00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նույնականացման քարտերը կտրամադրվեն մինչև 2023 թվականի փետրվար. Ֆիդանյան

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փոխոստիկանապետը վստահեցնում է` անձնագրերի և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներում հերթերն առաջանում են, քանի որ տրամադրվող փաստաթղթերի ծավալներն աճել են:
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում այս տարի քաղաքացիներին նույնականացման քարտ տրամադրելու ծավալներն էականորեն ավելացել են: Այս մասին ԱԺ հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը` անդրադառնալով ՔՊ–ական պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, որ շատերը բողոքում են քարտերի տրամադրման հետ կապված խնդիրների, հերթերի պատճառով, իսկ շատ դեպքերում էլ դրանք առհասարակ չեն տրամադրվում։
Ֆիդանյանն ասաց, որ այս պահին բոլոր այն անձանց, որոնք իրենց ամենօրյա աշխատանքում նույնականացման քարտեր օգտագործելու կարիք ունեն, անխտիր տրամադրում են այդ քարտերը:
«Դրանց տրամադրումը կիրականացվի մինչև 2023 թ. փետրվարի 15-ը, դրանից հետո արդեն կտրամադրվեն նույնականացման քարտերը նույն ձևով, սակայն առանց էլեկտրոնային կրիչի»,-նշեց նա:
Խոսելով Անձնագրերի և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներում առաջացած հերթերի մասին փոխոստիկանապետը վստահեցրեց, որ տրամադրվող փաստաթղթերի ծավալներն էականորեն աճել են:
«Բացի այդ, դեռևս փուլային տարբերակով անցում ենք կատարել էլեկտրոնային հերթագրման համակարգին, ինչն էականորեն թեթևացրել է այդ հերթերը: Այդ համակարգը նախատեսում ենք ներդնել նաև տարածքային ստորաբաժանումներում»,– ասաց նա:
Ֆիդանյանը նաև վիճակագրական տվյալներ ներկայացրեց, համաձայն որի 2021 թվականին տրամադրվել է 70 հազար 273 նույնականացման քարտ, այս տարի դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 155 հազար 766:
Քանի օտարերկրացի է ՌԴ քաղաքացիություն ձեռք բերել 2022 թվականին. տվյալներ
Փոխոստիկանապետը նաև նշեց, որ մինչև 2024 թվականը Հայաստանում կդադարեն կենսաչափական անձնագրեր տրամադրվել։ Որոշումն ընդունվում է, քանի որ 2024 թվականից ոստիկանությունը պատրաստվում է ավելի կատարելագրոծված կենսաչափական անձնագրեր և ID քարտեր տալ։ Դրանցով կտրամադրվեն նոր սերդնի էլեկտրոնային պետական ծառայանություններ։ Արդեն իսկ ընտրվել են միջազգային խորհրդատուները, մշակվում են էլեկտրոնային նույնականացման նոր համակարգեր։
Մինչ այդ նախատեսվում է ուժի մեջ պահել հին անձնագրերը (առանց կենսաչափական տվյալների)։ Ավելի վաղ դրանց տրամադրումը նախատեսվում էր դադարեցնել 2023 թվականից։
Լրահոս
0