Հայտնի է «Մանկական Եվրատեսիլ -2022»-ում բոլոր մասնակիցների ելույթների հաջորդականությունը
11:24 06.12.2022 (Թարմացված է: 11:27 06.12.2022)
© Sputnik / Aram NersesyanՀանրապետության հրապարակում դեկտեմբերի 5-ին «Եվրատեսիլ-2022» մեկնարկի հանդիսավոր միջոցառումն էր
Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 5-ին «Եվրատեսիլ-2022» մեկնարկի հանդիսավոր միջոցառումն էր
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Նարե Ղազարյանը մրցութային համերգին ելույթ կունենա 15-րդը։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. «Մանկական Եվրատեսիլ -2022» մրցույթի վիճակահանությունից հետո պաշտոնական էջը հրապարակել է բոլոր մասնակիցների ելույթների հաջորդականությունը։
Եվ այսպես.
1.
Նիդեռլանդներ (Luna - La Festa)2.
Լեհաստան (Laura - To The Moon)3.
Ղազախստան (David Charlin - Jer-Ana (Mother Earth))4.
Մալթա (Gaia Gambuzza - Diamonds In The Skies)5.
Իտալիա (Chanel Dilecta - BLA BLA BLA)6.
Ֆրանսիա (Lissandro - Oh Maman!)7.
Ալբանիա (Kejtlin Gjata - Pakëz Diell)8.
Վրաստան (Mariam Bigvava - I Believe)9.
Իռլանդիա (Sophie Lennon – Solas)10.
Հյուսիսային Մակեդոնիա (Lara feat. Jovan & Irina - Životot E Pred Mene)11.
Իսպանիա (Carlos Higes – Señorita)12.
Միացյալ Թագավորություն (Freya Skye - Lose My Head)13.
Պորտուգալիա (Nicolas Alves - Anos 70)14.
Սերբիա (Katarina Savić - Svet Bez Granica)15.
Հայաստան (Նարե Ղազարյան, DANCE!)։16.
Ուկրաինա (Zlata Dziunka - Nezlamna (Unbreakable))«Մանկական Եվրատեսիլ-2022-ը» անցկացվելու է 2021 թվականին հաղթող երկրում` Հայաստանում։ Շոուները տեղի են ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Եզրափակիչը դեկտեմբերի 11-ին է։
Այս տարի երգի մրցույթն իր 20-րդ պտույտն է կատարում արևի շուրջը, այդ պատճառով ընտրվել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը, իսկ խորհրդանիշը միջազգայնորեն ճանաչված խաղալիքն է` հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով։
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող 14-ամյա Մալենան հաղթել էր «Մանկական Եվրատեսիլ-2021»–ում։ Մրցույթն ընթացել էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Մալենան կատարել էր «Քամի–քամի» երգը։