https://arm.sputniknews.ru/20221210/gaghtnazertsvel-e-juri-gagarini-andznakan-gvortsy-52440613.html
Գաղտնազերծվել է Յուրի Գագարինի անձնական գործը
Գաղտնազերծվել է Յուրի Գագարինի անձնական գործը
Sputnik Արմենիա
Անձնական գործը պահվել է Ռոսկոսմոսի կադրերի բաժնում՝ «պաշտոնական օգտագործման համար» մակագրությամբ: 10.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-10T13:39+0400
2022-12-10T13:39+0400
2022-12-11T15:06+0400
յուրի գագարին
տիեզերագնաց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0c/40822452_0:110:3191:1906_1920x0_80_0_0_b8522de99e012197997ba0b3120cc6f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Մոլորակի առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի անձնական գործը գաղտնազերծվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոսկոսմի «Ռուսկի Կոսմոս» ամսագրին։Նշվում է, որ խորհրդային տարիներին անձնական գործ է կազմվել յուրաքանչյուր անձի համար, երբ նա սկսել է կրթություն ստանալ կամ աշխատել։Գագարինի անձնական գործը պահվել է Ռոսկոսմոսի կադրերի բաժնում՝ «պաշտոնական օգտագործման համար» մակագրությամբ, և հասանելի չի եղել անգամ աշխատակիցներին։Փաստաթուղթը բացահայտում է, թե երբ է Գագարինը կոմերիտմիության անդամ դարձել և կուսակցական տոմս ստացել` 1949 թվականի դեկտեմբեր և 1960 թվականի հունիս:Բացի այդ, տվյալներ կան օդային ակումբում, այնուհետև ավիացիոն դպրոցում սովորելու, Հյուսիսային նավատորմի ռազմաօդային ուժերի մարտական ավիացիայում ծառայելու և թիվ 26266 զորամասում (տիեզերագնացների վերապատրաստման կենտրոն) պատրաստություն անցնելու մասին: Գաղտնազերծվել են նաև ընտանեկան կարգավիճակի, պարգևների մասին տեղեկությունները։Պարզվում է` Գագարինն ունեցել է բասկետբոլային մրցավարի առաջին կարգ, և ապագա տիեզերագնացը յոթերորդ դասարանից այլևս չի սովորել իր հայրենի Գժատսկում. նա Մոսկվայում արհեստագործական ուսումնարան է ընդունվել, քանի որ ծնողները նյութական բավարար միջոցներ չեն ունեցել։Եկեք ուտենք գագարինավարի. աշխարհի առաջին տիեզերագնացը գերել էր թագուհի Եղիսաբեթ 2-րդին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0c/40822452_462:0:3191:2047_1920x0_80_0_0_0b8b61620784e59993588170f31029d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
յուրի գագարին, տիեզերագնաց
յուրի գագարին, տիեզերագնաց
Գաղտնազերծվել է Յուրի Գագարինի անձնական գործը
13:39 10.12.2022 (Թարմացված է: 15:06 11.12.2022) Անձնական գործը պահվել է Ռոսկոսմոսի կադրերի բաժնում՝ «պաշտոնական օգտագործման համար» մակագրությամբ:
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Մոլորակի առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի անձնական գործը գաղտնազերծվել է։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոսկոսմի «Ռուսկի Կոսմոս» ամսագրին։
«Ռոսկոսմոսի նախաձեռնությամբ այս տարվա սեպտեմբերին փաստաթղթից հանվել է գաղտնիության կնիքը, և այն այժմ հասանելի է հետազոտողներին»,– գրված է ամսագրում։
Նշվում է, որ խորհրդային տարիներին անձնական գործ է կազմվել յուրաքանչյուր անձի համար, երբ նա սկսել է կրթություն ստանալ կամ աշխատել։
Գագարինի անձնական գործը պահվել է Ռոսկոսմոսի կադրերի բաժնում՝ «պաշտոնական օգտագործման համար» մակագրությամբ, և հասանելի չի եղել անգամ աշխատակիցներին։
Փաստաթուղթը բացահայտում է, թե երբ է Գագարինը կոմերիտմիության անդամ դարձել և կուսակցական տոմս ստացել` 1949 թվականի դեկտեմբեր և 1960 թվականի հունիս:
Բացի այդ, տվյալներ կան օդային ակումբում, այնուհետև ավիացիոն դպրոցում սովորելու, Հյուսիսային նավատորմի ռազմաօդային ուժերի մարտական ավիացիայում ծառայելու և թիվ 26266 զորամասում (տիեզերագնացների վերապատրաստման կենտրոն) պատրաստություն անցնելու մասին: Գաղտնազերծվել են նաև ընտանեկան կարգավիճակի, պարգևների մասին տեղեկությունները։
Պարզվում է` Գագարինն ունեցել է բասկետբոլային մրցավարի առաջին կարգ, և ապագա տիեզերագնացը յոթերորդ դասարանից այլևս չի սովորել իր հայրենի Գժատսկում. նա Մոսկվայում արհեստագործական ուսումնարան է ընդունվել, քանի որ ծնողները նյութական բավարար միջոցներ չեն ունեցել։