00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքեր կարող են Հայաստանում անվճար դեղորայք ստանալ. ներկայացնում է նախարարության աշխատակիցը

© Sputnik / Andranik GhazaryanԴեղատուն. արխիվային լուսանկար
Դեղատուն. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2022
Բաժանորդագրվել
Նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ անվճար դեղերի և հիվանդությունների ցանկի մասին իրազեկումն իրականացնում ենբժիշկը կամ բուժհաստատությունը, քաղաքացիները կարող են իրազեկվել նաև առողջապահության նախարարության դեղերի վարչություն զանգահարելու միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում շուրջ 171 հազար քաղաքացի օգտվում է անվճար և արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման` կառավարության ծրագրից։ Այս մասին մամուլի ասուլիսում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը։
«2022 թվականին անվճար դեղեր հատկացվել են 12 հիվանդությունների մասով, որոնցից 10 հիվանդությունների դեպքում հատկացումն իրականացվել է 100 տոկոսով, իսկ երկու հիվանդությունների դեպքում` 85 տոկոսով»,–ասաց նա։
Հարությունյանը թվարկեց, թե որոնք են հիվանդությունները, որոնց դեպքում անվճար դեղորայք է հատկացվում պետության կողմից։
Նրա խոսքով`հիմնական շահառուների մեծ տոկոսը կազմում են շաքարային դիաբետ և ոչ շաքարային դիաբետ ունեցող պացիենտները։ Եթե 2010 թվականին դիաբետից մահացությունը եղել է 6–6.5 տոկոս, 2021 թվականին այդ ցուցանիշը դարձել է 1.1 տոկոս, ինչը, Հարությունյանի կարծիքով, դեղապահովման բարձրմակարդակի արդյունքն է։
Հաջորդը չարորակ նորագոյացություններ ունեցողներն են։ Մասնավորապես` նախարարությունը ձեռքբերում է համարում 2020 թվականից կրծքագեղձի քաղցկեղի առաջնային, երկրորդային և երրորդային փուլում գտնվող պացիենտներին եվրոպական արտադրության թանկարժեք դեղերի անվճար տրամադրումը։ Այդպիսով, Հարությունյանի խոսքով, կրճատվել է մահացությունը նաև այդ հիվանդության շրջանում։
Անվճար դեղորայքն արդյունավետ չէ, պետությունը ձախողում է իր պարտավորությունները. ՄԻՊ
Նախարարության ներկայացուցիչը հայտնեց, որ կառավարության 2023-24 թվականների ծրագրով հաստատվել է նաև կրծքագեղձի քաղցկեղի 4–րդ փուլում գտնվող պացիենտներին անվճար դեղորայքով ապահովելու ծրագիրը։
Մյուս հիվանդություններն են` հոգեկան հիվանդությունները, էպիլեպսիան, քրոնիկ երիկամային անբավարարությունը, անհաս նորածնային շնչառական խանգարումները, վիրուսային հեպատիտ Ց–ն, տուբերկուլյոզը և ՄԻԱՎ–ը։
«Քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող հիվանդներին ծրագրային դիալիզի շրջանակներում տրամադրվում է դեղեր 85 տոկոսով։ Հույս ունենք` ընդհանուր դեղապահովումն այս ծրագրի մասով կդարձնենք 100 տոկոս»,–նշեց նա։
2022 թվականին անվճար դեղապահովման համար նախարարությանը շուրջ 4 միլիարդ դրամ է հատկացվել։ Հարությունյանի խոսքով` կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերից զատ, նախարարությունը ստանում է նաև մարդասիրական օգնության դեղեր։ Եվ այս տարի դա կազմել է 100-200 միլիոն դրամի չափով։
Նա նաև հայտնեց, որ առողջապահության նախարարությունն ունի կենսական կարևորագույն դեղերը համապատասխան պահեստավորված քանակ։
«Ինչպես ցույց տվեց փորձը` 2020 թվականի ռազմական գործողությունները, Covid–ը, դեղերի մնացորդային քանակներ ունենալը բերեց նրան, որ անընդհատության խախտում չունեցանք։ Մեզ համար ամենամեծ ձեռքբերումը կլինի ցանկում նոր հիվանդությունների ավելացումները, որը նախատեսված էր, սակայն հետաձգվել էրպատերազմի և Covid–ի պատճառով։ Ֆինանսական միջոցների առկայության դեպքում եթե ոչ հիվանդությունների, ապա դեղերի անվանացանկի ընդլայնում կունենանք»,–ընդգծեց նա։
Ամփոփելով խոսքը`նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ անվճար դեղերի և հիվանդությունների ցանկի մասին իրազեկումն իրականացնում է բժիշկը, կամ բուժհաստատաթությունը, քաղաքացիները կարող են իրազեկվել նաև առողջապահության նախարարության դեղերի վարչություն զանգահարելու միջոցով։
Հայաստանում հեպատիտ C-ով վարակված բոլոր պացիենտներին անվճար դեղորայք են տրամադրելու
Լրահոս
0