https://arm.sputniknews.ru/20221206/zvohvats-zintsarajvoghi-yntaniqy-pvokhhatucum-chi-stanum-patgamavvory-parzel-e-pattshary-52252425.html
Զոհված զինծառայողի ընտանիքը փոխհատուցում չի ստանում. պատգամավորը պարզել է պատճառը
Զոհված զինծառայողի ընտանիքը փոխհատուցում չի ստանում. պատգամավորը պարզել է պատճառը
Sputnik Արմենիա
Զոհված զինծառայողը 4 անչափահաս երեխա ունի։ 06.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-06T18:30+0400
2022-12-06T18:30+0400
2022-12-06T18:35+0400
աղվան վարդանյան
պատգամավոր
զոհ
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737693_0:42:1600:942_1920x0_80_0_0_7886ec7cfcbaea51e8150ee46201b4bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Եթե պետությունը չի զբաղվում կոնկրետ մարդկանց հարցերով, ապա այլ բաներից մեծ–մեծ խոսելը հիմարություն է։ Այսօր ԱԺ–ում նման հայտարարություն արեց «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը` օրինակ բերելով մի ընտանիքի պատմություն, որին հանդիպել է Վարդենիս քաղաք ու սահմանամերձ մի քանի գյուղեր կատարած այցելության ժամանակ։Խոսքը պայմանագրային զինծառայող, սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված 29-ամյա Վահան Հակոբյանի ընտանիքի մասին է։ Պատգամավորն ու իր գործընկերները պարզել են, որ ընտանիքը մինչև այսօր չի կարողանում ստանալ իրեն հասանելիք օգնությունը։Պատգամավորը համոզված է, որ Հակոբյանների ընտանիքը չի ստանում օգնություն զուտ բյուրոկրատական քաշքշուկի պատճառով։«Վարչապետ, պաշտպանության նախարար, տարածքային կառավարման նախարար, մարզպետ, անջատվե՛ք տոնածառի և Եվրատեսիլի լույսերից, գնացե՛ք այդ տուն, խոնարհվե՛ք տիկին Վարսիկի առաջ և արագ լուծե՛ք այս հարցը»,–ասաց նա։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։Հրապարակվել է սեպտեմբերի զոհերի առաջին պաշտոնական ցուցակը. 197–ից 93-ի անունները հայտնի են
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737693_90:0:1510:1065_1920x0_80_0_0_8ef9400da69cd63d4bd2b986f82cfe91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աղվան վարդանյան, պատգամավոր, զոհ, զինծառայող
աղվան վարդանյան, պատգամավոր, զոհ, զինծառայող
Զոհված զինծառայողի ընտանիքը փոխհատուցում չի ստանում. պատգամավորը պարզել է պատճառը
18:30 06.12.2022 (Թարմացված է: 18:35 06.12.2022) Զոհված զինծառայողը 4 անչափահաս երեխա ունի։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Եթե պետությունը չի զբաղվում կոնկրետ մարդկանց հարցերով, ապա այլ բաներից մեծ–մեծ խոսելը հիմարություն է։ Այսօր ԱԺ–ում նման հայտարարություն արեց «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը` օրինակ բերելով մի ընտանիքի պատմություն, որին հանդիպել է Վարդենիս քաղաք ու սահմանամերձ մի քանի գյուղեր կատարած այցելության ժամանակ։
Խոսքը պայմանագրային զինծառայող, սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված 29-ամյա Վահան Հակոբյանի ընտանիքի մասին է։ Պատգամավորն ու իր գործընկերները պարզել են, որ ընտանիքը մինչև այսօր չի կարողանում ստանալ իրեն հասանելիք օգնությունը։
«Զոհված զինծառայողն ունի չորս երեխա՝ 7, 6, 4 տարեկան դուստր և 1,5 տարեկան որդի։ Վահանի այրին ՝ Նաիրան, օգնություն չի ստանում միայն այն պատճառով, որ ժամանակին նա ու Վահանն իրենց ամուսնությունը չեն գրանցել, չնայած 2014 թ.-ից միասին են ապրել»,– նշեց նա։
Պատգամավորը համոզված է, որ Հակոբյանների ընտանիքը չի ստանում օգնություն զուտ բյուրոկրատական քաշքշուկի պատճառով։
«Վարչապետ, պաշտպանության նախարար, տարածքային կառավարման նախարար, մարզպետ, անջատվե՛ք տոնածառի և Եվրատեսիլի լույսերից, գնացե՛ք այդ տուն, խոնարհվե՛ք տիկին Վարսիկի առաջ և արագ լուծե՛ք այս հարցը»,–ասաց նա։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: