https://arm.sputniknews.ru/20221207/zvohvats-zintsarajvoghi-yntaniqy-kstana-ir-hasaneliq-pvokhhatucumy-harcy-lutsvel-e-52289502.html
Զոհված զինծառայողի ընտանիքը կստանա իր հասանելիք փոխհատուցումը. հարցը լուծվել է
Զոհված զինծառայողի ընտանիքը կստանա իր հասանելիք փոխհատուցումը. հարցը լուծվել է
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը վստահ է, որ հարցը լուծվել է ոչ թե ընտանիքի նկատմամբ ունեցած հարգանքի պատճառով, այլ որ հանկարծ «ավելորդ» աղմուկ չբարձրանա։ 07.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-07T14:07+0400
2022-12-07T14:07+0400
2022-12-07T14:10+0400
զինծառայող
օգնություն
աժ (ազգային ժողով)
աղվան վարդանյան
պատգամավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/13/25816489_0:84:1601:984_1920x0_80_0_0_a5e7db020a70be743d444e6dd0557619.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Պայմանագրային զինծառայող, սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված 29-ամյա Վահան Հակոբյանի ընտանիքը կստանա իր հասնելիք փոխհատուցումը։ Հարցը լուծված է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։Հայտնել ենք, որ Վահան Հակոբյանի ընտանիքն իր հասանելիք օգնությունը չի ստանում, քանի որ Վահանի ու կնոջ ամուսնությունը գրանցված չի եղել։Հիշեցնենք` երեկ ԱԺ հայտարարությունների ժամին այս ընտանիքի պատմությունը ներկայացրել էր «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը` պատկան մարմիններին կոչ անելով լուծել հարցը։Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված Վահան Հակոբյանը 4 անչափահաս երեխա ունի` 7, 6, 4 տարեկան դուստրեր և 1,5 տարեկան որդի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/13/25816489_88:0:1511:1067_1920x0_80_0_0_5ce81fe30809ac101ab4bca6146a14bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինծառայող, օգնություն, աժ (ազգային ժողով), աղվան վարդանյան, պատգամավոր
զինծառայող, օգնություն, աժ (ազգային ժողով), աղվան վարդանյան, պատգամավոր
Զոհված զինծառայողի ընտանիքը կստանա իր հասանելիք փոխհատուցումը. հարցը լուծվել է
14:07 07.12.2022 (Թարմացված է: 14:10 07.12.2022) Ընդդիմադիր պատգամավորը վստահ է, որ հարցը լուծվել է ոչ թե ընտանիքի նկատմամբ ունեցած հարգանքի պատճառով, այլ որ հանկարծ «ավելորդ» աղմուկ չբարձրանա։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Պայմանագրային զինծառայող,
սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված 29-ամյա Վահան Հակոբյանի ընտանիքը կստանա իր հասնելիք փոխհատուցումը։ Հարցը լուծված է։ Այս մասին
իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Հայտնել ենք, որ Վահան Հակոբյանի ընտանիքն իր հասանելիք օգնությունը չի ստանում, քանի որ Վահանի ու կնոջ ամուսնությունը գրանցված չի եղել։
«Քիչ առաջ զրուցեցի նաև Վահան Հակոբյանի մոր` տիկին Վարսենիկի հետ, ով հաստատեց, որ հարցը լուծվել է։ Փաստորեն, սեփական պարտականությունները կատարելու համար պարտադիր էր, որ ընդդիմադիրները բարձրաձայնեին այդ խնդրի վերաբերյալ, այն հանրային հնչեղություն ստանար, որ հրատապ կարգով խնդիրը լուծվեր ոչ թե ընտանիքի նկատմամբ ունեցած հարգանքի ու ամոթի պատճառով, այլ որ հանկարծ «ավելորդ» աղմուկ չբարձրանա»,– գրել է պատգամավորը։
Հիշեցնենք` երեկ ԱԺ հայտարարությունների ժամին
այս ընտանիքի պատմությունը ներկայացրել էր «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը` պատկան մարմիններին կոչ անելով լուծել հարցը։
Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված Վահան Հակոբյանը 4 անչափահաս երեխա ունի` 7, 6, 4 տարեկան դուստրեր և 1,5 տարեկան որդի։