00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպան պարտվել է ԱՄՆ-ին և պատրաստվում է պատերազմել Ռուսաստանի դեմ

© AP Photo / Stephanie LecocqԺոզեպ Բորել
Ժոզեպ Բորել - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2022
Ժոզեպ Բորել. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եվրոպական դիվանագիտության ղեկավարի շուրթերից հնչող ռազմատենչ հայտարարություններն արդեն վաղուց չեն զարմացնում։ Այս իմաստով Ժոզեպ Բորելի երեկվա ելույթը Եվրոպական պաշտպանական գործակալության նիստում նրա նախկին հռետորաբանության բնական շարունակությունն էր։ Սակայն նրա արած հայտարարություններում նաև բավականին ուշագրավ մի բան կա։
ԶԼՄ-ներում ավանդաբար առավել մեծ հետաքրքրություն են առաջացրել Ուկրաինայի վերաբերյալ Բորելի մեկնաբանությունները, չնայած նա, ըստ էության, պարզապես վերահաստատել է Բրյուսելի կողմից վաղուց ընդունված դիրքորոշումը. այո, եթե դադարենք ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին, հակամարտությունն արագ կավարտվի, բայց այդ դեպքում այն կավարտվի Ռուսաստանի հաղթանակով, ինչը կտրականապես անընդունելի է, իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ է «շարունակել աջակցել Ուկրաինային»:
Շատ ավելի հետաքրքիր և կարևոր է թվում դիվանագետի մյուս հայտարարությունը բուն Եվրոպայում ռազմական գործերի վիճակի մասին։ Բորելի խոսքով` «ներկայումս եվրոպական բանակ չկա, կան 27 տարբեր բանակներ»։ Սառը պատերազմի ավարտից հետո Եվրոպան կրճատեց ռազմական ծախսերը, հիմա նա պետք է ուղղի այս սխալը և լրացնի ռազմական ներդրումների պակասը: Պաշտոնյան բարձրաձայնել է, թե իր կարծիքով որքան պետք է ավելանան ԵՄ-ի պաշտպանական ծախսերը մինչև 2025 թվականը` 70 մլրդ եվրո:
Ընդ որում` Բորելը Եվրոպայի ազգային կառավարություններին կոչ է արել իրենց ռազմական բյուջեների վերահսկողության մի մասը փոխանցել Բրյուսելին` Եվրամիության շրջանակներում ռազմական կոոպերացիայի ավելի բարձր մակարդակի հասնելու համար։
Այս ելույթը բնականորեն առնչվում է Օլաֆ Շոլցի վերջին հայտարարություններին, որը խոսում էր սեփական բանակի հզորացման գործում ակտիվ ներդրումների հետ միասին «եվրոպական անվտանգության երաշխավոր» դառնալու Գերմանիայի պատրաստակամության մասին։
Ըստ էության, մեր աչքի առաջ Եվրոպայի ռազմական ռազմավարության դիրքորոշման մեջ տեկտոնական շարժ է տեղի ունենում։ Սակայն փոփոխությունների մասշտաբները գիտակցելու համար արժե հիշել խնդրի պատմությունը։
Բորելը միանգամայն ճիշտ է նշել, որ Սառը պատերազմի ավարտից հետո եվրոպական երկրները խիստ կրճատել են իրենց ներդրումները պաշտպանության ոլորտում։ Իրենց անվտանգության հարցը նրանք փաստացի ամբողջությամբ հանձնել են ՆԱՏՕ-ին, ավելի ճիշտ` ԱՄՆ-ին։ Վաշինգտոնը նրանց համար ոչ միայն ռազմական «հովանոց» է ապահովում, այլև ինքն էլ վճարում է դրա համար. ֆինանսավորման մեջ Եվրոպայի մասնաբաժինը շատ աննշան է: Այնպես որ վերջին տասնամյակների ընթացքում Հին աշխարհի սոցիալ-տնտեսական բարեկեցությունը հիմնված է եղել պաշտպանության համար մեծ գումարներ ծախսելու անհրաժեշտության բացակայության վրա:
Սա, իհարկե, Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող դաշնակիցների հիմնական տարաձայնություններից մեկն էր: Ամերիկացիներն անընդհատ փորձում էին ճնշում գործադրել եվրոպացիների վրա, առաջին հերթին արևմտյան երկրներին դրդում էին ռազմական ծախսերի ավելացման ՆԱՏՕ-ի կանոնների համաձայն, ՀՆԱ-ի տխրահռչակ երկու տոկոսի չափով։ Սակայն եվրոպացիները բարեհաջող դիմադրում էին` տարիներ շարունակ հետաձգելով իրենց ստանձնած պարտավորության կատարումը։
Այս հակասությունների բնույթը պարզ էր ու ակնհայտ. Եվրոպայում ուժեղ էին և հաճախ գերակշռում էին ազգային կողմնորոշումով վերնախավերը, որոնք պաշտպանում էին իրենց երկրների և քաղաքացիների շահերը: Ինչի՞ համար հսկայական գումարներ հատկացնել, որոնց առյուծի բաժինն ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի գրպանն է գնալու, եթե Նահանգներին առանց այդ էլ վճարելու են։
Սակայն վերջին տասնամյակում ակնհայտ դարձավ անդրատլանտյան գործընկերների միջև օբյեկտիվ հակասությունների սրումը, ինչպես նաև ԱՄՆ-ի` որպես համաշխարհային հեգեմոնի ճգնաժամը։ Եվ այդ ժամանակ Եվրոպայում` հենց ազգային կողմնորոշումով վերնախավերում, սկսեց ժողովրդականություն ձեռք բերել սեփական բանակի գաղափարը. լիարժեք զինված ուժեր, որոնք կարող էին ամբողջությամբ ստանձնել պաշտպանական գործառույթը։
Այս նախագծին աջակցություն էին հայտնում եվրոպական ամենաազդեցիկ առաջնորդները, այդ թվում՝ Անգելա Մերկելը, երբ նա դեռ կանցլերի պաշտոնում էր։ Ընդ որում, ենթադրվում էր, որ այդ դեպքում Եվրոպային ամերիկացի զինվորականներ պետք չեն լինի, այսինքն` խոսքն ինքնիշխանության ուժեղացման և Նահանգներից կախվածության թուլացման մասին էր։
Այստեղ կարող է հարց ծագել` իսկ ո՞րն է տարբերությունը Մերկելի այն ժամանակվա և Բորելի ներկայիս գաղափարների միջև։ Սկզբունքային տարբերություն կա։ Բորելը ոչ թե ազգային կողմնորոշումով, այլ ատլանտյան, գլոբալիստական և ամերիկամետ ուժերի ներկայացուցիչ է։ Ինչպես և, ըստ էության, Շոլցը, որը փորձում է մի փոքր թռվռալ, բայց միևնույնն է ձեռքով-ոտքով կապված է։
Վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպայի ատլանտիստներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ ջախջախել իրենց մրցակիցներին` «հողասերներին», վերահսկողություն ունենալ օրակարգի և կառավարման համակարգի վրա` երկրների մեծ մասին ուղղորդելով մի ճանապարհով, որը նրանց համար պարզապես ինքնասպանություն է:
Եվրոպական բանակի թեման և պաշտպանական ծախսերի ավելացումը նրանց կատարմամբ նշանակում են`
1. եվրոպական առանց այդ էլ խնդրահարույց տնտեսություններից ռեսուրսների տեղափոխում ամերիկյան ռազմարդյունաբերական համալիր,
2. ՆԱՏՕ-ի կառույցների միջոցով Վաշինգտոնին եվրոպական զինված ուժերի կոշտ ենթակայության պահպանում,
3. եվրոպացիների օգտագործում որպես թնդանոթի միս Ռուսաստանի (և հնարավոր է` Չինաստանի) դեմ:
Վերջինը կարող է ոչ գիտական ֆանտաստիկա թվալ. դե, ժամանակակից` բարեկեցիկ և նրբիկ եվրոպացիներից ի՞նչ կռվող: Բայց մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ իրականություն են դառնում անհնարին ու վաղուց մոռացության մատնված բաներ։
Կտեսնենք, թե ինչ կլինի մի քանի տարի հետո, երբ Եվրոպան պատող ճգնաժամն իր ամբողջ ազդեցությունն ունենա, քանի որ առայժմ կարելի է միայն գոտիների մի փոքր ձգում տեսնել հարուստ ու կուշտ Եվրոպայում։
Այնինչ պատմությունը ցույց է տալիս, որ իսկապես սոված, աղքատ և գոյատևման եզրին գտնվող եվրոպացիների համար «Drang nach Osten»-ի գաղափարն արագորեն չափազանց գրավիչ է դառնում։ Իսկ դատելով այն բանից, թե ինչպես են զարգանում իրադարձությունները, ԱՄՆ-ն Եվրոպային ջանասիրաբար հենց այդ սցենարին է մղում։
Լրահոս
0