00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ դատախազությունն ու ՌԴ դատախազության համալսարանը կխորացնեն համագործակցությունը

© Sputnik / Aram NersesyanՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազություն - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2022
ՀՀ գլխավոր դատախազություն
Բաժանորդագրվել
Աննա Վարդապետյանը վստահ է, որ Հայաստանի դատախազության համար կադրերի շարունակական կրթության ապահովումը շատ կարևոր է:
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը և Ռուսաստանի Դաշնության դատախազության համալսարանը կխորացնեն համագործակցությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեկտեմբերի 9-ին Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը եղել է տվյալ համալսարանում։
«ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Վյաչեսլավ Վլասովի և Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Նինա Շալումովայի հետ զրույցում անդրադարձ է կատարվել ՀՀ դատախազության և համալսարանի միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարներին։ Խոսվել է նաև դատախազների որակավորման բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման ու կոռուպցիայի դեմ պայքարում թիրախային կրթության կազմակերպման անհրաժեշտության մասին»,– ասված է հաղորդագրությունում:
Վարդապետյանը բարձր է գնահատել համալսարանում հայ դատախազների համար իրականացվող վերապատրաստման դասընթացի որակն ու ընդգծել Հայաստանի դատախազության համար կադրերի շարունակական կրթության ապահովման կարևորությունը:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն էլ հանդիպման ընթացքում ներկայացրել է դատախազների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման գործընթացում նախատեսվող բարեփոխումների փաթեթային լուծումները։ Դրանք ուղղված են դասավանդման մեթոդաբանությանը, մարզերում դատախազների համար դասընթացների կազմակերպմանը և այլն:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և պայմանավորվել շարունակական դարձնել նման ձևաչափով հանդիպումները՝ ուղղված համագործակցության արդյունավետության բարձրացմանն ու որակյալ կադրերի պատրաստման նպատակի իրականացմանը:
Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի գլխավոր դատախազները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
Լրահոս
0