00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չի բացառվում` մինչև ամսվա վերջ Փաշինյան-Ալիև հանդիպում կայանա․ Ալեն Սիմոնյան

© Sputnik / Asatur YesayantsԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2022
Ալեն Սիմոնյան
Բաժանորդագրվել
ԱԺ խոսնակը շեշտեց, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած բովանդակային քննարկման։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հնարավոր է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մինչև ամսվա վերջ հանդիպեն։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք չենք բացառում, որ հանդիպումը կլինի։ Որևէ ինֆորմացիա չկա, թե որտեղ է լինելու, բայց մենք կաղապարված չենք միայն Բրյուսելում հանդիպելու տարբերակով։ Պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման։ Երեկ փոխվարչապետերն են հանդիպել, բայց երկրի ղեկավարների մասով դեռ կոնկրետ ինֆորմացիա չունենք»,– նշեց նա։
Հարցին` արդյոք մինչև ամսվա վերջ կարող է լինել հանդիպումը, ԱԺ խոսնակն ասաց. «Հնարավոր է»։
Նա ընդգծեց, որ բոլոր կողմերը (Բրյուսել, Վաշինգտոն. խմբ.) փորձում են հանդիպում կազմակերպել, սակայն հստակ որոշում դեռ չկա։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ առաջիկայում Փաշինյան–Ալիև հանդիպում չի նախատեսվում Ռուսաստանում։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել են հոկտեմբերի 31-ին Սոչիում (ներկա է եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը)։ Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
Հիշեցնենք` դեկտեմբերի 6-ին ՀՀ կառավարությունը հայտնեց, որ Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են հարցեր` կապված Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հետ։
Լրահոս
0