https://arm.sputniknews.ru/20221207/patrast-enq-amen-kerp-ajakcel-vor-rdum-pashinjan-aliev-handipum-anckacvi-peskvov-52296129.html
Պատրաստ ենք ամեն կերպ աջակցել, որ ՌԴ–ում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացվի. Պեսկով
Պատրաստ ենք ամեն կերպ աջակցել, որ ՌԴ–ում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացվի. Պեսկով
Sputnik Արմենիա
Կրեմլի ներկայացուցիչը չի բացառել, որ Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպման... 07.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-07T15:05+0400
2022-12-07T15:05+0400
2022-12-07T15:10+0400
հայաստան
ադրբեջան
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1f/50671812_0:19:1280:739_1920x0_80_0_0_2f87d654d7ef48e3f2674717379a6309.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հերթական հանդիպման անցկացմանը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքը մեջբերում է «Ինտերֆաքսը»։Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է մինչեւ տարեվերջ Ռուսաստանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպման հնարավորության մասին հարցին:Պեսկովը միաժամանակ չի բացառել, որ նման հանդիպումը կարող է կայանալ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում:Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթնաժողովի նախատոնական հանդիպում անցկացնելու գաղափար կա։ Պայմանավորվածությունները համաձայնեցնելուց հետո մենք համապատասխան հայտարարություն կանենք: Եթե փոխըմբռնում լինի, կտեղեկացնենք ձեզ», - հավելել է Պեսկովը։Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչեւ տարեվերջ։ Նա նշել էր, որ փաստաթուղթն արդեն ներկայացվել է հայկական կողմին:Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ մինչև ամսվա վերջ կարող է Փաշինյան–Ալիև հանդիպում կայանալ։ «Մենք կաղապարված չենք միայն Բրյուսելում հանդիպելու տարբերակով։ Պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման»,– նշել է նա։Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել են հոկտեմբերի 31-ին Սոչիում (ներկա է եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը)։ Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1f/50671812_81:0:1218:853_1920x0_80_0_0_7d13ca335b6c28a5787a781bbb40410a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, դմիտրի պեսկով
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, դմիտրի պեսկով
Պատրաստ ենք ամեն կերպ աջակցել, որ ՌԴ–ում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացվի. Պեսկով
15:05 07.12.2022 (Թարմացված է: 15:10 07.12.2022) Կրեմլի ներկայացուցիչը չի բացառել, որ Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հերթական հանդիպման անցկացմանը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքը մեջբերում է «Ինտերֆաքսը»։
Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է մինչեւ տարեվերջ Ռուսաստանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպման հնարավորության մասին հարցին:
«Ռուսաստանն անկասկած պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար», - ասել է նա:
Պեսկովը միաժամանակ չի բացառել, որ նման հանդիպումը կարող է կայանալ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում:
Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթնաժողովի նախատոնական հանդիպում անցկացնելու գաղափար կա։ Պայմանավորվածությունները համաձայնեցնելուց հետո մենք համապատասխան հայտարարություն կանենք: Եթե փոխըմբռնում լինի, կտեղեկացնենք ձեզ», - հավելել է Պեսկովը։
Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչեւ տարեվերջ։ Նա նշել էր, որ փաստաթուղթն արդեն ներկայացվել է հայկական կողմին:
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր
լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ մինչև ամսվա վերջ կարող է Փաշինյան–Ալիև հանդիպում կայանալ։ «Մենք կաղապարված չենք միայն Բրյուսելում հանդիպելու տարբերակով։ Պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման»,– նշել է նա։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել են
հոկտեմբերի 31-ին Սոչիում (ներկա է եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը)։ Հանդիպման արդյունքում
համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։