https://arm.sputniknews.ru/20221210/dashinqi-u-rd-i-mijev-hakamartutjunic-hnaravvor-klini-khusapel-stvoltenberg-52439477.html
Դաշինքի ու ՌԴ-ի միջև հակամարտությունից հնարավոր կլինի խուսափել. Ստոլտենբերգ
Դաշինքի ու ՌԴ-ի միջև հակամարտությունից հնարավոր կլինի խուսափել. Ստոլտենբերգ
Sputnik Արմենիա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այս ժամանակաշրջանը ճակատագրական է անվանել Եվրոպայի համար։ 10.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-10T12:50+0400
2022-12-10T12:50+0400
2022-12-10T12:54+0400
նատօ
յենս ստոլտենբերգ
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/13/43785260_0:0:1601:901_1920x0_80_0_0_7385163d7d7366b41ad4d1ca27d09b9b.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը մտավախություն ունի, որ ուկրաինական ճգնաժամը կարող է դուրս գալ վերահսկողությունից, բայց վստահ է, որ ՌԴ-ի ու ՆԱՏՕ-ի միջև հակամարտությունից հնարավոր կլինի խուսափել: Նա իր տեսակետը հայտնել է նորվեգական NRK հեռուստաընկերությանը։Նա այս ժամանակաշրջանը ճակատագրական է որակել Եվրոպայի և Նորվեգիայի համար։«Եթե ինչ-որ բան սխալ գնա, դա կարող է սարսափելի հետևանքներ ունենալ», - ավելացրել է Ստոլտենբերգը:ՌԴ–ի և Ուկրաինայի խաղաղ բանակցությունների համար պայմաններ դեռ չեն ստեղծվել. ՍտոլտենբերգՌուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։ԱՄՆ-ն Ուկրաինային 275 մլն դոլարի պաշտպանական օգնություն կտրամադրի. Սպիտակ տուն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/13/43785260_0:0:1373:1030_1920x0_80_0_0_2b012ce7a137fb9eb43d3023bea1530d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նատօ, յենս ստոլտենբերգ, ռուսաստան, ուկրաինա
նատօ, յենս ստոլտենբերգ, ռուսաստան, ուկրաինա
Դաշինքի ու ՌԴ-ի միջև հակամարտությունից հնարավոր կլինի խուսափել. Ստոլտենբերգ
12:50 10.12.2022 (Թարմացված է: 12:54 10.12.2022) ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այս ժամանակաշրջանը ճակատագրական է անվանել Եվրոպայի համար։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը մտավախություն ունի, որ ուկրաինական ճգնաժամը կարող է դուրս գալ վերահսկողությունից, բայց վստահ է, որ ՌԴ-ի ու ՆԱՏՕ-ի միջև հակամարտությունից հնարավոր կլինի խուսափել: Նա իր տեսակետը հայտնել է նորվեգական NRK հեռուստաընկերությանը։
«Վախենում եմ, որ Ուկրաինայում պատերազմը դուրս գա վերահսկողությունից։ Վախենում եմ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտությունից, բայց վստահ եմ, որ մենք կխուսափենք դրանից», - ասել է Ստոլտենբերգը։
Նա այս ժամանակաշրջանը ճակատագրական է որակել Եվրոպայի և Նորվեգիայի համար։
«Եթե ինչ-որ բան սխալ գնա, դա կարող է սարսափելի հետևանքներ ունենալ», - ավելացրել է Ստոլտենբերգը:
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։