https://arm.sputniknews.ru/20221209/rubinjany-hh-turqia-haraberutjunneri-kargavvorman-masin-khvosel-e-fransiaji-despani-het-52414999.html
Ռուբինյանը ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին խոսել է Ֆրանսիայի դեսպանի հետ
Ռուբինյանը ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին խոսել է Ֆրանսիայի դեսպանի հետ
Sputnik Արմենիա
Ազգային ժողովի նախագահի տեղակալն ու ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանը մի շարք հարցեր են քննարկել։ 09.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-09T17:02+0400
2022-12-09T17:02+0400
2022-12-09T17:03+0400
հայաստան
թուրքիա
ֆրանսիա
ռուբեն ռուբինյան
անն լույո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/09/52414481_0:0:800:451_1920x0_80_0_0_ce6af82b308957ecd016e903735da722.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Տեղեկությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:Նշենք, որ չնայած Հայաստանի ու Թուրքիայի միջև ընդհանուր սահմանին` դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի ԱԳ նախարարները ստորագրեցին դրանք հաստատելու մասին արձանագրություններ, սակայն այդ փաստաթղթերը կողմերը չվավերացրին։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարեց արձանագրությունների չեղարկման մասին։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։
թուրքիա
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/09/52414481_88:0:800:534_1920x0_80_0_0_2ef9e0d42fe12536fe935841b8aa636a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, ֆրանսիա, ռուբեն ռուբինյան, անն լույո
հայաստան, թուրքիա, ֆրանսիա, ռուբեն ռուբինյան, անն լույո
Ռուբինյանը ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին խոսել է Ֆրանսիայի դեսպանի հետ
17:02 09.12.2022 (Թարմացված է: 17:03 09.12.2022) Ազգային ժողովի նախագահի տեղակալն ու ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանը մի շարք հարցեր են քննարկել։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Տեղեկությունը հրապարակվել է
խորհրդարանի կայքում։
«Դեսպանի խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը»,– ասված է հաղորդագրությունում:
Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:
Նշենք, որ չնայած Հայաստանի ու Թուրքիայի միջև ընդհանուր սահմանին` դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի ԱԳ նախարարները ստորագրեցին դրանք հաստատելու մասին արձանագրություններ, սակայն այդ փաստաթղթերը կողմերը չվավերացրին։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարեց արձանագրությունների չեղարկման մասին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ
հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը`
փետրվարի 24-ին,
մայիսի 3-ին և
հուլիսի 1-ին Վիեննայում։