https://arm.sputniknews.ru/20221207/menq-krakn-enq-ynkel-eduard-bezvojany-tshanaparhashinutjan-u-khndirneri-masin-52320948.html
«Մենք կրակն ենք ընկել». էդուարդ Բեզոյանը` ճանապարհաշինության ու խնդիրների մասին
«Մենք կրակն ենք ընկել». էդուարդ Բեզոյանը` ճանապարհաշինության ու խնդիրների մասին
Sputnik Արմենիա
Բեզոյանի խոսքով` ճանապարհաշինության ոլորտում մի շարք խնդիրներ կան` աշխատողների պակաս, բանվորները չեն ցանկանում աշխատել, սովոր են «փարոսների», հիմնական... 07.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-07T22:13+0400
2022-12-07T22:13+0400
2022-12-07T22:14+0400
հայաստան
էդուարդ բեզոյան
ճանապարհ
մասնագետ
ռադիո
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/07/52322141_0:22:1600:922_1920x0_80_0_0_6bb24d9a7a117373377bcd4551ec9afe.jpg
«Մենք կրակն ենք ընկել». էդուարդ Բեզոյանը` ճանապարհաշինության ու խնդիրների մասին
Sputnik Արմենիա
«Մենք կրակն ենք ընկել». էդուարդ Բեզոյանը` ճանապարհաշինության ու խնդիրների մասին
Ճանապարհաշինության համար աննախադեպ ֆինանսական միջոցներ են հատկացված, բայց Հայաստանում համապատասխան ռեսուրսներ չկան մեծ ծավալով աշխատանքներ կատարելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ճանապարհաշինարար» ընկերության տնօրեն էդուարդ Բեզոյանը։Նրա խոսքով` խոշոր ծավալների բիտում ներկրելը լուրջ պրոբլեմ է դարձել։ Մասնավորապես խնդիր է առաջանում ծանրաքաշ մեքենաների կշռման կետում հերթեր կանգնելիս, ինչը արհեստականորեն ձգձգում է աշխատանքը, որի մասին իրենք բարձրաձայնել են, որպեսզի բիտումատար մեքենաների համար այլ չափորոշիչներ սահմանվեն կամ էլ որոշակի արտոնություն տրվի, որպեսզի կարողանան աշխատանքներ կատարել։Մեր զրուցակիցը նշեց, որ միայն այս տարի ճանապարհաշինության համար հատկացվել է շուրջ 60 միլիարդ դրամ, սակայն եթե այդ գումարով նախատեսվող ճանապարհահատվածի 50 տոկոսը կարողանան իրականացնել, լուրջ ծավալ կլինի։«Նաև կախված է նրանից, թե ինչ տիպի ճանապարհ ես կառուցում, հիմնանորոգում ես, վերանորոգում ես, թե նոր ճանապարհ ես կառուցում։ Օրինակ` Երևան–Սևան ավտոմայրուղու վրա կարելի է մեկ օրում 1-2 կմ ճանապարհ ստանալ, բայց դա չի նշանակում, որ մենք ճանապարհ կառուցեցինք։ Ճանապարհի կառուցումը շատ բարդ պրոցես է։ Վերանորոգվող հատվածները մեծ ռեսուրսներ չեն պահանջում, բայց նոր կառուցվող ճանապարհների տեսանկյունից լուրջ խնդիր է առաջանում, մեծ ծավալի աշխատանք չենք կարողանում իրականացնել»,–ասաց նա։Բացի այդ, Բեզոյանի խոսքով, աշխատողների պակաս կա, բանվորները չեն ցանկանում աշխատել, սովոր են «փարոսների», հիմնական մասնագետներն էլ գնացել են երկրից։Ճանապարհաշինարարին մտահոգում են նաև շինարարական մրցույթների չափորոշիչները։ Ըստ նրա` ճանապարհաշինական կազմակերպությունների միջև դաժան և անիմաստ մրցակցություն է։ Ըստ գնումների մասին գործող օրենքի` հաշվի չեն առնվում մասնակցող կազմակերպությունների որակական չափորոշիչները, ինչի պատճառով կազմակերպությունները հաղթում են մրցույթում, բայց չեն կարողանում կառուցել ճանապարհը։Խոսելով ՀՀ–ում կառուցվող կամ նորոգվող ճանապարհների որակից` մասնագետն ընդգծեց, որ սին են այն խոսակցությունները, թե ճանապարհները հիմա որակով չեն կառուցվում կամ չեն համապատասխանում չափորոշիչներին։ Նրա դիտարկմամբ` հսկողություն իրականացնող կազմակերպությունների քանակն այսօր մեծացել է, և որևէ մեկը չի համարձակվի նորմերից շեղվել, քանի որ դա հավելյալ ծախս և կրկնակի շինաշխատանքների անհրաժեշտություն կառաջացնի։Միևնույն ժամանակ Բեզոյանը չի բացառում, որ մեծ ծավալով աշխատանքների դեպքում կարող են որոշակի խնդիրներ առաջանալ։«Հանկարծ մի հատ փոս տեսնեն, կսկսեն նկարել, գցել ինտերնետ, բայց 100 հազար քառակուսի մետր ասֆալտբետոնե ծածկ իրականացնելիս ինչ–ինչ պատճառով թող 10 քառակուսի մետր փչանա, ընդհանուրի մեջ դա քանի՞ տոկոս է կազմում։ Այդ շինարարական աշխատանքների գնահատումը կախված է, թե ինչքան են թույլատրելի շեղումները»,–ասաց մասնագետը` հավելելով, որ անհարթությունների ցուցանիշի թույլատրելի նորմերից ավել լինելու դեպքում շինարարական կազմակերպությունները համապատասխան «պատիժ» են ստանում։Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե վթարների պատճառը ճանապարհային սպասարկումն է կամ որակը, ապա, ըստ Բեզոյանի, այդ հարցում վարորդներն իրենց մեղքի բաժինն ունեն` կա՛մ ձմռանը չեն փոխում անվադողերը, կա՛մ էլ չեն գիտակցում, թե որ ճանապարհներում ինչ արագությամբ պետք է վարեն մեքենան և այլն։Ասֆալտ փռողը չի կարող գործ անել. ե՞րբ կավարտվի Կոռնիձորի ճանապարհի շինարարությունը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/07/52322141_49:0:1473:1068_1920x0_80_0_0_358f0c114fbf2704e8c819d3329b89a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, էդուարդ բեզոյան, ճանապարհ, մասնագետ, аудио, պոդկաստ
հայաստան, էդուարդ բեզոյան, ճանապարհ, մասնագետ, аудио, պոդկաստ
«Մենք կրակն ենք ընկել». էդուարդ Բեզոյանը` ճանապարհաշինության ու խնդիրների մասին
22:13 07.12.2022 (Թարմացված է: 22:14 07.12.2022) Բեզոյանի խոսքով` ճանապարհաշինության ոլորտում մի շարք խնդիրներ կան` աշխատողների պակաս, բանվորները չեն ցանկանում աշխատել, սովոր են «փարոսների», հիմնական մասնագետներն էլ գնացել են երկրից։
Ճանապարհաշինության համար աննախադեպ ֆինանսական միջոցներ են հատկացված, բայց Հայաստանում համապատասխան ռեսուրսներ չկան մեծ ծավալով աշխատանքներ կատարելու համար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ճանապարհաշինարար» ընկերության տնօրեն էդուարդ Բեզոյանը։
«Մենք` ճանապարհաշինարարներս, կախված ենք նաև դրսից ներկրվող նյութերից։ Եթե հիմա մենք Իրանից բիտում չենք կարողանում ներկրել, ինչքան ուզում եք, ճանապարհ նախատեսեք»,–նշեց Բեզոյանը։
Նրա խոսքով` խոշոր ծավալների բիտում ներկրելը լուրջ պրոբլեմ է դարձել։ Մասնավորապես խնդիր է առաջանում ծանրաքաշ մեքենաների կշռման կետում հերթեր կանգնելիս, ինչը արհեստականորեն ձգձգում է աշխատանքը, որի մասին իրենք բարձրաձայնել են, որպեսզի բիտումատար մեքենաների համար այլ չափորոշիչներ սահմանվեն կամ էլ որոշակի արտոնություն տրվի, որպեսզի կարողանան աշխատանքներ կատարել։
Մեր զրուցակիցը նշեց, որ միայն այս տարի ճանապարհաշինության համար հատկացվել է շուրջ 60 միլիարդ դրամ, սակայն եթե այդ գումարով նախատեսվող ճանապարհահատվածի 50 տոկոսը կարողանան իրականացնել, լուրջ ծավալ կլինի։
«Նաև կախված է նրանից, թե ինչ տիպի ճանապարհ ես կառուցում, հիմնանորոգում ես, վերանորոգում ես, թե նոր ճանապարհ ես կառուցում։ Օրինակ` Երևան–Սևան ավտոմայրուղու վրա կարելի է մեկ օրում 1-2 կմ ճանապարհ ստանալ, բայց դա չի նշանակում, որ մենք ճանապարհ կառուցեցինք։ Ճանապարհի կառուցումը շատ բարդ պրոցես է։ Վերանորոգվող հատվածները մեծ ռեսուրսներ չեն պահանջում, բայց նոր կառուցվող ճանապարհների տեսանկյունից լուրջ խնդիր է առաջանում, մեծ ծավալի աշխատանք չենք կարողանում իրականացնել»,–ասաց նա։
Բացի այդ, Բեզոյանի խոսքով, աշխատողների պակաս կա, բանվորները չեն ցանկանում աշխատել, սովոր են «փարոսների», հիմնական մասնագետներն էլ գնացել են երկրից։
Ճանապարհաշինարարին մտահոգում են նաև շինարարական մրցույթների չափորոշիչները։ Ըստ նրա` ճանապարհաշինական կազմակերպությունների միջև դաժան և անիմաստ մրցակցություն է։ Ըստ գնումների մասին գործող օրենքի` հաշվի չեն առնվում մասնակցող կազմակերպությունների որակական չափորոշիչները, ինչի պատճառով կազմակերպությունները հաղթում են մրցույթում, բայց չեն կարողանում կառուցել ճանապարհը։
«Մենք կրակն ենք ընկել։ Արդեն 2023 թվականին անցկացվող նոր մրցույթներում պետք է հաշվի առնվեն նաև մասնակից կազմակերպությունների որակական չափորոշիչները»,– ասաց նա։
Խոսելով ՀՀ–ում կառուցվող կամ նորոգվող ճանապարհների որակից` մասնագետն ընդգծեց, որ սին են այն խոսակցությունները, թե ճանապարհները հիմա որակով չեն կառուցվում կամ չեն համապատասխանում չափորոշիչներին։ Նրա դիտարկմամբ` հսկողություն իրականացնող կազմակերպությունների քանակն այսօր մեծացել է, և որևէ մեկը չի համարձակվի նորմերից շեղվել, քանի որ դա հավելյալ ծախս և կրկնակի շինաշխատանքների անհրաժեշտություն կառաջացնի։
Միևնույն ժամանակ Բեզոյանը չի բացառում, որ մեծ ծավալով աշխատանքների դեպքում կարող են որոշակի խնդիրներ առաջանալ։
«Հանկարծ մի հատ փոս տեսնեն, կսկսեն նկարել, գցել ինտերնետ, բայց 100 հազար քառակուսի մետր ասֆալտբետոնե ծածկ իրականացնելիս ինչ–ինչ պատճառով թող 10 քառակուսի մետր փչանա, ընդհանուրի մեջ դա քանի՞ տոկոս է կազմում։ Այդ շինարարական աշխատանքների գնահատումը կախված է, թե ինչքան են թույլատրելի շեղումները»,–ասաց մասնագետը` հավելելով, որ անհարթությունների ցուցանիշի թույլատրելի նորմերից ավել լինելու դեպքում շինարարական կազմակերպությունները համապատասխան «պատիժ» են ստանում։
Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե վթարների պատճառը ճանապարհային սպասարկումն է կամ որակը, ապա, ըստ Բեզոյանի, այդ հարցում վարորդներն իրենց մեղքի բաժինն ունեն` կա՛մ ձմռանը չեն փոխում անվադողերը, կա՛մ էլ չեն գիտակցում, թե որ ճանապարհներում ինչ արագությամբ պետք է վարեն մեքենան և այլն։