https://arm.sputniknews.ru/20221207/apakarucvoghakan-qajl-e-mirzvojany-pashinjanalievi-handipumy-chegharkelu-masin-52312203.html
«Ապակառուցողական քայլ է». Միրզոյանը` Փաշինյան–Ալիև հանդիպումը չեղարկելու մասին
«Ապակառուցողական քայլ է». Միրզոյանը` Փաշինյան–Ալիև հանդիպումը չեղարկելու մասին
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը նշեց, որ ադրբեջանական կողմը խեղաթյուրում է պայմանավորվածությունները։ 07.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-07T17:42+0400
2022-12-07T17:42+0400
2022-12-07T17:51+0400
հայաստան
ադրբեջան
իլհամ ալիև
նիկոլ փաշինյան
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737273_0:168:1600:1068_1920x0_80_0_0_02a77fb1d38f8b4f4c2f325ad4eeaae8.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Այսօր նախատեսված հանդիպման չեղարկումն ապակառուցողական քայլ է Ադրբեջանի կողմից։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը, որը նախատեսված էր դեկտեմբերի 7-ին Բրյուսելում, չի կայանա, քանի որ Ֆրանսիան էլ է մասնակցելու։Նրա խոսքով` հանդիպման չեղարկման դեպքում հերթական անգամ գործ ունենք պայմանավորվածությունների տարբեր մեկնաբանությունների հետ։ Միրզոյանը նշեց` ադրբեջանական կողմը խեղաթյուրում է պայմանավորվածությունները։Նախարարը նշեց նաև, որ այս պահին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա։Հիշեցնենք` Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ մինչև ամսվա վերջ կարող է Փաշինյան–Ալիև հանդիպում կայանալ։ «Մենք կաղապարված չենք միայն Բրյուսելում հանդիպելու տարբերակով։ Պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման»,– նշել է նա։Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել են հոկտեմբերի 31-ին Սոչիում (ներկա է եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը)։ Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737273_91:0:1515:1068_1920x0_80_0_0_3ea25c04d83f531cb0d5f0fa419fc262.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, իլհամ ալիև, նիկոլ փաշինյան, արարատ միրզոյան
հայաստան, ադրբեջան, իլհամ ալիև, նիկոլ փաշինյան, արարատ միրզոյան
«Ապակառուցողական քայլ է». Միրզոյանը` Փաշինյան–Ալիև հանդիպումը չեղարկելու մասին
17:42 07.12.2022 (Թարմացված է: 17:51 07.12.2022) Արարատ Միրզոյանը նշեց, որ ադրբեջանական կողմը խեղաթյուրում է պայմանավորվածությունները։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Այսօր նախատեսված հանդիպման չեղարկումն ապակառուցողական քայլ է Ադրբեջանի կողմից։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը, որը նախատեսված էր դեկտեմբերի 7-ին Բրյուսելում, չի կայանա, քանի որ Ֆրանսիան էլ է մասնակցելու։
«Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի էր ունեցել քառակողմ հանդիպում` ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։ Այդտեղ ձեռք էր բերվել պայմանավորվածություն հաջորդ հանդիպման համար։ Եթե 4 հոգի պայմանավորվում են հանդիպման համար, ակնկալվում է, որ հաջորդ հանդիպմանն էլ նրանք պետք է լինեն»,–ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով` հանդիպման չեղարկման դեպքում հերթական անգամ գործ ունենք պայմանավորվածությունների տարբեր մեկնաբանությունների հետ։ Միրզոյանը նշեց` ադրբեջանական կողմը խեղաթյուրում է պայմանավորվածությունները։
Նախարարը նշեց նաև, որ այս պահին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա։
Հիշեցնենք` Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր
լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ մինչև ամսվա վերջ կարող է Փաշինյան–Ալիև հանդիպում կայանալ։ «Մենք կաղապարված չենք միայն Բրյուսելում հանդիպելու տարբերակով։ Պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման»,– նշել է նա։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել են
հոկտեմբերի 31-ին Սոչիում (ներկա է եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը)։ Հանդիպման արդյունքում
համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։