https://arm.sputniknews.ru/20221209/kjanqs-pvokhvec-inchu-e-rvoza-lini-snap-ergi-hamar-2-rd-tesahvolvovaky-nkarahanvel-52407858.html
«Կյանքս փոխվեց». ինչու է Ռոզա Լինի «Snap» երգի համար 2-րդ անգամ տեսահոլովակ նկարահանվել
«Կյանքս փոխվեց». ինչու է Ռոզա Լինի «Snap» երգի համար 2-րդ անգամ տեսահոլովակ նկարահանվել
Sputnik Արմենիա
Երգչուհին ուրախ է, որ ռեկորդներ գրանցած երգի համար երկրորդ տեսահոլովակն է նկարահանվել։ 09.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-09T15:21+0400
2022-12-09T15:21+0400
2022-12-09T15:24+0400
հայաստան
ռոզա լին
երգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/09/52405523_0:0:1600:901_1920x0_80_0_0_7c6cae404bd9156f9016f716fa21e072.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Վանաձորցի երգչուհի Ռոզա Լինի կյանքը «Snap» երգից հետո շատ է փոխվել։ «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած երգչուհին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ ինքը կես տարում ուրիշ մարդ է դարձել։Նա ի սկզբանե հավատացել է այդ երգին և վստահ է եղել, որ «Եվրատեսիլում» բարձր հորիզոնական կգրավի, սակայն երգը հաջողություններ է գրանցել մրցույթից հետո։Նշենք, որ Ռոզա Լինը գրանցել է հերթական ռեկորդը. hամաշխարհային հիթ դարձած «Snap»-ն արդեն երկրորդ անգամ դարձել է ամենաշատ լսված եվրատեսիլյան երգը «Spotify»-ում։«Փաստորեն ժամանակի առումով էի մի քիչ սխալվել, և մենք «Եվրատեսիլից» հետո ավելի մեծ հաջողություններ գրանցեցինք»,–ասաց նա։«Ցույց տուր քո մաքսիմալը». Ռոզա Լինը դիմեց «Մանկական Եվրատեսիլի» մասնակիցներինԹեև հաջողությունը ոգևորել է երգչուհուն, բայց նա հրաշք չի համարում դա։«Հաջողությունը շատ բարդ հասկացություն է, կյանքը կախված չէ հաջողություններից, որովհետև այն ունի իր դժվարությունները։ Ես ուրախ եմ, որ իմ կարիերան այս էտապում է, շատ ոգևորված եմ, և շատ պլաններ ունենք, բայց չեմ կարող ասել, որ դա հրաշք է դարձել։ Դա այդպես չի լինում։ Ինձ թվում է` ամեն մարդ պետք է երջանկությունն իր մեջ գտնի ու դա չկապի հաջողություն ունենալ–չունենալու հետ»,– ընդգծեց երգչուհին։Ինչ վերաբերում է երկրորդ անգամ տեսահոլովակ նկարահանելուն (հրապարակվել է հոկտեմբերի 7-ին), նա ասաց, որ դա պայմանավորված է հեղինակային իրավունքների խնդիրներով։Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2022»–ի եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինն իր «Snap» երգով զբաղեցրել էր 20-րդ հորիզոնականը։Փշաքաղվելու աստիճան գեղեցիկ ձայն. Ռոզա Լինը ելույթ է ունեցել իտալական «X Factor»–ում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/09/52405523_151:0:1574:1067_1920x0_80_0_0_402e9e91d92fa404592b4388dbd2f3ce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռոզա լին, երգ
«Կյանքս փոխվեց». ինչու է Ռոզա Լինի «Snap» երգի համար 2-րդ անգամ տեսահոլովակ նկարահանվել
15:21 09.12.2022 (Թարմացված է: 15:24 09.12.2022) Երգչուհին ուրախ է, որ ռեկորդներ գրանցած երգի համար երկրորդ տեսահոլովակն է նկարահանվել։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Վանաձորցի երգչուհի Ռոզա Լինի կյանքը «Snap» երգից հետո շատ է փոխվել։ «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած երգչուհին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ ինքը կես տարում ուրիշ մարդ է դարձել։
Նա ի սկզբանե հավատացել է այդ երգին և վստահ է եղել, որ «Եվրատեսիլում» բարձր հորիզոնական կգրավի, սակայն երգը հաջողություններ է գրանցել մրցույթից հետո։
Նշենք, որ Ռոզա Լինը գրանցել է հերթական ռեկորդը. hամաշխարհային հիթ դարձած «Snap»-ն արդեն երկրորդ անգամ դարձել է ամենաշատ լսված եվրատեսիլյան երգը «Spotify»-ում։
«Փաստորեն ժամանակի առումով էի մի քիչ սխալվել, և մենք «Եվրատեսիլից» հետո ավելի մեծ հաջողություններ գրանցեցինք»,–ասաց նա։
Թեև հաջողությունը ոգևորել է երգչուհուն, բայց նա հրաշք չի համարում դա։
«Հաջողությունը շատ բարդ հասկացություն է, կյանքը կախված չէ հաջողություններից, որովհետև այն ունի իր դժվարությունները։ Ես ուրախ եմ, որ իմ կարիերան այս էտապում է, շատ ոգևորված եմ, և շատ պլաններ ունենք, բայց չեմ կարող ասել, որ դա հրաշք է դարձել։ Դա այդպես չի լինում։ Ինձ թվում է` ամեն մարդ պետք է երջանկությունն իր մեջ գտնի ու դա չկապի հաջողություն ունենալ–չունենալու հետ»,– ընդգծեց երգչուհին։
Ինչ վերաբերում է երկրորդ անգամ տեսահոլովակ նկարահանելուն (հրապարակվել է հոկտեմբերի 7-ին), նա ասաց, որ դա պայմանավորված է հեղինակային իրավունքների խնդիրներով։
«Ուրախ եմ, որ այն երկրորդ անգամ է նկարվել, քանի որ երգով իմ կյանքը շա՜տ–շա՜տ փոխվեց, և ես ուրիշ մարդ դարձա։ Երկրորդ տեսահոլովակով փորձել ենք ցույց տալ երգի հոգեբանական ասպեկտը»,– նշեց երգչուհին։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2022»–ի եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինն իր «Snap» երգով զբաղեցրել էր 20-րդ հորիզոնականը։