https://arm.sputniknews.ru/20221209/eatm-um-gazi-miasnakan-shukaji-nakhagitsy-patrastutjan-bardzr-astitshan-uni-pashinjan-52397085.html
ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի նախագիծը պատրաստության բարձր աստիճան ունի. Փաշինյան
ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի նախագիծը պատրաստության բարձր աստիճան ունի. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանը կառուցողական է տրամադրված էներգառեսուրսների միասնական շուկա ձևավորելու համար փոխզիջումներ գտնելու հարցում։ 09.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-09T13:25+0400
2022-12-09T13:25+0400
2022-12-09T13:27+0400
գազ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317018_0:0:2140:1205_1920x0_80_0_0_1f611518a01a53c10fc43dc141ee2fb0.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի նախագիծը պատրաստության բարձր աստիճան ունի: Ելույթ ունենալով Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում՝ վարչապետը նշեց, որ հայկական կողմն առաջնային է համարում էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։Միևնույն ժամանակ, ըստ նրա, հաշվի առնելով գործընթացի բարդությունը, մնում են մի շարք չկարգավորված հարցեր։ Փաշինյանի խոսքով` Հայաստանն իր կողմից պատրաստ է ճկունություն ցուցաբերել՝ կոնսենսուսի հասնելու և միավորման բոլոր անդամների շահերի հավասարակշռությունն ապահովելու համար։Փաշինյանը նաև հիշեցրել է, որ ԵԱՏՄ երկրներն արդեն ձեռնամուխ են եղել կլիմայական օրակարգի շրջանակներում ճանապարհային քարտեզի իրականացմանը։ Նա նշել է, որ Հայաստանի համար արդիական է կանաչ տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի պաշտպանության թեման։Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Փաշինյանը խոսեց ԵԱՏՄ–ում պարենային անվտանգության ապահովման միջոցառումների մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317018_0:0:1844:1383_1920x0_80_0_0_e47f2d3acfae1203efeba17ee88db4bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), նիկոլ փաշինյան
գազ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), նիկոլ փաշինյան
ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի նախագիծը պատրաստության բարձր աստիճան ունի. Փաշինյան
13:25 09.12.2022 (Թարմացված է: 13:27 09.12.2022) ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանը կառուցողական է տրամադրված էներգառեսուրսների միասնական շուկա ձևավորելու համար փոխզիջումներ գտնելու հարցում։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի նախագիծը պատրաստության բարձր աստիճան ունի: Ելույթ ունենալով Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում՝ վարչապետը նշեց, որ հայկական կողմն առաջնային է համարում էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։
«Մասնավորապես, մեզ համար զգայուն է մնում գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցը։ Կառուցողական երկխոսության և փոխզիջումային լուծումներ գտնելու նպատակադրման շնորհիվ հնարավոր եղավ ապահովել գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի` պատրաստ լինելու բարձր աստիճանը»,– ասել է վարչապետը։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, հաշվի առնելով գործընթացի բարդությունը, մնում են մի շարք չկարգավորված հարցեր։ Փաշինյանի խոսքով` Հայաստանն իր կողմից պատրաստ է ճկունություն ցուցաբերել՝ կոնսենսուսի հասնելու և միավորման բոլոր անդամների շահերի հավասարակշռությունն ապահովելու համար։
Փաշինյանը նաև հիշեցրել է, որ ԵԱՏՄ երկրներն արդեն ձեռնամուխ են եղել կլիմայական օրակարգի շրջանակներում ճանապարհային քարտեզի իրականացմանը։ Նա նշել է, որ Հայաստանի համար արդիական է կանաչ տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի պաշտպանության թեման։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: