00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան–Իրան տնտեսական կապերն ընդլայնվում են. առևտուրը` թվերով ու ապրանքատեսակներով

CC BY 2.0 / Ninara / Bazar, TehranԽանութ Իրանում
Խանութ Իրանում - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2022
Բաժանորդագրվել
Իրանն ու Հայաստանը որոշել են 6 անգամ ավելացնել փոխադարձ առևտրի ներկայիս ծավալները։

2023-ին Իրանը Հայաստանում երկու խոշոր ձեռնարկություն կբացի

Հայաստանում 2023թ–ին նախատեսվում է իրանական կապիտալով 2 խոշոր ձեռնարկություն բացել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Իրանում Հայաստանի առևտրային կցորդ Վարդան Կոստանյանը։
Նրա տեղեկություններով`հունվարի վերջին-փետրվարի սկզբին Երևանում կբացվի Հայաստանում առաջին իրանական առևտրի կենտրոնը՝ 20 000 քմ տարածքով, որից 2000 քմ–նհատկացվելու է նավթաքիմիական ոլորտի ընկերություններին։ Ընդհանուր առմամբ` առևտրի կենտրոնում ներկայացված են լինլու 100-ից ավելի իրանական խոշոր ընկերություններ։
Կոստանյանը հայտնեց, որ առևտրի կենտրոնի ստեղծման համար իրանական կողմը 5 մլրդ դոլար է ներդրել։
Նմանատիպ առևտրի կենտրոն էլ Հայաստանն է նախատեսում բացել Իրանի մայրաքաղաքում, բայց ֆինանսական հարցը դեռ լուծված չէ։
«Մեր գործարարները պետք է պատրաստ լինեն նմանատիպ ներդրում կատարել` Թեհրանում ունենալու համար այդ առևտրի կենրոնը, որի խողովակով կարող են ապրանքներ ներմուծել իրանական շուկա»,– ասաց ՀՀ առևտրային կցորդը։
Իրանական երկրորդ խոշոր նախագիծը 2023 թվականի սկզբին Արմավիրում իրանական մետաղագործական ընկերություններից մեկի դուստր ձեռնարկության բացումն է։ Վարդան Կոստանյանի խոսքով` գործարանն առաջին փուլում արտադրելու է մետաղի ջարդոնի ձուլակտորներ, երկրորդ փուլում՝ մետաղալարեր։
«Մայր գործարանը գտնվում է Իրանում` «Արաս» տնտեսական գոտում։ Հայաստանում հումքի դեֆիցիտ առաջանալու դեպքում հումքը կարող է ներմուծվել Իրանի մայր գործարանից ու Հայաստանում հայկական արտադրանքի վերածվելով` արտահանվել»,– ասաց նա` հավելելով, որ ԵԱՏՄ անդամ լինելը Հայաստանի համար լայն հնարավորություններ է բացում, որից կարող է օգտվել նաև Իրանը։
Տարօրինակ թվեր. ՀՀ-Իրան առևտուրն աճել է 33%-ով, բայց բեռնափոխադրումների ծավալը չի փոխվել
«Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, և սահմանի երկու կողմում էլ կան ազատ տնտեսական գոտիներ, և քանի որ էներգակիր ռեսուրսները Իրանում ավելի էժան են, մենք մտածում ենքԻրանում համատեղ արտադրության մասին։ Այսինքն` մի մասը Իրանում արտադրվի, մի մասը` Հայաստանում, ստանանք «made in Armenia» ու դրանով դուրս գանք դեպի այլ շականեր։ Երբ մենք ասում ենք, որ Հայաստանը դարպաս է դեպի ԵԱՏՄ շուկա, մենք ուզում ենք, որ դա ոչ միայն խոսքով ասվի, այլև գործնականում կիրառվի»,– ասաց Կոստանյանը։
Նման համատեղ ձեռնարկություններ, առևտրային կցորդի խոսքով, արդեն հիմնվել են, բայց մեր զրուցակիցը չցանկացավ բացահայտել այդ նախագծերը մինչև դրանց գործարկումը։
Ի դեպ`պաշտոնական տվյալներով` 2022 թվականի 10 ամսվա ընթացքում ՀՀ–ի ու ԻԻՀ–ի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 45,3%-ով` հասնելով 565,5 մլն ԱՄՆ դոլարի` նախորդ տրվա նույն ժամանակահատվածի 338,9 մլն–ի փոխարեն։
Վարդան Կոստանյանը հույս ունի, որ այս ցուցանիշը մինչև տարեվերջ կաճի ու կհասնի 700 մլն դոլարի։

Իրանի ներկայացուցիչն իրատեսական է համարում փոխադարձ առևտուրը 1 մլրդ դոլարի հասցնելը

Հայաստանում Իրանի առևտրային կցորդ Աքբար Գոդարին ևս գոհունակություն հայտնեց հայ–իրանական առևտրային համագարծակցության մակարդակից, բայց և նշեց, որ առևտրի ծավալներն ավելացնելու համարհարկավոր է նախ ենթակառուցվածքները համապատասխանեցնել դրան։
Իրանի ներկայացուցիչը հատկապես կարևորեց ճանապարհների խնդիրը, մասնավորապես` Սիսիան –Քաջարան ճանապարհի կառուցումն ու «Հյուսիս–հարավ» նախագծի իրագործումը։
Այս ճանապարհների գործարկման պարագայում Իրանի երկայացուցիչն իրատեսական է համարում փոխադարձ առևտրի ծավալը մինչև 1 մլրդ դոլարիհասցնելը։
«Շինանյութերի ու սննդամթերքի ոլորտում մեր արտահանումը դեպի Հայաստան շատ մեծ զարգացում է ունեցել։ Նաև արդեն 3 ուղղություններով ենք սկսել աշխատել` ինժեներական ծառայությունների, հագուստի ու կաշվե իրերի»,– ասաց Գոդարին։
Ճանապարհներից բացի Իրանի ներկայացուցիչը կարևորեց մաքսատան տարածքն ընդլայնելու ու թողունակությունը մեծացնելու հանգամանքը։ Նրա խոսքով` Իրանն այդ ուղղությամբ արդեն աշխատում է ու տեղյակ է, որ Հայաստանի մաքսատանն էլ շինարարական աշխատանքները սկսվել են։
Բայց երկու երկրների տնտեսական հարաբերությունների խորացման թիվ մեկ խթաննԻրանի առևտրային կցորդը համարում է երկու երկրների գործարարների անմիջական շփումներն ու փոխադարձ ճանաչողությունը։ Նրա համոզմամբ`այս հարցը մեծ մասամբ կարող լուծվել համատեղ առևտրային կենտրոններ բացելու, գործարար համաժողովներ, էքսպոներ կազմակերպելու միջոցով։

Իրանը ՀՀ–ից ներմուծում է ծխախոտ, մետաղ, ապակի ու շոկոլադ, բայց առաջին տեղում էլեկտրաէներգիան է

Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանի ու Իրանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է շուրջ 200 մլն դոլարով։
Բայց ավելի մանրամասն ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանում առյուծի բաժինը դեռ պատկանում է Իրանին։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2022 թվականի հունվար–հոկտեմբերին ՀՀ–ի ու Իրանի միջև 565,5 մլն ԱՄՆ դոլարի փոխադարձ առևտրի հաշվեկշռում ՀՀ–ից դեպի Իրան արտահանումը կազմել է 91,71 մլն դոլար, իսկ Իրանից դեպի Հայաստան ներկրումը` 473,78 մլն դոլար։
Իրանի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտին բարձրացնում է ՀՀ դերը որպես տարանցիկ երկիր. Ռուսակով
Ընդ որում` 2022 թվականի առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից Իրան է արտահանվել հիմնականում Էլեկտրաէներգիա, ծխախոտ, երկաթ ու պողպատ, նաև շոկոլադ և կակաո պարունակող այլ սնունդ, ինչպես նաև ապակե շշեր, բանկա, ամպուլա և այլ տարաներ։
Իրանից Հայաստան ներկրվող ապրանքների առաջին հորիզոնականում են բնական ու հեղուկ գազը, նավթ –նավթամթերքը, երկաթե ձողերն ու չմշակված պողպատի տաք գլանվածքը։ Ներկրվում է նաև մեծ քանակի թարմ կամ պաղեցրած բանջարեղեն, սուլֆիդներ և բազմասուլֆիդներ։
Դեկտեմբերի 6–ին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում ավելացել է 45,3%–ով` հասնելով 565,6 մլն դոլարի։
Փոխնախարարը նշել էր, որ երկու երկրների ղեկավարները նպատակ են դրել ապրանքաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի։
Արմեն Արզումանյան - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2022
Հայկական արտադրանքը իրանցի սպառողի ճաշակով է. փոխնախարարը խոսել է համագործակցության մասին
Լրահոս
0