00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թերակատարումը կենցաղ–մշակութային խրոնիկ խնդիր է. տնտեսագետը` կապիտալ ծախսերի մասին

© Sputnik / Andranik GhazaryanСтроительство нового квартала в Ереване
Строительство нового квартала в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2022
Բաժանորդագրվել
2022թ–ի ՀՀ բյուջեի կատարողականի հունվար–սեպտեմբերի տվյալներով` կապիտալ ծախսերը թերակատարվել են 36.8 տոկոսով։
Հայաստանում բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը միշտ թերակատարվել են 25-30 տոկոսով, որոշ տարիների` նույնիսկ ավելի մեծ չափով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը` մեկնաբանելով այս տարվա բյուջեով նախատեսված ծախսերի հերթական թերակատարումը։
«Փաստացի կատարվածը, որպես կանոն, կազմել է պլանավորվածի 68, 70, 72 տոկոսը։ Մշտապես այս հարաբերակցությունն է եղել։ Գուցե առանձին տարիների մի փոքր բարելավում լինի ինչ–որ գործոնով պայմանվորված, իսկ մեկ այլ տարի այդ տոկոսը նվազի։ Բայց պետք է արձանագրեմ, որ սա ինստիտուցիոնալ խնդիր է, ինստիտուցիոնալ անկատարության հարց կա այստեղ»,– ասաց Քթոյանը։
Դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ նիստում իշխանության ու ընդդիմության պատգամավորների միջև հետաքրքիր բանավեճ ծագեց 2022թ–ի բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի կատարման շուրջ։
Ընդդիմադիր պատգամավորները պնդում էին, որ «կապիտալ ծախսերը խայտառակ ձևով թերակատարվել են», գումարները նպատակային չեն ծախսվել։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը չհերքեց, որ թերակատարում այս տարի էլ կա, բայց վստահեցրեց, որ կապիտալ ծախսերի կատարման հարցում 2022թ–ի դեկտեմբերի 1-ի դրությամբ նախորդ տարվա համեմատ տոկոսային առումով բարելավում է գրանցվել:
Արագ տնտեսական զարգացումն այլընտրանք չունի. նախարարը ներկայացրեց 2023-ի բյուջեի նախագիծը
Նշենք, որ ընթացիկ տարվա բյուջեի կատարողականի վերջին պաշտոնական հաշվետվության համաձայն` հունվար–սեպտեմբեր ամիսներին կապիտալ ծախսերը թերակատարված են եղել 36.8 տոկոսով։ Դեկտեմբերի ցուցանիշները դեռ հասանելի չեն։
Տնտեսագետ Արմեն Քթոյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ այս տվյալները դրական փոփոխության կենթարկվեն։ Բայց դա, նրա խոսքով, դեռ չի նշանակում, թե թերակատարումների` տարիներով ձգվող խնդիրը դրանով կվերանա։
«Մրցույթը հայտարարվում է օրենքով սահմանված կարգով, ինչ–որ մի կազմակերպություն շահում է այն։ Շահելուց հետո ի հայտ են գալիս որոշ հանգամանքներ, որոնց պատճառով ինքը սահմանված ժամկետում չի կարողանում այդ ծախսերն իրականացնել։ Այն ինստիտուցիոնալ համակարգը, որում այդ ամենը կազմակերպվում, կարգավորվում է, ըստ էության` այդ խնդրի կանխման մեխանիզները չունի, կամ դրանք շատ թույլ են»,– ասաց Քթոյանը։
Ծրագրերի ուշացման կամ հետաձգման մեկ այլ պատճառ էլ պետական մրցույթների չեղարկումներն են, երբ հայտարարված մրցույթին որևէ կազմակերպություն չի արձագանքում կամ դիմողներից ոչ մեկը պահանջված չափանիշներին չի համապատասխանում։
Քթոյանի խոսքով` խնդրին քաջածանոթ են նաև կառավարությունում, ու այդ խնդրի լուծումը դիտարկում են իրենց գերակայությունների շարքում։
«Որքանով ինձ հայտնի է` այս ուղղությամբ քայլեր արվում են։ Թե կոնկրետ ինչ քայլեր ու ինչ արդյունքներ են արձանագրում, չեմ կարող ասել։ Համենայն դեպս, այս խնդիրը շուտափույթ պետք է լուծվի, որովհետև եթե հաջորդ տարվա համար կառավարությունը նախատեսում է էապես ավելացնել կապիտալ ծախսերը, որպեսզի այդ նպատակն իրագործվի, ավելի մեծ ուշադրություն պետք է դարձվի հենց այդ թերակատարման հարցի կարգավորմանը»,– ասաց Քթոյանը։
ՀՀ–ն մինչև տարեվերջ 100 մլն դոլար և 100 մլն եվրո վարկ կվերցնի. ԱԺ–ն կողմ քվեարկեց
Տնտեսագետը համոզված է, որ թերակատարումը կախված չէ թիրախավորված ծախսի մեծությունից կամ ծրագրերի քանակից։ Նա վստահ է, որ նույնիսկ կապիտալ ծախսերն ու ծրագրերը չավելացնելու դեպքում թերակատարումներ լինելու են։
Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, 2022թ–ի ընթացքում, տարբեր գործոններով պայմանավորված, գրանցվեց աննախադեպ տնտեսական ակտիվություն, ՀՀ տնտեսությունն աճեց երկնիշ տեմպով, բայց տարվա ընթացքում արդեն պարզ էր, որ թերակատարումներն անխուսափելի են լինելու։
Տնտեսագետն այստեղ հակասություն չի նկատում` պարզաբանելով, որ ծրագրերի ձգձգումները պայմանավորված են ոչ միայն տնտեսական գործոններով։
«Նախագծման փուլում գումարը հատկացվում է, նախահաշիվը կա, բայց երբ ավելի խորքային հաշվարկ է արվում, այդ նախահաշիվը վերանայվում է։ Նախագծում, օրինակ, որևէ դետալ է ներմուծվում, որը փոխում է ընդհանուր կոնցեպցիան, գնաճային երևույթներ են ի հայտ գալիս, գործընկեր երկրներում խնդիրներ են ի հայտ գալիս, լոգստիկ հարցեր, որոնք շինանյութի ներմուծման հարցում կարող են բարդություններ առաջացնել։ Օրինակ` նման խնդիր ունեցանք ցեմենտի հետ կապված։ Նման խնդիրներ շատ ունեցանք նաև հետքովիդյան շրջանում»,– ասաց Քթոյանը։
Բացի այդ, տնտեսագետի գնահատմամբ, անխուսափելի են ուշացումները նաև բուն շինարարության ընթացքում։ Այս խնդրին, նրա խոսքով, բախվում է ցանկացած մարդ, որն իր տանը վերանորոգում է անում։ Պետության դեպքում ևս խնդիրը գրեթե մշտականներից է։ Անգամ եթե պետությունը որոշի ամենախիստ պատիժը կիրառել, դրանից միևնույնն է` աշխատանքները չեն արագանա։
«Կարող ենք ասել` սա նաև մշակութային խնդիր է, որը հատուկ է ոչ միայն Հայաստանին, այլև հետխորհրդային ամբողջ տարածքին։ Որքանով ինձ հայտնի է` ԱՊՀ երկրների մեծ մասում նման խնդիրներ կան։ Իսկ դա նշանակում է, որ մասնավորապես շինարարության ոլորտում նոր մշակույթի ներմուծման, նոր էլեմենտների, ավելի մեծ հստակության կարիք կա, որոնք շատ դժվար են տեղայնացվում»,– ասաց Քթոյանը։
Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին 165 մլն դոլար կհատկացնի բյուջեն համալրելու համար
Նախատեսված ծախսերը պատշաճ կատարելու նպատակով դրանց ֆինանսավորումը կամ քանակը հաջորդ տարվա համար կրճատելու տարբերակը մեր զրուցակիցը չի ընդունում։ Հակառակը` նրա համոզմամբ` կայուն զարգացման նախադրյալներ ստեղծելու համար պետությունն օր առաջ պետք է մտածի ենթակառուցվածքների ստեղծման մասին։ Իսկ դրանք կատարվում են հենց կապիտալ ծախսերի միջոցով, որոնք ոչ թե պետք է կրճատվեն, այլ ավելանան։ Իսկ որպեսզի պլանավորված ծախսերը ժամանակին կատարվեն, պետությունը պետք է վերանայի ամբողջ համակարգը` պլանավորումից մինչև կատարված աշխատանքների վերահսկողություն ու վերահաշվարկ։
Նշենք, որ 2022թ–ին բյուջեով նախատեսված կապիտալ շինարարությունը կազմում է 390 մլրդ դրամ։ 2023-ի բյուջեով այդ գումարը հասցվել է 548 մլրդ դրամի։
Լրահոս
0