00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդան Մինասյան. «Ֆուտբոլում պետք է նվազեցնել մարդկային սխալի ազդեցությունը»

© Sputnik / Andranik GhazaryanՎարդան Մինասյան
Վարդան Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2022
Վարդան Մինասյան
Բաժանորդագրվել
Սպուտնիկ Արմենիայի հետ հարցազրույցում Վարդան Մինասյանը խոսել է Աշխարհի 2022 թվականի առաջնության ընթացքի, աչքի ընկած ֆուտբոլիստների մասին, կանխատեսումներ արել սպասվող հանդիպումների վերաբերյալ։
–Պարոն Մինասյան, ինչպիսի՞ առաջնություն է ընթանում Կատարում։ Կա՞ն թիմեր, որոնք զարմացրին Ձեզ։
–Դիտարժանության առումով այնպես չէ, որ ընթացիկ մրցաշարը տարբերվում է նախորդից։ Բնական է, որ մասնակից 32 թիմերի մեջ կլինեին այնպիսիները, որոնք իրենց կարգով ավելի ցածր են` նկատի ունեմ Կատարի ընտրանուն։
Խմբային փուլում եղան խաղեր, որոնք հենց թիմերի կարգի տարբերության պատճառով այնքան էլ դիտարժան չէին, բայց խմբային փուլում անակնկալներ շատ եղան։ Իսկ փլեյ օֆֆում անակնկալ կարելի է համարել միայն Մարոկկոյի հավաքականի հաղթանակը Իսպանիայի նկատմամբ։ Պետք է հասնալ դրանց պատճառները՝ ֆավորիտնե՞րը չկարողացան իրենց խաղը ցուցադրել, թե՞ մրցակիցն էր ավելի լավ պատրաստված։ Չնայած Գերմանիայի հավաքականի՝ խմբից դուրս չգալու պատճառը ոչ թե Բունդեսթիմի վատ խաղն էր, այլ մի շարք այլ հանգամանքներ։ Իսկ ահա Բելգիան իր հնարավորություններից շատ ցածր հանդես եկավ թիմի ներքին խնդիրների պատճառով։
–Դուք երկար ժամանակ մարզել եք Հայաստանի հավաքականը։ Վճռորոշ կամ կարևորագույն խաղերում թիմի ներքին մթնոլորտը մարզչի՞ց է կախված, թե՞ ֆուտբոլիստներից։
–ԱԱ–2022–ը մյուսներից տարբերվեց նախ նրանով, որ մրցաշարը անցկացվում է ձմռանը։ Այսինքն՝ թոփ առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստները ժամանակ չունեցան հավաքականում երկար նախապատրաստվելու համար։ Մյուս կողմից՝ նրանք աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից են, այսինքն տեխնիկատակտիկական շատ լավ պատրաստականություն ունեն։ Կատարում առաջին պլան դուրս եկավ հոգեբանական ու ֆիզիկական նախապատրաստությունը։
Մակրոնը վստահ է` ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիան կհաղթի Անգլիայի հավաքականին
Հաշվի առնելով, որ ֆուտբոլային մրցաշրջանն ընթացքի մեջ է, ֆիզիկական պատրաստականությունը բարձր մակարդակի վրա է։ Այսինքն շատ կարևոր է մարզիկների հոգեբականան վիճակը։ Համոզված եմ՝ հոգեբանական առումով առաջին պատասխանատուն մարզիչն է։ Հենց նրանից է գալիս այն ազդանշանը, որը կարող է թիմին պահել լավ վիճակում։ Տեսեք՝ Ժոաու Ֆելիքսը Ռոնալդուի բացակայության պայմաններում ավելի լավ խաղ ցուցադրեց։ Զգաց մարզչի վստահությունն ու փոխվեց։ Նման շատ օրինակներ կան։
–Խմբային փուլում գրանցված անակնկալները պատահակա՞ն էին, թե՞ Սաուդյան Արաբիան ու Ճապոնիան վաստակած հաղթանակ տոնեցին։
–Կոնկրետ ճապոնացիները յուրահատուկ բնավորություն ունեն։ Նրանք շատ կարգապահ են. խաղային պլանը կարող ես տալ, ու նրանք երբեք չեն շեղվի դրանից։ Ինձ մի փոքր զարմացրեց, որ ճապոնացիները խորվաթների հետ խաղում գոլ խփելուց հետո շարունակեցին բաց ֆուտբոլ խաղալ, որովհետև իրենք հիմնականում փակվում էին։ Սաուդյան Արաբիան էլ Արգենտինայի հավաքականի հետ շատ կազմակերպված ու կարգապահ ֆուտբոլ ցուցադրեց, և դա մարզչի գործոնն էր։ Եղան դրվագներ, որ թիմը շատ լավ պաշտպանվում էր, ու արգենտինացիները այդպես էլ չգտան հակախաղը։
© Sputnik / Andranik GhazaryanՎարդան Մինասյան
Вардан Минасян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2022
Վարդան Մինասյան
–Իսկ այս առաջնությունում, համեմատած նախորդների հետ, ինչ-որ փոփոխություններ կա՞ն։
–Մրցաշարի ավարտից հետո միգուցե վիճակագրական փոփոխություններ կլինեն, բայց վիզուալ առումով գլոբալ տարբերություններ չկան։ Խաղի կանոնների մեջ իհարկե կան, բայց կոնկրետ տակտիկական առումով մեծ փոփոխություններ չեմ նկատել։
–Իսկ դուք VAR համակարգի կողմնակից ե՞ք։
–Ֆուտբոլում հիմա երկու շատ կարևոր գործոններ են ներխուժել` քաաքականությունն ու բիզնեսը։ Ու այդ պատճառով պետք է ինչքան հնարավոր է նվազեցնել մարդկային սխալի գործոնի ազդեցությունը։ Ֆուտբոլը շատ է արագացել, դրա համար ավելացել է մրցավարների թիվը։ Այս ամենն արվել է հենց սխալներից զերծ մնալու համար։ Զուտ ֆուտբոլային առումով միգուցե խաղի դինամիկան կորչում է, բայց երբ տեսնում ենք, թե ինչ սխալներ են թույլ տալիս մրցավարները, այդ առումով կողմնակից եմ VAR-ին։
–Այսօր մեկնարկում են քառորդ եզրափակիչ հանդիպումները։ Ի՞նչ եք սպասում այդ խաղերից։
–Մինչև օրս տեսածից դատելով՝ Տիտեի հավաքականն ամենահզորն է բոլոր առումներով։ Բրազիլացիները յուրաքանչյուր խաղում այնքան էներգիա են ծախսում, ինչքան որ հարկավոր է հաղթելու համար, և զգացում է, որ թիմը խաղը բարելավելու էլի պաշար ունի։ Խորվաթիայի հավաքականը 2018–ի համեմատ այն թիմը չէ, բայց փորձառու ու ֆիզիկապես այս թիմի հետ խաղում Բրազիլիային հեշտ չի լինելու։ Ինչ վերաբերում է Նիդեռլանդների հավաքականին, ապա այն այժմ հարձակողական ֆուտբոլ չի ցուցադրում, բայց շատ կարգապահ է։ Լուի վան Գալի թիմը մարզչի ցուցումները հստակ է կատարում։ Արգենտինան էլ Մեսսիից ու Դի Մարիայից բացի ունի ֆուտբոլիստներ, որոնք դեռ ճանապարհ ունեն անցնելու։ Մի խոսքով, Խորվաթիա–Բրազիլիա խաղում նախապատվությունը տալիս եմ բրազիլացիներին, իսկ մյուս զույգում հաղթելու շանսերը հավասար են։
–Մեսսիի ու Ռոնալդու մասին ի՞նչ կասեք։ Լեոն շատ լավ մարզավիճակում է մոտեցել առաջնությանը, իսկ Ռոնալդուն երկար ժամանակ չէր խաղում։
—Նախ հասկանանք, թե ինչումն է կայանում նրանց ֆուտբոլային տաղանդը։ Լեոյի դեպքում դա բնությունն է, իսկ Ռոնալդուի դեպքում՝ աշխատանքը։ Գալիս է մի տարիք, որ բնատուր տաղանդը ոչ մի տեղ չի կորչում, իսկ որն աշխատանքի արդյունք է, այդ դեպքում ծանրաբեռնվածությունն արդեն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ։
© Sputnik / Andranik GhazaryanՎարդան Մինասյան
Вардан Минасян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2022
Վարդան Մինասյան
Խոսելով քառորդ եզրափակիչ հասած մյուս զույգերի` Մարոկկո–Պորտուգալիա և Ֆրանսիա–Անգլիա հանդիպումների մասին, Վարդան Մինասյանը նշեց, որ Պորտուգալիայի հավաքականը ավելի մեծ շանսեր ունի կիսաեզրափակիչ դուրս գալու, ճիշտ է՝ ոչ առանց դժվարության։
Ինչ վերաբերում է Ֆրանսիա–Անգլիա դիմակայությանը, ապա մեր հավաքականի նախկին գլխավոր մարզչի կարծիքով՝ դա եզրափակիչին հավասար խաղ է լինելու, ու կհաղթի այն ընտրանին, որը կկարողանա խաղադաշտում ցուցադրել իր խաղը։
Հավելենք, որ Վարդան Մինասյանն արդեն մեկ տարի է, ինչ տարբեր թիմերի հետ բանակցությունների մեջ է՝ ֆուտբոլից հեռանալու մասին չի էլ մտածում։
Լրահոս
0