https://arm.sputniknews.ru/20221206/hh-glkhavvor-datakhaz-anna-vardapetjany-sharunakum-e-kadrajin-pvopvokhutjunner-anel-52243300.html
Վարդապետյանը կադրային փոփոխություններ է արել. ՀՀ նախկին փոխոստիկանապետը պաշտոն է ստացել
Վարդապետյանը կադրային փոփոխություններ է արել. ՀՀ նախկին փոխոստիկանապետը պաշտոն է ստացել
Sputnik Արմենիա
Փոփոխություններ են կատարվել Արարատի և Շիրակի մարզերի, ինչպես նաև Երևանի դատախազություններում։ 06.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-06T16:07+0400
2022-12-06T16:07+0400
2022-12-06T16:22+0400
հայաստան
հհ դատախազություն
աննա վարդապետյան
պաշտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/01/50721912_186:416:1343:1067_1920x0_80_0_0_5aa1affe07ba482587d881020b36d52a.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններով դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության` ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալ է նշանակվել (քաղաքական հայտարարություն անելու համար նա պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից ազատվել էր 2019 թվականի հոկտեմբերին)։Արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Խալաթյանը նշանակվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ։ Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով նա ազատվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:Արարատի մարզի դատախազությունում նույնպես տեղի են ունեցել նոր նշանակումներ։ Երրորդ դասի խորհրդական Գագիկ Մնացականյանը փոխադրվել է և նշանակվել է մարզի դատախազության ավագ դատախազ, իսկ Վերժինե Առաքելյանը` Արարատի մարզի դատախազության դատախազ:Աննա Վարդապետյանի նոր նշանակումը. Երևան քաղաքի նոր դատախազը կին էԱրարատի մարզի դատախազության ավագ դատախազ, երկրորդ դասի խորհրդական Արեգ Խաչատրյանը փոխադրվել է և նշանակվել Շիրակի մարզի դատախազության դատախազ։Աննա Վարդապետյանի մեկ այլ հրամանով` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Ռազմիկ Արսենյանը փոխադրվել է և նշանակվել դատախազության ավագ դատախազ։Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Հրանտ Մուրադյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետն այս տարվա սեպտեմբերին ավարտվեց, և նա վերընտրվելու իրավունք այլևս չուներ։ Այդ պաշտոնը ստանձնեց Աննա Վարդապետյանը, որը ՀՀ պատմության ընթացքում առաջին կին գլխավոր դատախազն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/01/50721912_313:359:1258:1067_1920x0_80_0_0_c21f3aaa838a73060be274b27aa50baf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ դատախազություն, աննա վարդապետյան, պաշտոն
հայաստան, հհ դատախազություն, աննա վարդապետյան, պաշտոն
Վարդապետյանը կադրային փոփոխություններ է արել. ՀՀ նախկին փոխոստիկանապետը պաշտոն է ստացել
16:07 06.12.2022 (Թարմացված է: 16:22 06.12.2022) Փոփոխություններ են կատարվել Արարատի և Շիրակի մարզերի, ինչպես նաև Երևանի դատախազություններում։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններով դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության
մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալ է նշանակվել (
քաղաքական հայտարարություն անելու համար նա պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից ազատվել էր 2019 թվականի հոկտեմբերին)։
Արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Խալաթյանը նշանակվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ։ Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով նա ազատվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:
Արարատի մարզի դատախազությունում նույնպես տեղի են ունեցել նոր նշանակումներ։ Երրորդ դասի խորհրդական Գագիկ Մնացականյանը փոխադրվել է և նշանակվել է մարզի դատախազության ավագ դատախազ, իսկ Վերժինե Առաքելյանը` Արարատի մարզի դատախազության դատախազ:
Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ, երկրորդ դասի խորհրդական Արեգ Խաչատրյանը փոխադրվել է և նշանակվել Շիրակի մարզի դատախազության դատախազ։
Աննա Վարդապետյանի մեկ այլ հրամանով` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Ռազմիկ Արսենյանը փոխադրվել է և նշանակվել դատախազության ավագ դատախազ։
Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Հրանտ Մուրադյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հիշեցնենք՝
Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետն այս տարվա սեպտեմբերին ավարտվեց, և նա վերընտրվելու իրավունք այլևս չուներ։ Այդ պաշտոնը
ստանձնեց Աննա Վարդապետյանը, որը ՀՀ պատմության ընթացքում առաջին կին գլխավոր դատախազն է։