https://arm.sputniknews.ru/20221209/karen-andreasjann-karvogh-e-amsakan-1-996-800-dram-ashkhatavardz-stanal-52420751.html
Կարեն Անդրեասյանը կարող է ամսական գրեթե 2 մլն դրամ աշխատավարձ ստանալ
Կարեն Անդրեասյանը կարող է ամսական գրեթե 2 մլն դրամ աշխատավարձ ստանալ
Sputnik Արմենիա
Եթե օրենքի նախագիծը ընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ ապա 2023թ–ի բյուջեի համար այն լրացուցիչ 61.900.800 ՀՀ դրամ ծախս կլինի։ 09.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-09T18:01+0400
2022-12-09T18:01+0400
2022-12-09T18:28+0400
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
կարեն անդրեասյան
աշխատավարձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42753112_0:49:1600:949_1920x0_80_0_0_6f8e4c61d60b5ba6d452d4387c9309da.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. 62 կողմ, 28 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ–ը առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։Ըստ օրենքի նախագծի` ԲԴԽ անդամներից յուրաքանչյուրին ամսական կվճարվի հավելյալ շուրջ կես միլիոն դրամ, իսկ ԲԴԽ նախագահին` 665 հազար դրամ։Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամից: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնային դրույքաչափը 1 331 200 դրամ է, իսկ դրա 50 տոկոսը կազմում է 665.600 ՀՀ դրամ։ Այսպիսով` Կարեն Անդրեասյանն ամսական 1 996 800 դրամ աշխատավարձ կստանա։Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնային դրույքաչափը 998 400 ՀՀ դրամ է, դրա 50 տոկոսը՝ 499.200 ՀՀ դրամ։ ԲԴԽ անդամները ամսական կստանան 1 497 600 դրամ վարձատրություն։Ի դեպ, այս փոփոխությունը օրենքում, 2023թ–ի բյուջեի համար լրացուցիչ 61.900.800 ՀՀ դրամ ծախս է ենթադրում։ Նվազագույն աշխատավարձը ՀՀ–ում հունվարի 1-ից կդառնա 75 հազար դրամ. օրենքն ընդունվեց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42753112_109:0:1532:1067_1920x0_80_0_0_0cdea05266b8fe39446db5a671e87cc9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), կարեն անդրեասյան, աշխատավարձ
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), կարեն անդրեասյան, աշխատավարձ
Կարեն Անդրեասյանը կարող է ամսական գրեթե 2 մլն դրամ աշխատավարձ ստանալ
18:01 09.12.2022 (Թարմացված է: 18:28 09.12.2022) Եթե օրենքի նախագիծը ընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ ապա 2023թ–ի բյուջեի համար այն լրացուցիչ 61.900.800 ՀՀ դրամ ծախս կլինի։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. 62 կողմ, 28 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ–ը առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։
Ըստ օրենքի նախագծի` ԲԴԽ անդամներից յուրաքանչյուրին ամսական կվճարվի հավելյալ շուրջ կես միլիոն դրամ, իսկ ԲԴԽ նախագահին` 665 հազար դրամ։
Արդարադատության նախարարությունը հիմնավորում է, որ ՀՀ Դատական օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարձատրությունը չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից: Իսկ Վճռաբեկ դատարանի դատավորները, այդ թվում` դատարանի նախագահն ու պալատի նախագահն ամեն ամիս իրենց պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում են ստանում:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամից: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնային դրույքաչափը 1 331 200 դրամ է, իսկ դրա 50 տոկոսը կազմում է 665.600 ՀՀ դրամ։ Այսպիսով` Կարեն Անդրեասյանն ամսական 1 996 800 դրամ աշխատավարձ կստանա։
Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնային դրույքաչափը 998 400 ՀՀ դրամ է, դրա 50 տոկոսը՝ 499.200 ՀՀ դրամ։ ԲԴԽ անդամները ամսական կստանան 1 497 600 դրամ վարձատրություն։
Ի դեպ, այս փոփոխությունը օրենքում, 2023թ–ի բյուջեի համար լրացուցիչ 61.900.800 ՀՀ դրամ ծախս է ենթադրում։