00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուզում են լավաշ ու հոլ տանել Հայաստանից. «Մանկական Եվրատեսիլի» պատվիրակներն անկեղծացել են

© Photo : Public TV Channel of RAСцена Детского Евровидения
Сцена Детского Евровидения - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2022
Բաժանորդագրվել
16 երկրի պատվիրակները պատմեցին, թե ինչ ակնկալիքներ ունեն երգի մրցույթից և ինչ լեզվով կցանկանային երգել, եթե ստիպված լինեին մեկն ընտրել։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի բոլոր երկրների ներկայացուցիչները տպավորված են ընդունելությունից, այն մթնոլորտից, որ տիրում է փորձերի ժամանակ, և բոլորը ցանկանում են լավ ելույթ ունենալ ու հիշարժան զգացողություններ պարգևել հանդիսատեսին։ Նրանք այդ մասին ասացին այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ։
Հարցին, թե ինչ կտանեն իրենց հետ Հայաստանից, մասնակիցները տարբեր պատասխաններ հնչեցրին։
«Ինձ հետ լավաշ կտանեմ։ Հիանալի բան է, անհավանական։ Կցանկանայի նաև հաղթանակը տանել ինձ հետ»,– ասաց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն։
Ղազախստանի, Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչներն էլ պատրաստվում են իրենց հետ շատ հոլեր տանել Հայաստանից ու բոլոր այն հուշանվերները, որոնք ստացել են «Մանկական Եվրատեսիլի» շրջանակում։
Իսկ ի՞նչ լեզվով կցանկանային երգել, եթե ստիպված լինեին մեկն ընտրել։ Շատերը պատասխանեցին` իրենց մայրենի լեզվով։
Ոմանք ասացին, որ կուզեին իտալերեն կամ իսպաներեն երգել, իսկ հենց Իսպանիայի ներկայացուցիչը` Կառլոսը, շեշտեց` ինքը կնախընտրեր հայերեն երգել, քանի որ սիրում է Հայաստանն ու հայերենը։
Հայերեն երգել ցանկացողների թվում էին նաև Սերբիայի պատվիրակը` Կատարինան, և Իռլանդիայի մասնակիցը` Սոֆին։
«Մանկական Եվրատեսիլ–2022»–ի մասնակիցները յուրահատուկ տիկնիկներ են նվեր ստացել. տեսանյութ
Պատանի երգիչները պատրաստվում են բավականություն ստանալ այս մրցույթից, որովհետև նման բան կյանքում մեկ անգամ է լինում։
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթն այս տարի անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Եզրափակիչը դեկտեմբերի 11-ին է։
Առաջինը ելույթ կունենա Նիդեռլանդների ներկայացուցիչը, մրցույթը կեզրափակի Ուկրաինայի պատվիրակը։ Հայաստանը ներկայացնող Նարե Ղազարյանն իր «Dance» երգով հանդես կգա 15 համարի ներքո։
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող 14-ամյա Մալենան հաղթել էր «Մանկական Եվրատեսիլ-2021»-ում։ Մրցույթն ընթացել էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Մալենան կատարել էր «Քամի-քամի» երգը։
«Մանկական Եվրատեսիլի» 20-ամյակը նշում ենք այնպես, ինչպես պետք է. Մովսիսյանը` ծախսերի մասին
Լրահոս
0