https://arm.sputniknews.ru/20221207/hapk-i-kvoghmic-ditarkvel-e-naev-razmatekhnikakan-ognutjun-cucaberelu-harcy-mirzvojan-52314309.html
«ՀԱՊԿ-ի կողմից դիտարկվել է նաև ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը». Միրզոյան
«ՀԱՊԿ-ի կողմից դիտարկվել է նաև ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը». Միրզոյան
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը նշեց, որ Հայաստանի համար առաջնային է քաղաքական գնահատականը։ 07.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-07T18:17+0400
2022-12-07T18:17+0400
2022-12-07T18:24+0400
հայաստան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51739504_0:83:1600:983_1920x0_80_0_0_c70f4c4937f01724b6b63d4859f03cdb.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ-ի կողմից դիտարկվել է նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։Նրա խոսքով` բոլոր հնարավոր գործընկերներից մեկ ակնկալիք ունեն` հստակ արձանագրել այն, ինչ տեղի է ունեցել, այսինքն՝ Ադրբեջանի կողմից ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորում և այլն։ Միրզոյանը շեշտեց` ակնկալում են նաև այդ արձանագրումից բխող գործողությունների ձեռնարկում։Նախարարը նշեց նաև, որ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, որտեղ պետությունները պայմանավորվել են պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը նաև ռազմական ճանապարհով։«Մենք ակնկալում էինք, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները այս ոգով վերաբերվեն ընդունվելիք որոշումներին, ինչը, ցավոք, այդպիսի վերաբերմունքի չարժանացավ մյուս երկրների կողմից։ Այժմ աշխատանքները շարունակվում են»,– ասաց նա։Հիշեցնենք` նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. խմբ.)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51739504_90:0:1510:1065_1920x0_80_0_0_716d1c6914e14ad0c8fdf8b8553c8467.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), արարատ միրզոյան
հայաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), արարատ միրզոյան
«ՀԱՊԿ-ի կողմից դիտարկվել է նաև ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը». Միրզոյան
18:17 07.12.2022 (Թարմացված է: 18:24 07.12.2022) Արարատ Միրզոյանը նշեց, որ Հայաստանի համար առաջնային է քաղաքական գնահատականը։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ-ի կողմից դիտարկվել է նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն է, արձանագրումը մեր դաշնակիցների կողմից, որ տեղի է ունեցել ներխուժում ՀՀ տարածք։ Այնուհետև կարող ենք դիտարկել նաև մնացածը»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով` բոլոր հնարավոր գործընկերներից մեկ ակնկալիք ունեն` հստակ արձանագրել այն, ինչ տեղի է ունեցել, այսինքն՝ Ադրբեջանի կողմից ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորում և այլն։ Միրզոյանը շեշտեց` ակնկալում են նաև այդ արձանագրումից բխող գործողությունների ձեռնարկում։
Նախարարը նշեց նաև, որ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, որտեղ պետությունները պայմանավորվել են պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը նաև ռազմական ճանապարհով։
«Մենք ակնկալում էինք, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները այս ոգով վերաբերվեն ընդունվելիք որոշումներին, ինչը, ցավոք, այդպիսի վերաբերմունքի չարժանացավ մյուս երկրների կողմից։ Այժմ աշխատանքները շարունակվում են»,– ասաց նա։
Հիշեցնենք` նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։
ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար
Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. խմբ.)։