https://arm.sputniknews.ru/20221208/minchev-tareverj-hajastani-u-turqiaji-mijev-odajin-bernapvokhadrumner-ksksven-zlm-52354072.html
Մինչև տարեվերջ Հայաստանի ու Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումներ կսկսվեն. ԶԼՄ
Մինչև տարեվերջ Հայաստանի ու Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումներ կսկսվեն. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Մասնագետները տեխնիկական աշխատանքներ են իրականացնում հայ-թուրքական սահմանին գտնվող Ալիջան անցակետը բացելու համար։ 08.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-08T14:29+0400
2022-12-08T14:29+0400
2022-12-08T14:31+0400
հայաստան
թուրքիա
չվերթ
բեռնափոխադրում
կամուրջ
https://cdn.am.sputniknews.ru/img/1188/88/11888833_20:274:1438:1071_1920x0_80_0_0_47cb15665d9d2b21396a36a1f11208f8.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ չվերթերի վերսկսումից հետո աշխատանքներ են իրականացվում օդային բեռնափոխադրումներ սկսելու ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է թուրքական «Hurriyet»-ը։Բացի դրանից, մասնագետները տեխնիկական աշխատանքներ են իրականացնում հայ-թուրքական սահմանին գտնվող Ալիջան անցակետը բացելու համար:Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու թույլտվության տրամադրմանը, ապա այս հարցում, ըստ թերթի, խնդիրներ կան: Մասնավորապես, սահմանին գտնվող 128 մետր երկարություն ունեցող կամուրջը վերանորոգման կարիք ունի: Այս հարցի առնչությամբ շաբաթներ առաջ փորձագետների մակարդակով հանդիպում է տեղի ունեցել։ Սակայն գործնական քայլերն ակնկալվում են ավելի ուշ՝ հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները:Նշենք, որ չնայած Հայաստանի ու Թուրքիայի միջև ընդհանուր սահմանին` դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի ԱԳ նախարարները ստորագրեցին դրանք հաստատելու մասին արձանագրություններ, սակայն այդ փաստաթղթերը կողմերը չվավերացրին։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարեց արձանագրությունների չեղարկման մասին։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1188/88/11888833_86:253:1177:1071_1920x0_80_0_0_1cb33b27a08f42625cc7a946c0cb9240.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, չվերթ, բեռնափոխադրում, կամուրջ
հայաստան, թուրքիա, չվերթ, բեռնափոխադրում, կամուրջ
Մինչև տարեվերջ Հայաստանի ու Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումներ կսկսվեն. ԶԼՄ
14:29 08.12.2022 (Թարմացված է: 14:31 08.12.2022) Մասնագետները տեխնիկական աշխատանքներ են իրականացնում հայ-թուրքական սահմանին գտնվող Ալիջան անցակետը բացելու համար։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ չվերթերի վերսկսումից հետո աշխատանքներ են իրականացվում օդային բեռնափոխադրումներ սկսելու ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է թուրքական
«Hurriyet»-ը։
Բացի դրանից, մասնագետները տեխնիկական աշխատանքներ են իրականացնում հայ-թուրքական սահմանին գտնվող Ալիջան անցակետը բացելու համար:
Ըստ ԶԼՄ–ի` օդային բեռնափոխադրումներ սկսելու համար իրականացվող աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում, և Հայաստանի ու Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումները կսկսվեն մինչև այս տարեվերջ: Այսինքն` այժմ թուրքական ապրանքներն ուղիղ կհասնեն Հայաստան:
Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու թույլտվության տրամադրմանը, ապա այս հարցում, ըստ թերթի, խնդիրներ կան: Մասնավորապես, սահմանին գտնվող 128 մետր երկարություն ունեցող կամուրջը վերանորոգման կարիք ունի: Այս հարցի առնչությամբ շաբաթներ առաջ փորձագետների մակարդակով հանդիպում է տեղի ունեցել։ Սակայն գործնական քայլերն ակնկալվում են ավելի ուշ՝ հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները:
Նշենք, որ չնայած Հայաստանի ու Թուրքիայի միջև ընդհանուր սահմանին` դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի ԱԳ նախարարները ստորագրեցին դրանք հաստատելու մասին արձանագրություններ, սակայն այդ փաստաթղթերը կողմերը չվավերացրին։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարեց արձանագրությունների չեղարկման մասին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ
հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը`
փետրվարի 24-ին,
մայիսի 3-ին և
հուլիսի 1-ին Վիեննայում։