https://arm.sputniknews.ru/20221207/cavvoq-kvonkret-ardjunq-chunecanq-erkatughin-verabacelu-harcum-nikvol-pashinjan-52303826.html
«Ցավոք, կոնկրետ արդյունք չունեցանք երկաթուղին վերաբացելու հարցում». Նիկոլ Փաշինյան
«Ցավոք, կոնկրետ արդյունք չունեցանք երկաթուղին վերաբացելու հարցում». Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` ՀՀ-ն պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը։ 07.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-07T16:48+0400
2022-12-07T16:48+0400
2022-12-07T17:40+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ադրբեջան
երկաթուղի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/04/49271310_0:18:1600:918_1920x0_80_0_0_46480e49391b47e02feb5bb2e66c1ef1.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Երեկ Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ երկաթուղու վերաբացման հարցի շուրջ որևէ կոնկրետ արդյունք չի եղել։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Երեկ հայտնի դարձավ, որ Մոսկվայում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:Նա վերահաստատեց` հայկական կողմի առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ, ՀՀ-ն պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը։ Փաշինյանը հիշեցրեց, որ նախկինում բարձրաձայնել են հայկական կողմի պատկերացումները, որոնց շուրջ ընդհանրության արձանագրման պահից պատրաստ են սկսել երկաթուղու վերաբացման աշխատանքները։Չի բացառվում` մինչև ամսվա վերջ Փաշինյան-Ալիև հանդիպում կայանա․ Ալեն Սիմոնյան«Կարծում եմ` ավելորդ է ասել, որ մեր ընկալմամբ` երկաթուղին և ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակում։ Ցանկացած պահի, երբ մենք այս արձանագրումը թղթի վրա կանենք, այդ պահից պատրաստ ենք սկսել աշխատանքները։ Ճանապարհների մասով էլ մենք պատրաստ ենք հայտնի 3 անցակետերը բացել և նոր ճանապարհային ենթակառուցվածքներ ստեղծել»,–ասաց վարչապետը։Նա ևս մեկ անգամ շեշտեց` ՀՀ օրենսդրության շրջանակում պատրաստ են րոպե առաջ սկսել ճանապարհների բացումն ու վերակառուցումը։Փաշինյանը նշեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեռ չի վերադարձել ՀՀ. ճանապարհին է։Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահը դրժել է երկաթուղու վերականգնման աշխատանքները սկսելու պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել երկու երկրների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած հանդիպման ժամանակ, ու հրաժարվել է ստորագրել այդ պայմանավորվածությունները հաստատող փաստաթուղթը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/04/49271310_115:0:1538:1067_1920x0_80_0_0_cf2a6b52902e525206b3838548a7a05a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, երկաթուղի
հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, երկաթուղի
«Ցավոք, կոնկրետ արդյունք չունեցանք երկաթուղին վերաբացելու հարցում». Նիկոլ Փաշինյան
16:48 07.12.2022 (Թարմացված է: 17:40 07.12.2022) ՀՀ վարչապետի խոսքով` ՀՀ-ն պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Երեկ Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ երկաթուղու վերաբացման հարցի շուրջ որևէ կոնկրետ արդյունք չի եղել։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երեկ
հայտնի դարձավ, որ Մոսկվայում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:
«Օրակարգում եղել է երկաթուղու հարցը` քննարկվել է Երասխ-Օրդուբադ–Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը։ Ցավոք, չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք»,–ասաց Փաշինյանը։
Նա վերահաստատեց` հայկական կողմի առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ, ՀՀ-ն պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը։ Փաշինյանը հիշեցրեց, որ նախկինում բարձրաձայնել են հայկական կողմի պատկերացումները, որոնց շուրջ ընդհանրության արձանագրման պահից պատրաստ են սկսել երկաթուղու վերաբացման աշխատանքները։
«Կարծում եմ` ավելորդ է ասել, որ մեր ընկալմամբ` երկաթուղին և ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակում։ Ցանկացած պահի, երբ մենք այս արձանագրումը թղթի վրա կանենք, այդ պահից պատրաստ ենք սկսել աշխատանքները։ Ճանապարհների մասով էլ մենք պատրաստ ենք հայտնի 3 անցակետերը բացել և նոր ճանապարհային ենթակառուցվածքներ ստեղծել»,–ասաց վարչապետը։
Նա ևս մեկ անգամ շեշտեց` ՀՀ օրենսդրության շրջանակում պատրաստ են րոպե առաջ սկսել ճանապարհների բացումն ու վերակառուցումը։
Փաշինյանը նշեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեռ չի վերադարձել ՀՀ. ճանապարհին է։
Ավելի վաղ
Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահը դրժել է երկաթուղու վերականգնման աշխատանքները սկսելու պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել երկու երկրների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած հանդիպման ժամանակ, ու հրաժարվել է ստորագրել այդ պայմանավորվածությունները հաստատող փաստաթուղթը։