https://arm.sputniknews.ru/20221210/shvediaji-u-finlandiaji-khvorhrdaranneri-nakhagahnery-hunvarin-kmeknen-turqia-shentvop-52439909.html
Շվեդիայի ու Ֆինլանդիայի խորհրդարանների նախագահները հունվարին կմեկնեն Թուրքիա. Շենթոփ
Շվեդիայի ու Ֆինլանդիայի խորհրդարանների նախագահները հունվարին կմեկնեն Թուրքիա. Շենթոփ
Sputnik Արմենիա
Այցի ընթացքում քննարկվելու է ՆԱՏՕ–ին անդամակցելու գործընթացը։ 10.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-10T13:13+0400
2022-12-10T13:13+0400
2022-12-10T13:20+0400
թուրքիա
ֆինլանդիա
շվեդիա
նատօ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/15/45594949_0:0:1600:901_1920x0_80_0_0_ea2ece0b5118641a742df88894fdc760.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Շվեդիայի ու Ֆինլանդիայի խորհրդարանների նախագահները հունվարի կեսին կայցելեն Թուրքիա` ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցը քննարկելու։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը։Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան պայմանները չեն կատարել«Թե այդ հարցը (ՆԱՏՕ–ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության վավերացման առաջարկը. խմբ.) երբ կներկայացվի խորհրդարան, կորոշվի այն գործընթացի շրջանակում, որը նախաձեռնել են մեր նախագահն ու կառավարությունը։ Նրանք որոշակի պարտավորություններ են ստանձնել։ Այս փաստաթուղթը պետք է ուսումնասիրվի: Մենք հետևում ենք այդ գործընթացին։ Վերջերս այստեղ էր Շվեդիայի վարչապետը։ Ես տեսա, որ նա շատ անկեղծ էր։ Հունվարի կեսերին կժամանեն Շվեդիայի խորհրդարանի խոսնակն ու Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակը», - Շենթոփի խոսքը մեջբերում է «Milliyet» թերթը։Հիշեցնենք` Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին փոխանցեցին դաշինքին անդամակցելու հայտերը։ Այս պահին ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան ու Թուրքիան։Շվեդիան ՆԱՏՕ–ին անդամակցելու վերաբերյալ Թուրքիայի հետ համաձայնագիրն ամբողջությամբ կկատարի
թուրքիա
ֆինլանդիա
շվեդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/15/45594949_91:0:1514:1067_1920x0_80_0_0_7ee7cb7f775ce27ae3c273a0dfcd6ae1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ֆինլանդիա, շվեդիա, նատօ
թուրքիա, ֆինլանդիա, շվեդիա, նատօ
Շվեդիայի ու Ֆինլանդիայի խորհրդարանների նախագահները հունվարին կմեկնեն Թուրքիա. Շենթոփ
13:13 10.12.2022 (Թարմացված է: 13:20 10.12.2022) Այցի ընթացքում քննարկվելու է ՆԱՏՕ–ին անդամակցելու գործընթացը։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Շվեդիայի ու Ֆինլանդիայի խորհրդարանների նախագահները հունվարի կեսին կայցելեն Թուրքիա` ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցը քննարկելու։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը։
«Թե այդ հարցը (ՆԱՏՕ–ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության վավերացման առաջարկը. խմբ.) երբ կներկայացվի խորհրդարան, կորոշվի այն գործընթացի շրջանակում, որը նախաձեռնել են մեր նախագահն ու կառավարությունը։ Նրանք որոշակի պարտավորություններ են ստանձնել։ Այս փաստաթուղթը պետք է ուսումնասիրվի: Մենք հետևում ենք այդ գործընթացին։ Վերջերս այստեղ էր Շվեդիայի վարչապետը։ Ես տեսա, որ նա շատ անկեղծ էր։ Հունվարի կեսերին կժամանեն Շվեդիայի խորհրդարանի խոսնակն ու Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակը», - Շենթոփի խոսքը մեջբերում է «Milliyet» թերթը։
Հիշեցնենք` Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին փոխանցեցին դաշինքին անդամակցելու հայտերը։ Այս պահին ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան ու Թուրքիան։