https://arm.sputniknews.ru/20221207/mvoskvajum-hargel-en-spitaki-averich-erkrasharzhi-zvoheri-hishataky-52300853.html
Մոսկվայում հարգել են Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը
Մոսկվայում հարգել են Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը
Sputnik Արմենիա
Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում գտնվող հուշակոթողին ծաղիկներ են խոնարհել։ 07.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-07T16:09+0400
2022-12-07T16:09+0400
2022-12-07T16:10+0400
սպիտակի երկրաշարժ 1988
մոսկվա
հայաստան
ռուսաստան
վաղարշակ հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/07/52300114_0:65:1500:909_1920x0_80_0_0_4bf2301bfdd128d0a581ea992173e3d4.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 7-ին Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը և Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ են խոնարհել Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում գտնվող հուշակոթողին՝ ի հիշատակ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի, տեղեկանում ենք Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից։Նշվում է, որ արարողությանը մասնակցել են նաև դեսպանության դիվանագետներ և ՌԴ տարբեր կառույցներում ՀՀ ներկայացուցիչներ:Հիշեցնենք` 1988 թվականի դեկտեմբերի 7-ը Հայաստանի պատմության ամենամռայլ էջերից մեկն է։ Հայաստանի հյուսիսում գրանցված երկրաշարժը հողին հավասարեցրեց Նալբանդ գյուղն ու Սպիտակ քաղաքը, Գյումրիում (Լենինական) եզակի շինություններ կանգուն մնացին, խիստ տուժեցին Վանաձոր (այն ժամանակ Կիրովական) և Ստեփանավան քաղաքները։ Պաշտոնական տվյալներով ՝ զոհվեց 25 հազար մարդ, շուրջ կես միլիոնն էլ անօթևան դարձավ։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/07/52300114_125:0:1458:1000_1920x0_80_0_0_5f11b7b3c684873bf2954dee342fc969.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպիտակի երկրաշարժ 1988, մոսկվա, հայաստան, ռուսաստան, վաղարշակ հարությունյան
սպիտակի երկրաշարժ 1988, մոսկվա, հայաստան, ռուսաստան, վաղարշակ հարությունյան
Մոսկվայում հարգել են Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը
16:09 07.12.2022 (Թարմացված է: 16:10 07.12.2022) Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում գտնվող հուշակոթողին ծաղիկներ են խոնարհել։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 7-ին Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը և Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ են խոնարհել Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում գտնվող հուշակոթողին՝ ի հիշատակ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի, տեղեկանում ենք
Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից։
Նշվում է, որ արարողությանը մասնակցել են նաև դեսպանության դիվանագետներ և ՌԴ տարբեր կառույցներում ՀՀ ներկայացուցիչներ:
Հիշեցնենք` 1988 թվականի դեկտեմբերի 7-ը Հայաստանի պատմության ամենամռայլ էջերից մեկն է։ Հայաստանի հյուսիսում գրանցված երկրաշարժը հողին հավասարեցրեց Նալբանդ գյուղն ու Սպիտակ քաղաքը, Գյումրիում (Լենինական) եզակի շինություններ կանգուն մնացին, խիստ տուժեցին Վանաձոր (այն ժամանակ Կիրովական) և Ստեփանավան քաղաքները։ Պաշտոնական տվյալներով ՝ զոհվեց 25 հազար մարդ, շուրջ կես միլիոնն էլ անօթևան դարձավ։