https://arm.sputniknews.ru/20221207/trejsii-pashtvonavarman-yntacqum-2-erkrneri-haraberutjunnery-zargacum-en-aprel-pashinjan-52320146.html
Թրեյսիի պաշտոնավարման ընթացքում 2 երկրների հարաբերությունները զարգացում են ապրել. Փաշինյան
Թրեյսիի պաշտոնավարման ընթացքում 2 երկրների հարաբերությունները զարգացում են ապրել. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանն ու Թրեյսին քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր: 07.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-07T19:20+0400
2022-12-07T19:20+0400
2022-12-07T19:20+0400
լին թրեյսի
նիկոլ փաշինյան
ամն
դեսպան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/07/52318732_0:0:1600:901_1920x0_80_0_0_372a5b834d37026db6db796f4eb06000.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրվել է դինամիկ զարգացում։ Նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր ընդունել է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտող Թրեյսիին, տեղեկանում ենք կառավարության աշխատակազմից։«Վարչապետը հավելել է, որ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում ևս իրականացվող ծրագրերը նպաստում են երկկողմ փոխշահավետ կապերի ընդլայնմանը»«–ասված է հաղորդագրության մեջ։Իր հերթին դեսպանն ընդգծել է հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում և պետական կառավարման ոլորտում արդյունավետ բարեփոխումների իրականացման փաստը:Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:Հիշեցնենք, որ Թրեյսին Հայաստանում ԱՄՆ դեսպան է նշանակվել 2019 թվականի փետրվարին։ Շուտով նրա դիվանագիտական առաքելությունը ՀՀ–ում ավարտվելու է։ Թրեյսիին կփոխարինի Քրիստինա Քվիենը, իսկ Թրեյսին ԱՄՆ դեսպան կնշանակվի Ռուսաստանում։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/07/52318732_140:0:1561:1066_1920x0_80_0_0_f9b2ef69db79b8b5bf69beb92c42c4f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լին թրեյսի, նիկոլ փաշինյան, ամն, դեսպան, հայաստան
լին թրեյսի, նիկոլ փաշինյան, ամն, դեսպան, հայաստան
Թրեյսիի պաշտոնավարման ընթացքում 2 երկրների հարաբերությունները զարգացում են ապրել. Փաշինյան
Փաշինյանն ու Թրեյսին քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրվել է դինամիկ զարգացում։ Նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր ընդունել է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտող Թրեյսիին, տեղեկանում ենք
կառավարության աշխատակազմից։
«Վարչապետը հավելել է, որ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում ևս իրականացվող ծրագրերը նպաստում են երկկողմ փոխշահավետ կապերի ընդլայնմանը»«–ասված է հաղորդագրության մեջ։
Իր հերթին դեսպանն ընդգծել է հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում և պետական կառավարման ոլորտում արդյունավետ բարեփոխումների իրականացման փաստը:
Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:
Հիշեցնենք, որ Թրեյսին Հայաստանում ԱՄՆ դեսպան է նշանակվել 2019 թվականի փետրվարին։ Շուտով նրա դիվանագիտական առաքելությունը ՀՀ–ում ավարտվելու է։ Թրեյսիին կփոխարինի Քրիստինա Քվիենը, իսկ Թրեյսին ԱՄՆ դեսպան
կնշանակվի Ռուսաստանում։