00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ-ն հայտնվել է ռուսական նոր գազային թակարդում

© Sputnik / Владимир Песня«Յամալ ՀԲԳ»
«Յամալ ՀԲԳ»  - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2022
«Յամալ ՀԲԳ»
Բաժանորդագրվել
Ձմեռն ավելի ու ավելի վստահորեն զբաղեցնում է իր օրինական տեղը, և նրա առաջընթացի հետ միասին անսպասելի և ոչ այնքան հաճելի իրադարձություններ են տեղի ունենում էներգետիկ ռեսուրսների շուկաներում:

Սերգեյ Սավչուկ, ՌԻԱ Նովոստի

Ինչպես հայտնում է եղանակի կանխատեսման ծառայությունը, արդեն այս հանգստյան օրերին Եվրամիության երկրների մեծ մասում կսկսվեն առաջին սառնամանիքները, իսկ Լեհաստանում առհասարակ -10 աստիճան է սպասվում (ըստ Ցելսիուսի): Սակայն ջերմաչափի սյունակը դեռ չէր հասցրել ցած սողալ, երբ հայտնի դարձավ, որ այդ նույն ԵՄ-ն ռեկորդային չափով ավելացրել է ռուսական հեղուկացված գազի ներմուծումը։
Հստակ թվեր նույնպես հայտնի են։ Եվրամիությունը, վերջերս իր կազմից դուրս եկած Մեծ Բրիտանիայի հետ միասին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 21 տոկոսով ավելացրել է ռուսական արտադրության հեղուկացված բնական գազի գնումները։ Այս մասին, մասնավորապես, գրում է գերմանական Handelsblatt պարբերականը վկայակոչելով ICIS միջազգային վերլուծական ընկերությանը։ Ուշադիր կարդալու դեպքում խիստ զվարճալի մանրամասներ են հայտնի դառնում։
Նախ, ոչ ոք հստակ չգիտի, թե որ երթուղիներով է հեղուկացված բնական գազը «հրեշ» ներկայացվող Ռուսաստանից հասնում Եվրոպա և հատկապես բրիտանական կղզիներ: Արևմտյան վերլուծաբանները ենթադրում են, որ տարանցումն ապահովում է Գերմանիան, մինչդեռ այն սեփական ռեգազիֆիկացման տերմինալներ չունի, այսինքն` վառելիքը գալիս է ինչ-որ այլ երկիր, որը բարեհաջող ինկոգնիտո է մնում։
Եթե ներմուծման վերլուծություն անցկացնենք, ապա Ֆրանսիան, Բելգիան կամ Նիդեռլանդները հարմար են ռուսական ՀԲԳ-ի փոխանցման բազայի դերի համար: Հենց այստեղից են գերմանական ընկերությունները ստանում արտադրանքի առյուծի բաժինը, որը, հետագայում արդեն որպես գերմանական ձևակերպված, տարածվում է Եվրոպայում և անցնում է Լա Մանշը:
Երկրորդ, ՀԲԳ-ի շուկայական գների տատանումների անուղղակի վերլուծությունը թույլ է տալիս գնահատել, թե որքան թանկ է նստում լոգիստիկ շղթաների այդպիսի վերաուղղումը խողովակաշարային մատակարարման կտրուկ կրճատումից հետո: Արևմտյան մասնագետները զգուշորեն նշում են ստորին նշաձողը՝ առնվազն 27 միլիարդ եվրո ընթացիկ տարվա հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում միայն ռուսական ՀԲԳ-ի ներմուծման համար:
Ընդ որում, բրիտանացիներին և ԵՄ քաղաքացիներին ինչ-որ դավաճանության մեջ կարող են մեղադրել միայն ամերիկացիները, որոնց մոտ էներգակիրների հարցում ամեն ինչ հիանալի է։ Օրինակ, բրիտանական մամուլը վերջին օրերին լի է ավտոմոբիլային վառելիքի գների ռեկորդային աճի մասին հոդվածներով, բենզալցակայաններում թվերը հատկապես շատ են բարձրացել դիզելային վառելիքի համար։ Ձեռքի հետ էլ զանգվածների գիտակցության մեջ շատ նրբորեն ներդրվում է այն միտքը, որ էներգիայի անբավարարության պատճառով այս տարի ցրտահարությունից մահացածների թիվը ռեկորդային կլինի, իսկ այս սոսկալի կատեգորիայում մահացության զուտ աճը կկազմի 100 հազար մարդ։
Ամերիկան հրաժարվել է փրկել Եվրոպային
Համաքաղաքացիների դժգոհությանն ի պատասխան բրիտանական կառավարությունն առաջարկում է Պյոտր Պորոշենկոյի ժամանակների ուկրաինական հումորային ծրագրի նման մի բան, որի էությունը շարադրված էր լակոնիկ կոչով «Պտտիր»:
Բնականաբար, ենթադրվում էին կենցաղային գազի մակերեսները, տաք հատակի կարգավորիչները և ժամանակակից քաղաքակրթության մյուս նշանները։ Մեծ Բրիտանիայի Պահպանողականկուսակցության առաջնորդ Նադհիմ Զախավին, ի պատասխան բուժաշխատողների գործադուլի, առաջարկել է ոչ թե բողոքել, այլ միավորվել և հստակ ազդանշան ուղարկել Պուտինին՝ իրենք թույլ չեն տա էներգիան որպես զենք օգտագործել: Սա բառացի մեջբերում է, ի դեպ։
Դրա հետ մեկտեղ ֆրանսիական լրատվամիջոցներն արդեն նյութեր են տպագրում ծառերը ճիշտ և խնայողաբար կտրելու մասին՝ դրանք հետագայում որպես վառելափայտ այրելու համար: Նախագահ Մակրոնը խնդրում է չսրել իրավիճակը, բայց հոռետեսական հրապարակումները, միևնույն է, լույս են տեսնում նախանձելի պարբերականությամբ։
Նրանց հետ համերաշխորեն արձագանքում է Bloomberg-ը. դրա հեղինակները պնդում են, որ եթե Եվրոպայում առաջիկա օրերին ուժեղ ու երկարատև քամիներ չփչեն, ապա օպերատորներըստիպված կլինեն հովհարային անջատումներ սկսել ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինայում։ Միայն այն տարբերությամբ, որ Ռուսաստանը մատով անգամ չի կպել եվրոպական ոչ մի ենթակայանի կամ ՋԷԿ-ի։
Ներկա պահին արդեն կարելի է խոսել Եվրոպայի էներգետիկ և, որպես հետևանք, քաղաքական ինքնիշխանության փաստացի կորստի մասին։ ԵՄ առանձին երկրների առաջնորդները հանդես են գալիս սլաքավարների դերում, որոնք խուճապահար քաշքշում են անխտիր բոլոր լծակները` փորձելով ռեսուրսների սուղ հոսքերը որևէ կերպ այնպես ուղղորդել, որ անցկացնեն ձմեռը։
Միաժամանակ շուկայի վերաբաժանում է ընթանում, ընդ որում՝ արդեն անայլընտրանք-պարտադիր ձևով և առանց եվրոպացիների մասնակցության։ Ռուսական ՀԲԳ-ի գնումների աճը լավագույնս ցույց է տալիս, որ ֆիզիկապես անհնար է մեր երկիրը ամբողջությամբ բացառել ռեսուրսների մատակարարների շարքից, և որքան շատ լինեն տխմար պատժամիջոցները, այնքան ավելի խճճված և թանկ ճանապարհներով են ռուսական նավթն ու գազը մտնելու բաշխիչ կայաններն ու եվրոպական քաղաքացիների տները։
Ամենախիտ սերուցքը, իհարկե, բաժին հասավ Միացյալ Նահանգներին, որը հաղթականորեն կտրեց Եվրոպայի հին տնտեսական կապերը և հիմա առանցքային արտահանող է դարձել։
Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև օվկիանոսը գնալով ավելի ու ավելի է խորանում
Մի քանի օր առաջ ամերիկյան Sempra Energy ընկերությունը 15 տարվա պայմանագիր կնքեց ֆրանսիական Engie-ի հետ տարեկան 0,9 միլիոն տոննա (1,2 միլիարդ խորանարդ մետր) հեղուկացված գազի մատակարարման համար: Ոչ մի ուշագրավ բան չկա, եթե չիմանաս, որ արտադրությունն ու առաքումը իրականացվելու են Port Arthur տերմինալում, որտեղ հենց այս պատվերի կատարման համար ներկայումս ավարտում են առաջին երկու արտադրական հոսքագծերի կառուցումը։
Այսինքն, շինարարությունը սկսվել էր նախապես և նպատակային, լիարժեք հասկանալով, որ գործարքը կայանալու է։ Եվ սա դեռ դետեկտիվի ավարտը չէ. տերմինալի սեփականատերերը նախանշում են իրենց հետագա ծրագրերը, այն է՝ գազի հեղուկացման ոչ ավել, ոչ պակաս ութ գծերի կառուցում, ինչը Port Arthur-ը կդարձնի ՀԲԳ-ի ամենամեծ արտադրողը Հյուսիսային Ամերիկայում։
Կարծում ենք, որ եվրոպական մամուլում հրապարակումների դատապարտված տոնը լավ մոտիվացնում է ամերիկացի արտահանողներին, որոնց բազմամյա շահավետ պայմանագրեր են սպասվում։ Հենց այն պայմանագրերից, որոնցից Եվրոպային ստիպեցին հրաժարվել, երբ նա էներգառեսուրսներ էր գնում Ռուսաստանից։
Սակայն մեր էներգետիկներն էլ չպետք է հուսահատվեն։
Ինչպես վկայում են արևմտյան վերլուծաբանները, մեր գործող ձեռնարկություններից ՀԲԳ-ի մատակարարումները համառորեն աճում են, այս փաստը շարժիչ է հանդիսանում արդյունաբերության հետագա աճի համար:
Օրինակ, օրերս «Յամալ ՀԲԳ» նախագիծը զեկուցել է հեղուկացված գազի հոբելյանական 50 միլիոներորդ տոննայի առաքման մասին։ Թվում է, թե շատ է, բայց սեփականատերերն արդեն նոր նշաձող են դնում՝ տարեկան 21 միլիոն տոննա, այսինքն ռեկորդային կուտակային ցուցանիշը շուտով կիրականացվի երկու տարին մեկ։
Իսկ թե ուր կգնան գազատարները, կախված կլինի բացառապես գնային առաջարկից։ Հիշեցնենք, որ վերջին տարվա ընթացքում առաջնայինը հենց եվրոպական շուկան էր, որը ծածկում է Ասիական հարթակները։
Մյուս փաստերը և վկայում են, որ սա դատարկ երևակայություն չէ։
«Հյուսիսային հոսք» - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2022
Եվրոպան Ռուսաստանին սուպերզենք է տվել իր իսկ դեմ
Ճապոնիայում կառավարության մակարդակով դիտարկվում է ՀՊԳ-ի պահպանման համար պահուստային ծավալների ավելացման հնարավորությունը։ Գերմանիան Օլաֆ Շոլցի ղեկավարությամբ, որն ամենից շատ է տուժել Ռուսաստանի հետ կապերի խզումից, շատ է ցանկանում դուրս գալ ստվերային տարանցումից և վերադարձնել կորցրած հաղթաթղթերի գոնե մի մասը։
Արդեն հաստատվել են առաջին երկու ՀԲԳ-տերմինալների կառուցման նախագծերը, մասնավորապես Բրունսբյութելում և Լյուբմինում, այսինքն «Հյուսիսային հոսքերի» խողովակները կփոխարինվեն խոշոր նավերի պահեստներով: Կիևում նույնպես սեփական ռեգազիֆիկացիոն տերմինալի մասին են երազում, բայց այստեղ կարելի է երաշխավորված ասել, որ այն երբեք չի կառուցվի պարզապես այն պատճառով, որ նույն ռուսական գազը անմարդկային հավելավճարով Ուկրաինային վերավաճառելը շատ ավելի շահավետ է, քան ուղղակիորեն մատակարարելը։ Շահավետ է թե ֆինանսական, թե ազդեցության լծակների տեսանկյունից։
Խոստումն ամուսնություն չի նշանակում. ամերիկյան հեղուկ գազը կփոխարինի՞ ռուսական գազին
Քանի որ «Հյուսիսային հոսքերի» վերանորոգման, Ուկրաինայի և Լեհաստանի տարածքով գազի հոսքի վերականգնման մասին խոսք անգամ չի գնում, ապա պետք է սպասել, որ եվրոպական տնտեսությունն ու էներգետիկան էլ ավելի շատ կթեքվեն դեպի այլընտրանքային մատակարարումներ, հատկապես դեպի հեղուկացված գազի մատակարարումներ։ Իսկ մատակարարների ցանկն արդեն հայտնի է՝ Կատար, Ռուսաստան և ԱՄՆ։
Այսինքն` Եվրամիությունը հաղթականորեն իջավ ռուսական գազատարից և բուռն ծափահարությունների ներքո մի այտը խրեց ռուսական կարթը, իսկ երկրորդը՝ ամերիկյան կարթաձողը։ Ազատ մարդիկ են, իրավունք ունեն:
Լրահոս
0