https://arm.sputniknews.ru/20221208/baqvum-sharunakum-en-pahvel-haj-razmageriner-vardapetjany-adrbejanci-gvortsynkervojy-52356515.html
Բաքվում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ. Վարդապետյանը` ադրբեջանցի գործընկերոջը
Բաքվում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ. Վարդապետյանը` ադրբեջանցի գործընկերոջը
Sputnik Արմենիա
Աննա Վարդապետյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից մինչ օրս լիարժեք կատարված չեն մարդասիրական պահանջները։ 08.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-08T15:05+0400
2022-12-08T15:05+0400
2022-12-08T15:05+0400
հայաստան
ադրբեջան
գերի
աննա վարդապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/08/52354444_0:142:1600:1042_1920x0_80_0_0_4793b44e7c3e8b66787eb59230d30659.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից երկու տարի անց Ադրբեջանում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ: Նման հայտարարություն է արել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպման ժամանակ։ Տեղեկութունը հրապարակվել է ՀՀ գլխավոր դտախազության կայքում։Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում կայացել է Աննա Վարդապետյանի, Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ:Նա ընդգծել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն են եռակողմ հայտարարությամբ ամրագրված մարդասիրական պահանջների կատարումը, մինչդեռ դրանք Ադրբեջանի կողմից մինչ օրս լիարժեք կատարված չեն: Այս համատեքստում Վարդապետյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ կատարել է 8-րդ կետի՝ «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն ամրագրող պահանջները:Նա հույս է հայտնել, որ հանդիպումը հնարավորություն կտա արձանագրելու կոնկրետ արդյունքներ, կծառայի Ռուսաստանի, ՀՀ–ի և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ հումանիտար պահանջների լիարժեք կատարմանը:ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ Հայաստանը կատարել է նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/08/52354444_177:0:1600:1067_1920x0_80_0_0_aef7d772d1e887cc4f2215ab2cd1cf99.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, գերի, աննա վարդապետյան
հայաստան, ադրբեջան, գերի, աննա վարդապետյան
Բաքվում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ. Վարդապետյանը` ադրբեջանցի գործընկերոջը
Աննա Վարդապետյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից մինչ օրս լիարժեք կատարված չեն մարդասիրական պահանջները։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից երկու տարի անց Ադրբեջանում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ: Նման հայտարարություն է արել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպման ժամանակ։ Տեղեկութունը հրապարակվել է ՀՀ գլխավոր դտախազության
կայքում։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Մոսկվայում կայացել է Աննա Վարդապետյանի, Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ:
«Ադրբեջանի այս վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում եռակողմ հայտարարության նպատակների իրականացմանը»,- շեշտել է Վարդապետյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն են եռակողմ հայտարարությամբ ամրագրված մարդասիրական պահանջների կատարումը, մինչդեռ դրանք Ադրբեջանի կողմից մինչ օրս լիարժեք կատարված չեն: Այս համատեքստում Վարդապետյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ կատարել է 8-րդ կետի՝ «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն ամրագրող պահանջները:
Նա հույս է հայտնել, որ հանդիպումը հնարավորություն կտա արձանագրելու կոնկրետ արդյունքներ, կծառայի Ռուսաստանի, ՀՀ–ի և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ հումանիտար պահանջների լիարժեք կատարմանը:
ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ Հայաստանը կատարել է նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։