https://arm.sputniknews.ru/20221207/qaghaqaciakan-pajmanagiry-varchutjan-nist-e-anckacrel-ajn-varel-e-nikvol-pashinjany-52268167.html
«Քաղաքացիական պայմանագիրը» վարչության նիստ է անցկացրել. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Քաղաքացիական պայմանագիրը» վարչության նիստ է անցկացրել. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Sputnik Արմենիա
Կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է քննարկված հարցերի մոտավոր շրջանակը։ 07.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-07T09:56+0400
2022-12-07T09:56+0400
2022-12-07T10:05+0400
նիկոլ փաշինյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
նիստ
կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1d/50585128_0:0:1024:577_1920x0_80_0_0_e34201165522769c5043481490865e6d.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դեկտեմբերի 6-ին վարչության նիստ է գումարվել, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։Քննարկվել են Իջևանի և Փարաքարի տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահների թեկնածությունները:Քննարկվել են Սպիտակ, Գյումրի և Անի համայնքների ավագանիներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքներին առնչվող հարցեր։Նաև անդրադարձ է կատարվել նախորդիվ կայացված որոշումների կատարման ընթացքին, արդյունքներին և այլ հարցերի։Նշենք, որ կուսակցության վարչության նախորդ նիստը գումարվել էր նոյեմբերի 29–ին, հաստատվել էր կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը։Հիշեցնենք, որ ՔՊ–ի նոր վարչությունն ընտրվեց հոկտեմբերի 29-ի համագումարի ժամանակ։ Նոյեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ իրականացվել է քվեաթերթիկների վերահաշվարկ։Նորընտիր վարչությունը կազմված է 15 անդամից։ Ամենաշատ ձայները հավաքել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, իսկ, օրինակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։Նշենք, որ 2015-ին հիմնադրվելուց հետո ՔՊ-ում վարչության նախագահությունը ստանձնել էր Արայիկ Հարությունյանը, հետո՝ Սասուն Միքայելյանը, իսկ 2019-ից ի վեր՝ Սուրեն Պապիկյանը։Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ՔՊ–ում լուրջ խնդիրներ կան, որոնք ստիպել են այս անգամ Նիկոլ Փաշինյանին ստանձնել վարչության նախագահի դերը՝ փորձելով կանխել իր դեմ հնարավոր դավադրությունները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1d/50585128_61:0:970:682_1920x0_80_0_0_e6f0d38e900b70379626944c60941d49.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, նիստ, կուսակցություն
նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, նիստ, կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիրը» վարչության նիստ է անցկացրել. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
09:56 07.12.2022 (Թարմացված է: 10:05 07.12.2022) Կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է քննարկված հարցերի մոտավոր շրջանակը։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դեկտեմբերի 6-ին վարչության նիստ է գումարվել, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության
ֆեյսբուքյան էջից։
Քննարկվել են Իջևանի և Փարաքարի տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահների թեկնածությունները:
«Արթուր Ճաղարյանը հաստատվել է Իջևանի, Հրաչյա Շառոյանը` Փարաքարի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Քննարկվել են Սպիտակ, Գյումրի և Անի համայնքների ավագանիներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքներին առնչվող հարցեր։
Նաև անդրադարձ է կատարվել նախորդիվ կայացված որոշումների կատարման ընթացքին, արդյունքներին և այլ հարցերի։
Նշենք, որ
կուսակցության վարչության նախորդ նիստը գումարվել էր նոյեմբերի 29–ին, հաստատվել էր կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը։
Նորընտիր վարչությունը կազմված է 15 անդամից։ Ամենաշատ ձայները հավաքել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, իսկ, օրինակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։
Նշենք, որ 2015-ին հիմնադրվելուց հետո ՔՊ-ում վարչության նախագահությունը ստանձնել էր Արայիկ Հարությունյանը, հետո՝ Սասուն Միքայելյանը, իսկ 2019-ից ի վեր՝ Սուրեն Պապիկյանը։
Մամուլում
լուրեր էին շրջանառվում, որ ՔՊ–ում լուրջ խնդիրներ կան, որոնք ստիպել են այս անգամ Նիկոլ Փաշինյանին ստանձնել վարչության նախագահի դերը՝ փորձելով կանխել իր դեմ հնարավոր դավադրությունները։