00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:39
19 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:24
4 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ նոր քրեական օրենսգրքի ընդունումից հետո շուրջ 20 դատապարտյալ ազատ է արձակվել

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ներկայում 2300 մարդ պահվում է հանրապետության քրեակատարողական հիմնարկներում։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում մոտ երկու տասնյակ կալանավորներ ազատ են արձակվել քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից՝ ի պատասխան Sputnik Արմենիայի թղթակցի գրավոր հարցմանը։
«Նոր և հին օրենսգրքերի հոդվածները համապատասխանեցնելու վերաբերյալ ՀՀ դատարաններ միջնորդություն ներկայացրած թվով 158 դատապարտյալի միջնորդություն բավարարվել է, այդ թվում` մասնակի), որի արդյունքում 19 դատապարտյալ ազատվել էպատժի կրումից», - նշված է արդարադատության նախարարության պատասխանում։
Նշենք, որ այս տարվա հունիսի 15-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց նոր քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական օրենսգրքերը: Արդարադատության նախարարության հավաստմամբ՝ փոփոխությունների տրամաբանությունն այն է, որ յուրաքանչյուր դատապարտյալի ցուցաբերվի անհատական մոտեցում։ Յուրաքանչյուրի համար կազմվել է պատիժը կրելու անհատական պլան, որը կվերանայվի ամեն 3-6 ամիսը մեկ։
Երկրորդ նորամուծությունը կատարողական հիմնարկների բաժանման վերացումն է բաց, կիսաբաց, փակ, բուժական հաստատությունների։ Այժմ սահմանվել է անվտանգության 3 մակարդակ ՝ ցածր, միջին և բարձր: Յուրաքանչյուր գոտում լրացուցիչ ներդրվում են պահման մեղմ և կոշտ պայմաններ՝ կախված դատապարտյալի պահվածքից։ Բուժական ՔԿՀ-ների փոխարեն յուրաքանչյուր բանտ ունի ստացիոնար և ամբուլատոր բաժանմունքներ։
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի տարածք հեռախոսներ են նետել ու հեռացել
Դրա հետ մեկտեղ նախարարությունն ընդլայնում է այլընտրանքային պատիժների (պրոբացիայի) համակարգը։ Դրա համար պրոբացիոն ծառայության բյուջեն 530 մլն դրամից հասցվել է 773 մլն դրամի։ Մասնավորապես, հսկողության տակ գտնվող անձանց համար գնվում են էլեկտրոնային թևնոցներ։ Բացի այդ ծառայության կընդունվի 50 նոր աշխատակից։
Նշենք, որ ՀՀ տարածքում գործող քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2300 անձ:
Լրահոս
0