00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աբովյան» ՔԿՀ–ում վերանորոգումն ընթանում է մեծ թափով. ՄԻՊ–ի հայտարարության հետքերով

© Sputnik / Aram Nersesyan«Աբովյան» ՔԿՀ-ի մեկուսարանի խցերից մեկը և արդեն վերանորոգված սանհանգույցը
«Աբովյան» ՔԿՀ-ի մեկուսարանի խցերից մեկը և արդեն վերանորոգված սանհանգույցը - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2022
«Աբովյան» ՔԿՀ-ի մեկուսարանի խցերից մեկը և արդեն վերանորոգված սանհանգույցը
Բաժանորդագրվել
Շուրջ 1 ամիս առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտնել էր, որ ՔԿՀ–ի պայմաններն անբավարար են, շենքն էլ սանիտարահիգիենիկ անընդունելի վիճակում է գտնվում։ Sputnik Արմենիան այցելել է քրեակատարողական հիմնարկ, ծանոթացել ընթացող և սպասվող աշխատանքներին։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սկսվել է շենքային պայմանների բարելավման գործընթացը։ Վերանորոգման աշխատանքները մեծ թափով են ընթանում։
© Hayk Manukyan«Աբովյան» ՔԿՀ-ի սանհանգույցը վերանորոգումից առաջ և հետո
«Աբովյան» ՔԿՀ-ի սանհանգույցը վերանորոգումից առաջ և հետո - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2022
«Աբովյան» ՔԿՀ-ի սանհանգույցը վերանորոգումից առաջ և հետո
Նշենք, որ դեռ նոյեմբերի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, ներկայացնելով քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց, անչափահասների և օտարերկրյա քաղաքացիների իրավունքների ապահովման վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը, հայտնել էր, որ «Աբովյան» ՔԿՀ–ի պայմաններն անբավարար են, շենքը գտնվում է սանիտարահիգիենիկ անընդունելի վիճակում։ Նա նշել էր, որ խոնավության մակարդակը խցերում շատ բարձր է, առաստաղների ծեփամածիկը` թափված, որոշ տեղերում` բորբոսնած։
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկը բաղկացած է մի քանի մասնաշենքից` միջին անվտանգային գոտում մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների պահման վայրը, կալանավորված անձանց պահման վայրը, անչափահասների պահման վայրը, մեկուսարանը, դպրոցը և ակումբի շենքը։ Ամբողջ տարածքում վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների առաջին փուլը սկսվել է հունիսին և շարունակվում է մինչ օրս։ Իրականացվում են բոլոր մասնաշենքերի սանհանգույցների, ինչպես նաև խոհանոցի և լվացքատան նորոգման աշխատանքներ։ Երկրորդ փուլով ավելի լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու ամբողջ տարածքում։
© Hayk Manukyan«Աբովյան» ՔԿՀ-ի մեկուսարանի միջանցքը վերանորոգումից առաջ և ընթացքում
«Աբովյան» ՔԿՀ-ի մեկուսարանի միջանցքը վերանորոգումից առաջ և ընթացքում - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2022
«Աբովյան» ՔԿՀ-ի մեկուսարանի միջանցքը վերանորոգումից առաջ և ընթացքում
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Արմեն Մարտիրոսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ հիմնանորոգվել են ակումբի և դպրոցի սանհանգույցները։
«Արդեն վերանորոգվել են 19 խցի, ինչպես նաև բժիշկների, սոցիալ–հոգեբանական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց համար հատկացված աշխատասենյակների սանհանգույցները։ Աշխատանքներ են տարվել նաև դատապարտված անչափահասների պահման վայրում` չնայած նրան, որ այս պահին ՔԿՀ–ում չկա դատապարտված անչափահաս։ Այնտեղ խոհանոցն է վերանորոգվել, ինչպես նաև ճաշարանը, սանհանգույցն ու լոգարանը»,– ասաց Մարտիրոսյանը։
© Sputnik / Aram Nersesyan«Աբովյան» ՔԿՀ-ի պետ Արմեն Մարտիրոսյանը
«Աբովյան» ՔԿՀ-ի պետ Արմեն Մարտիրոսյանը - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2022
«Աբովյան» ՔԿՀ-ի պետ Արմեն Մարտիրոսյանը
Միջին անվտանգային գոտում մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների համար նախատեսված պայմանները նույնպես բարելավվում են։ Այնտեղ հիմնանորոգվել են լոգարանը, սանհանգույցը և լվացքատունը։ Շենքում կառուցվել է նաև առանձին մանկական լոգասենյակ` մոր հետ ՔԿՀ–ում գտնվող մանկահասակ երեխայի համար։
© Sputnik / Aram Nersesyan«Աբովյան» ՔԿՀ-ում պահվող կանանց մանկահասակ երեխաների համար նախատեսված սանհանգույց
«Աբովյան» ՔԿՀ-ում պահվող կանանց մանկահասակ երեխաների համար նախատեսված սանհանգույց - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2022
«Աբովյան» ՔԿՀ-ում պահվող կանանց մանկահասակ երեխաների համար նախատեսված սանհանգույց
Քրեակատարողական հիմնարկում նորոգվել են նաև դպրոցի և ակումբի մասնաշենքերում առկա սանհանգույցները։
© Sputnik / Aram Nersesyan«Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգված զուգարաններից մեկը
«Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգված զուգարաններից մեկը - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2022
«Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգված զուգարաններից մեկը
Մեր այցելության ժամանակ աշխատանքներ էին ընթանում կալանավորված անձանց պահման վայրում։ Նորոգվում են լոգասենյակները, ինչպես նաև լվացքատունն ու խոհանոցը։ Շարունակվում են ևս 8 խցի սանհանգույցի վերանորոգման աշխատանքները։ Միջանցքը նույնպես վերականգնման փուլում է։ Մարտիրոսյանը մեզ հայտնեց նաև, որ կալանավորված անձանց պահման վայրում ամբողջությամբ փոխվել են ջրամատակարարման և ջրահեռացման խողովակները, լվացարանները, ծորակները, տեղադրվել են նոր դռներ։
© Sputnik / Aram Nersesyan«Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգվող մեկուսարանի կոյուղու խողովակները
«Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգվող մեկուսարանի կոյուղու խողովակները - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2022
«Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգվող մեկուսարանի կոյուղու խողովակները
ՄԻՊ աշխատակազմի այցի պահին Աբովյան ՔԿՀ–ում 66 անձ է եղել, 40–ը` կալանավորված, 26–ը` դատապարտված, 66-ից 4–ը` արական սեռի անչափահասներ, մեկ անձ չափահաս է դարձել անազատության մեջ, և 3 կին այնտեղ են պահվում մինչև 3 տարեկան երեխաների հետ։
Այդ ժամանակ չեն եղել նաև հատուկ խցեր և կացարաններ` նախատեսված հղի կանանց և մինչև 3 տարեկան երեխա ունեցողների համար։ Խցերում չեն եղել օրորոցներ, մանկական մահճակալներ, տաք ջուր, առանձին լոգարան, սանհանգույց երեխաների համար, կահավորված խաղահրապարակ, ինչպես նաև երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջ զարգացմանը նպաստող միջավայր։
Այժմ ՔԿՀ–ում պահվում է 63 անձ, որից 41–ը` կալանավորված, 22-ն էլ` դատապարտված։ Կալանավորվածներից մեկը հղի է, մյուսն էլ իր խնամքի տակ 1.5 տարեկան երեխա ունի։
Մարտիրոսյանի հետ շրջայցի ընթացքում նկատեցինք, որ նորոգման աշխատանքների մեկնարկից ի վեր ՔԿՀ–ում հղի, ինչպես նաև մանկահասակ երեխա ունեցող կալանավորված կամ դատապարտված կանանց համար կառուցվել է մոր և մանկան սենյակ, որն ապահովվել է նաև մշտական տաք ջրով։ Շուտով սենյակը նաև կկահավորվի։
© Sputnik / Aram Nersesyan«Աբովյան» ՔԿՀ-ում պահվող հղի կանանց և մինչև 3 տարեկան մանկահասակ երեխա ունեցողների համար նախատեսված խուցն ու սանհանգույցը
«Աբովյան» ՔԿՀ-ում պահվող հղի կանանց և մինչև 3 տարեկան մանկահասակ երեխա ունեցողների համար նախատեսված խուցն ու սանհանգույցը - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2022
«Աբովյան» ՔԿՀ-ում պահվող հղի կանանց և մինչև 3 տարեկան մանկահասակ երեխա ունեցողների համար նախատեսված խուցն ու սանհանգույցը
Նախատեսում են աշխատանքները ավարտին հասցնել 2023 թվականի հունվարին։
© Sputnik / Aram Nersesyan«Աբովյան» ՔԿՀ-ում մեծ թափով ընթանում են վերանորոգման աշխատանքները
«Աբովյան» ՔԿՀ-ում մեծ թափով ընթանում են վերանորոգման աշխատանքները - Sputnik Արմենիա
1/10
«Աբովյան» ՔԿՀ-ում մեծ թափով ընթանում են վերանորոգման աշխատանքները
© Sputnik / Aram Nersesyan«Աբովյան» ՔԿՀ-ի շինաղբը և կոյուղու նոր խողովակները
«Աբովյան» ՔԿՀ-ի շինաղբը և կոյուղու նոր խողովակները - Sputnik Արմենիա
2/10
«Աբովյան» ՔԿՀ-ի շինաղբը և կոյուղու նոր խողովակները
© Sputnik / Aram Nersesyan«Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգվող մեկուսարանը
«Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգվող մեկուսարանը - Sputnik Արմենիա
3/10
«Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգվող մեկուսարանը
© Sputnik / Aram NersesyanՏղամարդը սալիկապատում է «Աբովյան» ՔԿՀ-ի մեկուսարանի սանհանգույցը
Տղամարդը սալիկապատում է «Աբովյան» ՔԿՀ-ի մեկուսարանի սանհանգույցը - Sputnik Արմենիա
4/10
Տղամարդը սալիկապատում է «Աբովյան» ՔԿՀ-ի մեկուսարանի սանհանգույցը
© Sputnik / Aram Nersesyan«Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգված զուգարաններից մեկը
«Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգված զուգարաններից մեկը - Sputnik Արմենիա
5/10
«Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգված զուգարաններից մեկը
© Sputnik / Aram Nersesyan«Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգված սանհանգույցներից մեկը
«Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգված սանհանգույցներից մեկը - Sputnik Արմենիա
6/10
«Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգված սանհանգույցներից մեկը
© Sputnik / Aram Nersesyan«Աբովյան» ՔԿՀ-ի պետ Արմեն Մարտիրոսյանը ցույց է տալիս վերանորոգված լվացքատունը
«Աբովյան» ՔԿՀ-ի պետ Արմեն Մարտիրոսյանը ցույց է տալիս վերանորոգված լվացքատունը - Sputnik Արմենիա
7/10
«Աբովյան» ՔԿՀ-ի պետ Արմեն Մարտիրոսյանը ցույց է տալիս վերանորոգված լվացքատունը
© Sputnik / Aram Nersesyan«Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալ կանայք
«Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալ կանայք - Sputnik Արմենիա
8/10
«Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալ կանայք
© Sputnik / Aram Nersesyan«Աբովյան» ՔԿՀ-ի մարզասրահը
«Աբովյան» ՔԿՀ-ի մարզասրահը - Sputnik Արմենիա
9/10
«Աբովյան» ՔԿՀ-ի մարզասրահը
© Sputnik / Aram Nersesyan«Աբովյան» ՔԿՀ-ի ակումբի շենքը
«Աբովյան» ՔԿՀ-ի ակումբի շենքը - Sputnik Արմենիա
10/10
«Աբովյան» ՔԿՀ-ի ակումբի շենքը
1/10
«Աբովյան» ՔԿՀ-ում մեծ թափով ընթանում են վերանորոգման աշխատանքները
2/10
«Աբովյան» ՔԿՀ-ի շինաղբը և կոյուղու նոր խողովակները
3/10
«Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգվող մեկուսարանը
4/10
Տղամարդը սալիկապատում է «Աբովյան» ՔԿՀ-ի մեկուսարանի սանհանգույցը
5/10
«Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգված զուգարաններից մեկը
6/10
«Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգված սանհանգույցներից մեկը
7/10
«Աբովյան» ՔԿՀ-ի պետ Արմեն Մարտիրոսյանը ցույց է տալիս վերանորոգված լվացքատունը
8/10
«Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալ կանայք
9/10
«Աբովյան» ՔԿՀ-ի մարզասրահը
10/10
«Աբովյան» ՔԿՀ-ի ակումբի շենքը
Սրբուհի Ժամկոչյանը - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2022
Զղջում ենք, բայց համակերպվել ենք ճակատագրին. կանանց գաղութում 55 կին իրենց պատիժն են կրում
Լրահոս
0