https://arm.sputniknews.ru/20221208/azh-n-yndunec-2023-i-petbjujei-nakhagitsy-52339920.html
ԱԺ-ն ընդունեց 2023-ի պետբյուջեի նախագիծը
ԱԺ-ն ընդունեց 2023-ի պետբյուջեի նախագիծը
Sputnik Արմենիա
Դեկտեմբերի 7-ին նսիտի ժամանակ օրենքի նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել։ 08.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-08T10:28+0400
2022-12-08T10:28+0400
2022-12-08T10:38+0400
աժ (ազգային ժողով)
բյուջե
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/0d/48145293_0:0:1601:901_1920x0_80_0_0_75a6d4f1e9b72de30a81d9143a1f610b.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովն ընդունեց 2023 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը։ 66 պատգամավոր կողմ քվեարկեց, իսկ 28–ը` դեմ։Ըստ նախագծի՝ 2023 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրլն 591 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրլն 302 մլրդ դրամ: Դեֆիցիտը կազմի 289 մլրդ դրամ: ԱԺ ներկայացված նախորդ նախագծի համեմատությամբ բյուջեի ծախսերում ավելացել է 826 մլն դրամ, եկամուտներն ավելացել են 734.5 մլն դրամով և կազմում են 2 տրլն 302 մլրդ դրամ: Հարկային եկամուտները չեն փոփոխվել և սահմանված են 2 տրլն 203.7 մլրդ դրամ չափով: Եկամուտների ավելացումը կատարվել է այլ եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետբյուջեի դեֆիցիտը մնացել է անփոփոխ։Հիշեցնենք` ավելի վաղ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր, որ բյուջեի նախագիծը մշակվել է միջազգային և տարածաշրջանային բարդ մարտահրավերների առկայության պարագայում, մասնավորապես` վերջին տարում համաշխարհային տնտեսությունը դարձել է պակաս կայուն, միջազգային առևտուրն ավելի դանդաղել է, փոխադրումներն ավելի թանկ ու երկար են դարձել, ապրանքների և ծառայությունների գները շարունակում են աճել ամբողջ աշխարհում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/0d/48145293_0:0:1423:1067_1920x0_80_0_0_0d1deb05ffda5b611202450ee1644ee8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), բյուջե, հայաստան
աժ (ազգային ժողով), բյուջե, հայաստան
ԱԺ-ն ընդունեց 2023-ի պետբյուջեի նախագիծը
10:28 08.12.2022 (Թարմացված է: 10:38 08.12.2022) Դեկտեմբերի 7-ին նսիտի ժամանակ օրենքի նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովն ընդունեց 2023 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը։ 66 պատգամավոր կողմ քվեարկեց, իսկ 28–ը` դեմ։
Ըստ նախագծի՝ 2023 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրլն 591 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրլն 302 մլրդ դրամ: Դեֆիցիտը կազմի 289 մլրդ դրամ: ԱԺ ներկայացված նախորդ նախագծի համեմատությամբ բյուջեի ծախսերում ավելացել է 826 մլն դրամ, եկամուտներն ավելացել են 734.5 մլն դրամով և կազմում են 2 տրլն 302 մլրդ դրամ: Հարկային եկամուտները չեն փոփոխվել և սահմանված են 2 տրլն 203.7 մլրդ դրամ չափով: Եկամուտների ավելացումը կատարվել է այլ եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետբյուջեի դեֆիցիտը մնացել է անփոփոխ։
Հիշեցնենք`
ավելի վաղ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր, որ բյուջեի նախագիծը մշակվել է միջազգային և տարածաշրջանային բարդ մարտահրավերների առկայության պարագայում, մասնավորապես` վերջին տարում համաշխարհային տնտեսությունը դարձել է պակաս կայուն, միջազգային առևտուրն ավելի դանդաղել է, փոխադրումներն ավելի թանկ ու երկար են դարձել, ապրանքների և ծառայությունների գները շարունակում են աճել ամբողջ աշխարհում: