https://arm.sputniknews.ru/20221209/kasecvel-e-tavari-msvov-lcvonats-vtangavvor-nrbabliti-togharkumy-52390549.html
Երևանում կասեցվել է տավարի մսով լցոնած վտանգավոր նրբաբլիթի թողարկումը
Երևանում կասեցվել է տավարի մսով լցոնած վտանգավոր նրբաբլիթի թողարկումը
Sputnik Արմենիա
ՍԱՏՄ-ի տեսուչները նմուշառում են կատարել նրբաբլիթից և խախտումներ հայտնաբերել։ 09.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-09T11:43+0400
2022-12-09T11:43+0400
2022-12-09T11:43+0400
արտադրություն
նրբաբլիթ
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/09/52390622_0:113:1200:788_1920x0_80_0_0_0dc070d5220fb2285a30a1512ab67dad.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Կասեցվել է «Յամմի Բայտս» տավարի մսով լցոնած վտանգավոր նրբաբլիթի թողարկումը, հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։Նշվում է, որ ՍԱՏՄ-ի տեսուչները անհատ ձեռնարկատեր Լիլիա Խաչատրյանին պատկանող՝ Երևանում գտնվող կիսաֆաբրիկատների արտադրությունում իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից։ Տաշիր քաղաքում կասեցվել է «Կալինինոյի պանիր Լոռի» տեսակի սննդամթերքի թողարկումը«Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Յամմի Բայտս» տավարի մսով լցոնած նրբաբլիթ արտադրատեսակը 2 ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային Միության «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերով հաստատված նորմերին»,–ասված է հաղորդագրության մեջ։Կիսաֆաբրիկատների արտադրության առանձին գործառույթը կասեցվել է` մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/09/52390622_0:0:1200:900_1920x0_80_0_0_7eba482369182b2d59dafad543ecacf0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտադրություն, նրբաբլիթ, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
արտադրություն, նրբաբլիթ, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
Երևանում կասեցվել է տավարի մսով լցոնած վտանգավոր նրբաբլիթի թողարկումը
ՍԱՏՄ-ի տեսուչները նմուշառում են կատարել նրբաբլիթից և խախտումներ հայտնաբերել։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Կասեցվել է «Յամմի Բայտս» տավարի մսով լցոնած վտանգավոր նրբաբլիթի թողարկումը, հայտնում են
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Նշվում է, որ ՍԱՏՄ-ի տեսուչները անհատ ձեռնարկատեր Լիլիա Խաչատրյանին պատկանող՝ Երևանում գտնվող կիսաֆաբրիկատների արտադրությունում իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից։
«Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Յամմի Բայտս» տավարի մսով լցոնած նրբաբլիթ արտադրատեսակը 2 ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային Միության «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերով հաստատված նորմերին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Կիսաֆաբրիկատների արտադրության առանձին գործառույթը կասեցվել է` մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ: