերմանիան դրանից չի տուժել,և այսօր այն աշխարհի ամենահզոր երկրներից է, որը բավականին ուժեղ ժողովրդավարական համակարգ ունի։
Պատասխանելով լրագրողների այլ հարցերի, Լեմկինի ինստիտուտի համահիմնադիրը կարևորեց նաև միջազգային հանրության դերակատարությունը, որը ստիպում է Ադրբեջանին հրաժարվել ԼՂ–ի և Հայաստանի հայերի դեմ ցեղասպան մտադրություններից։
Ցեղասպանություն 3 սցենարով. Փաշինյանը խոսեց Լաչինի միջանցքի կարևորության մասին
Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի նախագահը ցեղասպանություն է նախատեսում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ,և հարցին` այս առումով ի՞նչ կարող է անել միջազգային հանրությունը՝ կանխելու նոր ցեղասպանությունը, նա ասաց, որ միջազգային հանրությունը կարող է շատ ավելին անել, քան արդեն արել է՝ կանխելու նոր ցեղասպանությունը:
Նրա կարծիքով՝ այժմ քայլեր ձեռնարկելը կկանխի հայերի դեմ հերթական ցեղասպանությունը: Առնվազն այս սպառնալիքները բավարար են՝ հասկանալու, որ պետք է համապատասխան գործողություններ կիրառել: Եզրափակելով խոսքը՝ նա ընդգծեց՝ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի, որ Ադրբեջանն ու Թուրքիան հասկանան, որ իրենք անպատժելի չեն։
Լրահոս
0