https://arm.sputniknews.ru/20221212/44-orja-paterazmi-handznazhvoghvovi-ashkhatanqi-ardjunqnervov-qvocharjany-kdimi-datakhazutjun-52510227.html
44-օրյա պատերազմի հանձնաժողովի աշխատանքի արդյունքներով Քոչարյանը կդիմի դատախազություն
44-օրյա պատերազմի հանձնաժողովի աշխատանքի արդյունքներով Քոչարյանը կդիմի դատախազություն
Sputnik Արմենիա
Անդրանիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքների հիման վրա զրուցել է գլխավոր... 12.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-12T12:10+0400
2022-12-12T12:10+0400
2022-12-12T12:11+0400
անդրանիկ քոչարյան
հանձնաժողով
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1f/50657554_0:0:1601:901_1920x0_80_0_0_b38ad028c453d45f3af5dab3344b4355.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում ձեռք բերված նյութերը կփոխանցվեն Հայաստանի գլխավոր դատախազություն։Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։Անդրադառնալով այն հարցին, թե քննարկումների շրջանակում ովքեր են հրավիրվելու հանձնաժողով, Քոչարյանը հիշեց, որ ավելի վաղ հրավիրված էին ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը և ՀՀ առաջին նախագահի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը։ Վերջինս իր նամակում հայտարարել է պատգամավորների հարցերին պատասխանելու համար հանձնաժողով գալու պատրաստակամության մասին, իսկ Օսկանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մերժել է առաջարկը։Պատգամավորն ասաց, որ 2023 թվականի հունվարին խորհրդարանը կքննարկի «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։ Դրանք նախատեսում են օրենսդրական պատժամիջոցներ այն անձանց նկատմամբ, որոնք հրաժարվել են հանձնաժողով գալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1f/50657554_0:0:1423:1067_1920x0_80_0_0_c728cda79ea7e73337cce60504b7cb2f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրանիկ քոչարյան, հանձնաժողով, պատերազմ
անդրանիկ քոչարյան, հանձնաժողով, պատերազմ
44-օրյա պատերազմի հանձնաժողովի աշխատանքի արդյունքներով Քոչարյանը կդիմի դատախազություն
12:10 12.12.2022 (Թարմացված է: 12:11 12.12.2022) Անդրանիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքների հիման վրա զրուցել է գլխավոր դատախազի հետ։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում ձեռք բերված նյութերը կփոխանցվեն Հայաստանի գլխավոր դատախազություն։
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։
«Հանձնաժողովի աշխատանքները խիստ գաղտնի են, մի բան կարող եմ ասել, որ կատարված աշխատանքների հիման վրա զրույց եմ ունեցել գլխավոր դատախազի հետ, որոշ դրվագների հետ կապված նյութեր կուղարկեմ գլխավոր դատախազություն, որպեսզի այդ նյութերը վերցնեն ուսումնասիրության տակ»,- ասաց Քոչարյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե քննարկումների շրջանակում ովքեր են հրավիրվելու հանձնաժողով, Քոչարյանը հիշեց, որ ավելի վաղ հրավիրված էին ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը և ՀՀ առաջին նախագահի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը։ Վերջինս իր նամակում հայտարարել է պատգամավորների հարցերին պատասխանելու համար հանձնաժողով գալու պատրաստակամության մասին, իսկ Օսկանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մերժել է առաջարկը։
Պատգամավորն ասաց, որ 2023 թվականի հունվարին խորհրդարանը կքննարկի «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։ Դրանք նախատեսում են օրենսդրական պատժամիջոցներ այն անձանց նկատմամբ, որոնք հրաժարվել են հանձնաժողով գալ։